Գյումրիում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը

20 Նոյեմբերի, 2026

Գյումրիում նոյեմբերի 18-ից 20-ն անցկացվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի Հանրապետությունների պատվիրակությունները։ Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը վստահություն է հայտնել, որ 56–րդ նիստը հնարավորություն կտա համատեղ լուծումներ գտնել՝ ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխգործակցությունը դյուրացնելու, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար պարզեցնելու մաքսային ընթացակարգերը․ «Մաքսային ծառայությունների առաջնահերթություններից են մաքսային ընթացակարգերի միասնականացումը, ռիսկերի կառավարման համակարգերի կատարելագործումը՝ կենտրոնանալով իրական սպառնալիքների վրա, տարանցման գործընթացների թափանցիկության բարձրացումը, ինչպես նաև տեղեկատվական օպերատիվ փոխգործակցության խորացումը»։

ՊԵԿ նախագահը համոզմունք է հայտնել, որ ցանկացած ինտեգրացիոն միավորման հաջողության հիմքում ընկած է փոխադարձ վստահությունը և միայն պրոֆեսիոնալ ու բովանդակային երկխոսության միջոցով է հնարավոր գտնել առկա հարցերի հավասարակշռված լուծումներ, ժամանակին արձագանքել ի հայտ եկած մարտահրավերներին՝ նպատակ ունենալով ակտիվորեն ներգրավվել միջազգային լավագույն փորձի փոխանակման գործընթացներում, ուսումնասիրել և ներդնել նորարարական տեխնոլոգիաներ՝ նպաստելով ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵԱՏՄ-ի տնտեսական ներուժի առավել արդյունավետ իրացմանը, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական կապերի ամրապնդմանը։ Ամփոփելով՝ ՊԵԿ նախագահը վերահաստատել է՝ Հայաստանը շարունակելու է ակտիվորեն իր ներդրումն ունենալ ԵԱՏՄ տնտեսական և մաքսային համագործակցության զարգացման, մաքսային վարչարարության մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև անդամ պետությունների կողմից մաքսային պրակտիկայում լավագույն մոտեցումների ձևավորման գործում։

ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վալերի Պիկալյովը նշել է, որ Միավորված կոլեգիայի նիստը ոչ միայն կատարված աշխատանքներն ամփոփելու, այլև որոշումներ կայացնելու կարևոր հարթակ է, որոնք նախանշելու են ԵԱՏՄ շրջանակում մաքսային համագործակցության հետագա զարգացման ուղղությունները։

Նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել են շուրջ 21 որոշումներ, որոնք հիմնականում կոչված են լուծելու իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները և առաջադրելու միասնական լուծման մոտեցումներ, մասնավորապես, մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի կիրառմանը, տեղեկատվական փոխգործակցությանը, մաքսային ռիսկերի կառավարմանը, ապրանքների դասակարգմանը, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններին առնչվող հարցեր, որոնք պահանջում են առարկայական քննարկում և համաձայնեցված լուծումների մշակում։

56-րդ նիստի ընթացքում որոշում է ընդունվել՝ ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին ևս մեկ տարով վերանշանակել ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նախագահի տեղակալի պաշտոնում։ Նիստի ընթացքում ՀՀ կողմից  ներկայացվել են զեկույցներ և սահիկաշար՝ մաքսային արժեքի հայտարարագրի լրացման հետ կապված իրավակիրառ պրակտիկայի արդյունքներով ի հայտ եկած խնդիրների, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված հարցերի վերաբերյալ։

Նիստի ավարտին ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վալերի Պիկալյովը ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին պարգևատրել է Դաշնային մաքսային ծառայության 35-ամյակին նվիրված հոբելյանական մեդալով։

Որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 57-րդ նիստն անցկացնել Ղրղզստանի Հանրապետությունում՝ 2027 թվականի առաջին եռամսյակում։

Նիստի շրջանակում ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների պատվիրակությունների ղեկավարները ՀՀ ՊԵԿ նախագահի ուղեկցությամբ այցելել են Գյումրու արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման կենտրոն, որտեղ ներկայացվել է կենտրոնի գործունեությունը, ինչպես նաև ցուցադրվել են Երևանի մաքսային լոգիստիկ կենտրոնի կառուցման և  Մեղրիի սահմանային անցման կետի արդիականացման ծրագրերը, ինչպես նաև մաքսային թվային համակարգերը և գործող նախաձեռնությունները։

Նշենք, որ Միավորված կոլեգիայի 56-րդ նիստին նախորդել էր փորձագիտական խմբերի աշխատանքային նիստերը»,- նշված է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր

Բանակում խաղաղ պայմաններում կյանքեր են կորսվում, իսկ ՊՆ-ն փորձում է շեղել ուշադրությունը. Վաղինակ Վարդանով

Բանակում խաղաղ պայմաններում կյանքեր են կորսվում, իսկ ՊՆ-ն փորձում է շեղել ուշադրությունը. Վաղինակ Վարդանով

ՀՀ ԱԺ պատգամավոր Վաղինակ Վարդանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. « Բանակում 2 օր առաջ հերթական զոհն ունեցանք։ Ցավակցում և զորակցությունս եմ հայտնում մահացած զինծառայողի հարազատներին, բարեկամներին և ընկերներին։ Զինված ուժերում խաղաղ պայմաններում հերթական մահվան դեպքին,...

Արթիկի ՔԿՀ-ում դատապարտյալը բարձր երաժշտությամբ և հայհոյանքներով իրարանցում է հրահրել

Արթիկի ՔԿՀ-ում դատապարտյալը բարձր երաժշտությամբ և հայհոյանքներով իրարանցում է հրահրել

Նոյեմբերի 7-ին դատապարտյալներից մեկը մեծ իրարանցում է սկսել Արթիկ քրեակատարողական հիմնարկում։ Դեպքի մասին հայտնում է Aravot.am-ը։ Կարանտինային բաժանմունքում գտնվող 60-ամյա դատապարտյալներից մեկը, որը դատապարտվել է ՀՀ Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ գողության (177...

Փաշինյանը ստում է․ որքա՞ն է եղել պետական պարտքը ՀՀ 4 ղեկավարների օրոք․ ինֆոգրաֆիկա

Փաշինյանը ստում է․ որքա՞ն է եղել պետական պարտքը ՀՀ 4 ղեկավարների օրոք․ ինֆոգրաֆիկա

  Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հերթական անգամ սուտ է ասել և դարձյալ՝ իրեն նախորդած ժամանակների վերաբերյալ։ Այս անգամ՝ կեղծիքը վերաբերել է ՀՀ պետական պարտքին։ Նա, մասնավորապես, ասել է․ «Մեզ մեղադրում են, որ 2018 թվականից Հայաստանի պետական պարտքը կրկնապատկվել է։...

Արամ Ա կաթողիկոսն այցելել է Լիբանանի նախագահին

Արամ Ա կաթողիկոսն այցելել է Լիբանանի նախագահին

Արամ Ա կաթողիկոսն այցելել է Լիբանանի նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունին: Արամ Ա կաթողիկոսը վերահաստատել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը՝ իր աշխարհասփյուռ թեմերով ու համայնքներով, Լիբանանի և սփյուռքի հայությունը զորակցում են Լիբանանի անկախության, տարածքային...

Տափերականի առաջին դասարանի ուսուցչուհին կպչուն ժապավենով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում

Տափերականի առաջին դասարանի ուսուցչուհին կպչուն ժապավենով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում

Արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Տափերական գյուղում, միջնակարգ դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհուհու նկատմամաբ խափանման մի քանի միջոց է ընտրվել, նա ազատվել է աշխատանքից։ Այս մասին Panorama.am-ին պատմեցին դասարանի ծնողները։ «Արդեն մեկ շաբաթ այս դպրոցում...