Փաշինյանը ստում է․ որքա՞ն է եղել պետական պարտքը ՀՀ 4 ղեկավարների օրոք․ ինֆոգրաֆիկա

20 Նոյեմբերի, 2026

 

Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հերթական անգամ սուտ է ասել և դարձյալ՝ իրեն նախորդած ժամանակների վերաբերյալ։ Այս անգամ՝ կեղծիքը վերաբերել է ՀՀ պետական պարտքին։

Նա, մասնավորապես, ասել է․ «Մեզ մեղադրում են, որ 2018 թվականից Հայաստանի պետական պարտքը կրկնապատկվել է։ Մեղադրում է երկու խմբակցություն, որոնց իշխանությունների օրոք՝ Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, Հայաստանի պետական պարտքը աճել է 6․6 անգամ և 5․8 անգամ։ Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք պետական պարտքը՝ ներառյալ արտաքին պարտքը աճել է 6․6 անգամ, Սերժ Սարգսյանի օրոք աճել է՝ 5․8 անգամ»։

Պետական պարտքի թվերին բազմիցս անդրադարձել ենք։ Եվ այսպես, ՀՀ  4 ղեկավարների օրոք պետական պարտքն ունեցել է հետևյալ  չափը․

  • ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնաթողությունից առաջ՝ 1997թ․ վերջին, ՀՀ պետական պարտքը կազմում էր 768 միլիոն դոլար կամ ՀՆԱ-ի 46 տոկոսը։
  • ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնաթողությունից առաջ՝ 2007թ․ ավարտին, ՀՀ պետական պարտքը կազմում էր 1 միլիարդ 697 միլիոն կամ ՀՆԱ-ի 18 տոկոսը։
  • ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնաթողությունից առաջ՝ 2017 թվականի ավարտին, ՀՀ պետական պարտքը կազմում էր 6 միլիարդ 775 միլիոն դոլար կամ ՀՆԱ-ի 58,9 տոկոսը։
  • Նիկոլ Փաշինյանի օրոք՝ 2026թ․ սեպտեմբերի 30-ի դրությամբ, ՀՀ պետական պարտքը կազմնում է 14 մլրդ 330 մլն դոլար (ՀՆԱ-ի 43,6 տոկոսը)։

Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք, Լևոն Տեր-Պետրոսյանի համեմատությամբ, պետական պարտքն ավելացել է ոչ թե 6,6 անգամ, ինչպես նշում է Նիկոլ Փաշինյանը, այլ՝ մոտ 2,2 անգամ կամ 121 տոկոսով։ Սերժ Սարգսյանի օրոք, Ռոբերտ Քոչարյանի համեմատությամբ, պետական պարտքն աճել է ոչ թե 5,8 անգամ, այլ՝ մոտ 4 անգամ՝ 299 տոկոսով։ Իր՝ Փաշինյանի օրոք, Սերժ Սարգսյանի համեմատությամբ, մոտ 2,1 անգամ՝ 111,5 տոկոսով։

Սակայն պետք է նշել, որ եթե Ռոբերտ Քոչարյանի օրոք, 2,2 անգամ աճելով, պետական պարտքը դարձել է ընդամենը 1,7 մլրդ դոլար, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք՝ 14 մլրդ 330 մլն դոլար։

Ի դեպ, հենց երեկ՝  նոյեմբերի 19-ի նիստում, ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց երկու նոր վարկի՝ շուրջ 270 մլն եվրո ընդհանուր արժեքով։

Նմանատիպ նյութեր

Արամ Ա կաթողիկոսն այցելել է Լիբանանի նախագահին

Արամ Ա կաթողիկոսն այցելել է Լիբանանի նախագահին

Արամ Ա կաթողիկոսն այցելել է Լիբանանի նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունին: Արամ Ա կաթողիկոսը վերահաստատել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը՝ իր աշխարհասփյուռ թեմերով ու համայնքներով, Լիբանանի և սփյուռքի հայությունը զորակցում են Լիբանանի անկախության, տարածքային...

Տափերականի առաջին դասարանի ուսուցչուհին կպչուն ժապավենով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում

Տափերականի առաջին դասարանի ուսուցչուհին կպչուն ժապավենով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում

Արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Տափերական գյուղում, միջնակարգ դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհուհու նկատմամաբ խափանման մի քանի միջոց է ընտրվել, նա ազատվել է աշխատանքից։ Այս մասին Panorama.am-ին պատմեցին դասարանի ծնողները։ «Արդեն մեկ շաբաթ այս դպրոցում...

Տեր-Պետրոսյան-Փաշինյան հեռակա բանավեճը թեժանում է

Տեր-Պետրոսյան-Փաշինյան հեռակա բանավեճը թեժանում է

Լևոն Տեր-Պետրոսյանը իր երբեմնի դաշնակից Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն է անդրադարձել․ «Մեծ գոհունակությամբ ընթերցեցի Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի հայհոյախառն խոսույթի վերաբերյալ։ Հայաստանի ոչ մի ղեկավար երբեւէ իրեն թույլ չի տվել...

Ովքե՞ր են իրոք բարերարներն ու չարագործները․ «Կարճ ասած»

Բարերարներին անվանարկելուց, նրանց արածը ուրանալուց, անուններ կպցնելուց, բանտարկելուց հետո Նիկոլ Փաշինյանը մի թեզ է դրել շրջանառության մեջ՝ «ՀՀ թիվ 1 բարերարը կառավարությունն ու քաղաքական մեծամասնությունն...

Արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը քաղաքական որոշումն ու նոր օրենքն է․ հայտարարություն

Արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը քաղաքական որոշումն ու նոր օրենքն է․ հայտարարություն

Արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախ Միությունը: «Արցախ Միությունը դատապարտում է ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության...