Արտաշատ քաղաքի 44-ամյա բնակիչը գումար շորթելու նպատակով անցել է Հաղթանակի կամրջի արգելապատնեշը. նա ձերբակալվել է

23 Նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 21-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ մի տղամարդ անցել է Երևանի Հաղթանակի կամրջի արգելապատնեշը և գտնվում է վտանգավոր գոտում։

Ահազանգով նշված վայր մեկնած Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ քաղաքացին Արտաշատ քաղաքի 44-ամյա բնակիչ է։

Պարզվել է նաև, որ 24-ամյա մի երիտասարդ, նկատելով կամրջի արգելապատնեշն անցած տղամարդուն, մոտեցել և զրուցել է նրա հետ, ապա փոխանցել 10 հազար դրամ, ինչից հետո 44-ամյա տղամարդը վերադարձել է հետիոտների համար նախատեսված անվտանգ հատված։

44-ամյա տղամարդը շորթում կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին։ Նա ոստիկաններին հայտնել է, որ մտադրություն չի ունեցել կյանքին վերջ տալու, այլ ունի ֆինանսական խնդիրներ։

Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Նմանատիպ նյութեր

Երկու օր երթևեկության համար փակ է լինելու Արևշատ-Դիտակ ճանապարհը

Երկու օր երթևեկության համար փակ է լինելու Արևշատ-Դիտակ ճանապարհը

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։ «Վարորդները նշված հատվածը կարող են շրջանցել Նշավան...

Մայր Աթոռում քահանայական ձեռնադրություն է կատարվել

Մայր Աթոռում քահանայական ձեռնադրություն է կատարվել

Նոյեմբերի 22-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն: Պատարագիչն էր Գերաշնորհ Տ. Դանիել եպիսկոպոս Ֆընդըկյանը, որի ձեռամբ...

87 տարեկանում մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը

87 տարեկանում մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը

87 տարեկանում մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը: Նա ծնվել է 1939 թվականին Բաքվում։ 1961–ին ավարտել է Թբիլիսիի բարձրագույն հրետանային ռազմական ուսումնարանը, 1975–ին՝ Լենինգրադի ռազմահրետանային ակադեմիան։ 1961–1991 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ...

Օդի ջերմաստիճանը կնվազի. ուժեղ քամիներ են սպասվում

Օդի ջերմաստիճանը կնվազի. ուժեղ քամիներ են սպասվում

Հայաստանում նոյեմբերի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդերևութաբաները նաև կանխատեսում են հարավարևմտյան քամու պոռթկումների ուժգնացում՝ տեղ-տեղ մինչև 20-25 մ/վ։ Այս մասին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա...

Ադրբեջանն ու Ուզբեկստանն անցկացնում են համատեղ զորավարժություններ

Ադրբեջանն ու Ուզբեկստանն անցկացնում են համատեղ զորավարժություններ

Ադրբեջանն ու Ուզբեկստանն անցկացնում են համակարգչային աջակցությամբ համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ «Մյախարեթ – IV»։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Միջոցառումն անցկացվում է Ռազմական կառավարման ինստիտուտի ռազմական խաղերի կենտրոնում։ Ադրբեջանի...