Քաղաքական հետապնդումները Հայաստանում սկսվել են դեռևս 2018 թվականի հուլիսի 27-ից, երբ կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Հայկ Աթոյանը։
Նրա խոսքով՝ այն ժամանակ հասարակության լայն շրջանակների լռությունը նպաստել է նրան, որ այսօր երկիրը հայտնվի ստեղծված իրավիճակում։
«Նախագահ Քոչարյանն արդեն չորրորդ անգամ է ենթարկվում այս իշխանությունների բռնաճնշումներին, և որևէ պարագայում դա նրան ոչ կոտրում է, ոչ որևէ ձևով իր մտածողության և գաղափարների վրա ազդեցություն է ունենում»,- նշել է Աթոյանը։



