«Ես կարծում եմ՝ նախ այդ նախագիծն ամբողջությամբ ավտորիտար Սահմանադրության նախագիծ է, որի նպատակն է բոլոր այն ուժերին, այն անձանց, ովքեր կունենան այլ կարծիք, քան այդ օրվա գործող իշխանության կարծիքն է, զրկել քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից, նաև զրկել քաղաքացիությունից։
Այս Սահմանադրության նախագիծը ակնհայտորեն նահանջ է եվրոպական պետությունների ժողովրդավարական սահմանադրությունների ցանկացած օրինակի համեմատությամբ։ Վստահ եմ, որ այս Սահմանադրության նախագիծը ո՛չ Վենետիկի հանձնաժողովում կարող է հավանության արժանանալ, ո՛չ էլ կարող է ողջունվել ժողովրդավարություն քարոզող, ժողովրդավարության բաստիոն հանդիսացող որևէ պետության կողմից»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյան։
Մանրամասն՝ տեսանյութում։






