«Եվ դուք ուզում եք, որ այս իրավիճակում մենք մտածենք, թե կարող ենք մեր կամքով ընտրության գնալ և վստահել, որ ժողովուրդը կորոշի։ Դուք ժողովրդին ընտրելու հնարավորություն չեք տալիս։ 60 հազար մարդ ընտրել էր «Բարգավաճ Հայաստան»-ին։ Ի՞նչ արեցիք։ ՔՊ-ի հիմնադիրներից մեկը՝ վաղը ԿԸՀ նախագահ դարձած Հովակիմյանը, որոշեց, որ «Բարգավաճ Հայաստան»-ը չպետք է լինի խորհրդարանում։ Հետո այդ որոշումը հաստատեց նաև իրենց կողմից ձևավորված Սահմանադրական դատարանը։
Հասկանում եք՝ այստեղ փորձում են ստեղծել այն տպավորությունը, թե՝ «Լավ, թող ժողովուրդը որոշի, արդար ընտրություն անցկացնենք և տեսնենք՝ ինչ կլինի»։ Մենք ձեզ չենք վստահում։ Ոչ թե չենք վստահում, որովհետև ձեզ չենք սիրում, այլ որովհետև դուք ստախոս եք, բազմիցս խաբել եք։ Դուք այս ընտրություններն անցկացրել եք խայտառակ ձևով։ Դրանից հետո ՏԻՄ ընտրություններում որևէ հետևություն չի արվել՝ չնայած ԵԽԽՎ զեկույցին և մնացած հանգամանքներին։
Այնպես որ, երբ ասում եք՝ «Թող ժողովուրդը որոշի», մենք պատասխանում ենք՝ ոչ, դուք չեք ուզում, որ ժողովուրդը որոշի։ Դուք ուզում եք նույն մեթոդներով, որոնցով անցկացրել եք ընտրությունները, անցկացնել նաև այս գործընթացը։ Կամ էլ՝ այդքան քաղաքացու զրկել ընտրելու իրավունքից»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցույան պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




