ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի գործող Սահմանադրությունը յուրաքանչյուր հայի իրավունքների պաշտպանության, մեր ազգային ինքնության պահպանման, զարգացման ու պետական կայացման կարևորագույն հիմքերից է:
Ալիևյան Սահմանադրությունը, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի և Ալիևի առաջ քաշած այն քաղաքական ծրագրի արտահայտությունն է, որի հետևանքով Հայաստանը կարող է զրկվել իր անկախ և ինքնիշխան պետականության կարևորագույն հիմնասյուներից։
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցից հրաժարումը, Անկախության հռչակագրի գաղափարական ու իրավական ժառանգության վերացումը մեր ազգային ինքնության և պետականության դեմ ուղղված քայլեր են։
Չի՛ կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը կամ որևէ այլ երկիր թելադրի Հայաստանին, թե ինչ Սահմանադրություն պետք է ունենա մեր պետությունը:
Հայաստանի Սահմանադրությունը պետք է բխի բացառապես հայ ժողովրդի կամքից, մեր պատմությունից, ազգային արժեքներից և պետական շահերից:
Հայաստանի ապագան որոշելու իրավունքը պատկանում է միայն Հայաստանի ժողովրդին։
Ո՛չ՝ Ալիևյան Սահմանադրությանը»։




