Ի դեպ, Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում է վերացնել քաղաքացիությունից զրկելու բացարձակ արգելքը։ Այսինքն՝ անձը կարող է զրկվել ՀՀ քաղաքացիությունից, եթե կատարել է սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություն։
Ընդ որում՝ կարևոր չէ՝ նա միայն ՀՀ քաղաքացի է, թե ունի նաև այլ երկրի քաղաքացիություն։
Իհարկե, հետաքրքիր է՝ ո՞վ է որոշելու, թե որ արարքն է սպառնում պետության անվտանգությանը․։ Նիկոլ Փաշինյանի ճաշակով ստեղծված դատական համակա՞րգը։
Սակայն այստեղ մի ուշագրավ հարց էլ է առաջանում․ հայ ժողովրդի և Հայաստանի քաղաքացիների ո՞ր մասն է համարում, որ մեր պետության անվտանգությանը սպառնում են հենց իշխանության մի շարք բարձր պաշտոնյաներ։
Եթե հետևենք հանրային տրամադրություններին, ապա, կարծես, հասարակության մի զգալի հատվածն արդեն իր գնահատականը տվել է։ Շատերի համար պետության անվտանգության ամենամեծ սպառնալիքը մեր երկիրը այսօրվա իրավիճակին հասցնողներն են, որոնցից մի քանիսն էլ հենց մասնակցել է Սահմանադրության նոր տեքստի մշակմանը։
Այս դեպքում ո՞վ է պատրաստ առաջինը հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից։





