Արարատի մարզում մեքենայի սրահում հայտնաբերվել է թմրանյութով 115 փաթեթ

27 Նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 13-ի սահմաններում, Նոր Խարբերդ գյուղի 9-րդ փողոցում ծառայություն իրականացնելիս Արարատի մարզի պարեկները մոտեցել են կայանված երկու մեքենայի, որոնցում գտնվող երիտասարդներն իրենց նկատելով դրսևորել են կասկածելի վարք։

Պարեկների հարցին՝ ունե՞ն արդյոք կասկածելի իր կամ առարկա, երիտասարդներից մեկը հայտնել է, որ իր մոտ կա թմրանյութ։

Թմրանյութ ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով երեք երիտասարդները ձերբակալվել և երկու ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։ Մեքենաները կնիքվել են պահպանվող հատուկ տարածքում։

Նոր Խարբերդի բնակիչ 32-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով 9 փաթեթ, որոնցից 8-ում, ըստ իրեն, կրիստալ է, իսկ մեկում՝ մարիխուանա։

Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ «Հոնգչի» մակնիշի մեքենայի սրահում հայտնաբերվել է թմրանյութով 115 փաթեթ։ Նախաքննությունը շարունակվում է։

Նմանատիպ նյութեր

Էրդողանը հաստատել է Մեքքայի համաձայնագիրը

Էրդողանը հաստատել է Մեքքայի համաձայնագիրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև համատեղ պաշտպանության Մեքքայի համաձայնագիրը, որը նախատեսում է փոխադարձ ռազմական օգնության տրամադրում կողմերից մեկի նկատմամբ արտաքին զինված հարձակման դեպքում։ Պետության...

Սուպերվարչապետական վիճակից անցում ենք կատարում գերսուպերվարչապետական համակարգի․ Հարությունյան 

«Ես կարծում եմ՝ նախ այդ նախագիծն ամբողջությամբ ավտորիտար Սահմանադրության նախագիծ է, որի նպատակն է բոլոր այն ուժերին, այն անձանց, ովքեր կունենան այլ կարծիք, քան այդ օրվա գործող իշխանության կարծիքն է, զրկել քաղաքականությամբ զբաղվելու...

Որքա՞ն գումար ստացավ իշխանությունների «սրտի» ընկերությունը COP17 համաժողովի համար, որի դեմ ԿԳՄՍՆ-ն դատական հայց է ներկայացրել․ «Փաստինֆո»

Որքա՞ն գումար ստացավ իշխանությունների «սրտի» ընկերությունը COP17 համաժողովի համար, որի դեմ ԿԳՄՍՆ-ն դատական հայց է ներկայացրել․ «Փաստինֆո»

Միայն նախորդ ամիս ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը 11 համաձայնագիր է կնքել «Դոփինգ Սփեյս» ՍՊ ընկերության հետ, որի դեմ ԿԳՄՍ նախարարությունը դատական հայց է ներկայացրել՝ Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպման համար հատկացված պետական միջոցներից ավելի քան 534 միլիոն դրամի...

«Ի դեպ»․ Մեկ ելույթում քա՞նի անգամ Փաշինյանը շահարկեց Եռաբլուրը

«Ի դեպ»․ Մեկ ելույթում քա՞նի անգամ Փաշինյանը շահարկեց Եռաբլուրը

«Եռաբլուրի մասին խոսողները եղկելի են»․ սա Նիկոլ Փաշինյանի կարծիքն է, որը Եռաբլուրը եռապատկելուց խոսելը համարում է շահարկում։ Այս հայտարարությունից մեկ շաբաթ հետո դարձյալ նույն վայրում ճեպազրույց տալով` իր բառերով ասած՝  բազմիցս շահարկեց Եռաբլուրը։ Մանրամասն՝...

Այս անձի նենգությունը սահմաններ չի ճանաչում․ Գառնիկ Դանիելյան

Այս անձի նենգությունը սահմաններ չի ճանաչում․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով կառավարության նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտություններին, գրել է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ իրեն թույլ է տվել...