Հեղինակն իրավաբան չէ և հայ չէ․ «Հրապարակ»

26 Նոյեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր սահմանադրության նախագծի տեքստում ոչ միայն իրավաբանական անգրագիտություններ, այլեւ օրենքների եւ միջազգային նորմատիվ ակտերի հետ հակասություններ կան եւ, որքան էլ զարմանալի է, բազմաթիվ վրիպակներ ու քերականական սխալներ, ինչից տպավորություն է ստեղծվում, որ նախագծի վրա իրավաբաններ եւ անգամ գեթ մեկ հայ չի աշխատել։

Բազմաթիվ օգտատերեր արդեն քանի օր է՝ «սխալների ուղղմամբ» են զբաղված։ Դիցուք՝ Հոդված 74.5․ «կարող են ընտրվել… յուրաքանչյուր ոք»։ Պետք է լինի՝ կարող է ընտրվել, եւ այսպես՝ տասնյակ սխալներ, որոնք շարադրողների, խմբագիրների, հաստատողների՝ հայերենին չտիրապետելու մասին են վկայում։

Նախագծում ձեւախեղվել են նաեւ որոշ պարզ եւ համընդհանուր ընկալում ունեցող հասկացություններ։ Օրինակ, «հայ ժողովուրդ» ձեւակերպումը տեղը զիջել է «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» հասկացությանը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանել են Հայաստան

Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանել են Հայաստան

Նոյեմբերի 26-27-ը Հայաստանում կանցկացվի «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում կազմակերպված երկկողմ կլոր սեղան, որին կմասնակցեն Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել 2025 թվականի...

Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել․ մանրամասներ

Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել․ մանրամասներ

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Դ. Տ.-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության նախկին պետի օժանդակությամբ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ...

Սեռական թրшֆիքինգի երկու դեպք է բացահայտվել․ երեք օտարերկրացի կալանավորվել է

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ օտարերկրյա քաղաքացի մի խումբ տղամարդիկ ծեծի և սպառնալիքի միջոցով ստիպում են օտարերկրացի կանանց զբաղվել մարմնավաճառությամբ և վերցնում այդ...

Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն վետերաններին կոչ է արել պատրաստվել պատերազմի դեպքում զորակոչվելուն

Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն վետերաններին կոչ է արել պատրաստվել պատերազմի դեպքում զորակոչվելուն

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ Սառը պատերազմից ի վեր երկրի զինված ուժերի վետերաններին կոչ է արել պատրաստ լինել պատերազմի դեպքում զորակոչվելուն և առաջարկել մասնակցել ռազմական զորավարժությունների։ Այս մասին Ռիա նովոստիի փոխանցմամբ՝ հայտնում է...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց

Նոյեմբերի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոններում ստացվել են տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր։ Փրկարար ծառայության հաղորդմամբ, մասնավորապես՝ Սարավան-«Զանգեր»...