Նոր Սահմանադրությամբ իշխանությունը հնարավորություն է ստանում քաղաքացուն զրկել քաղաքացիությունից. Արմեն Եղիազարյան

25 Նոյեմբերի, 2026

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ալիևյան սահմանադրությունը նաև ցանկանում է որպես քաղաքական պայքարի գործիք հնարավորություն ունենալ զրկել ՀՀ քաղաքացուն իր քաղաքացիությունից։
Նոր Սահմանադրության նախագծով վերացվում է գործող Սահմանադրության 47-րդ հոդվածով ամրագրված՝ ՀՀ քաղաքացուն քաղաքացիությունից զրկելու արգելքը։
Պետությունը հնարավորություն է ստանում դատարանի որոշմամբ անձին զրկել ՀՀ քաղաքացիությունից՝ սահմանադրական կարգի հիմունքների կամ պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար։
Մինչդեռ Հայաստանը միջազգային կոնվենցիաներով ստանձնել է հստակ պարտավորություններ։
- ՄԱԿ-ի 1961 թվականի «Քաղաքացիություն չունեցող անձանց թվի կրճատման մասին» կոնվենցիայի 8-րդ հոդվածն արգելում է անձին քաղաքացիությունից զրկելը, եթե նա դրա հետևանքով մնում է առանց քաղաքացիության՝ բացառությամբ խիստ սահմանափակ դեպքերի։
- Նույն կոնվենցիայի 9-րդ հոդվածն ուղղակիորեն արգելում է քաղաքական հիմքերով քաղաքացիությունից զրկելը։
- Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 15-րդ հոդվածն արգելում է քաղաքացիությունից կամայականորեն զրկելը։
- Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 25-րդ և 26-րդ հոդվածները երաշխավորում են քաղաքական գործընթացներին մասնակցելու իրավունքը և արգելում քաղաքական հայացքների հիմքով խտրականությունը։
- Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ, 10-րդ, 11-րդ և 14-րդ հոդվածները պաշտպանում են մարդու անձնական կյանքը, խոսքի և քաղաքական միավորման ազատությունը և արգելում խտրականությունը։
- Եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածը երաշխավորում է ազատ ընտրությունների իրավունքը։
Այս դրույթի քաղաքական նպատակներով կիրառումը կարող է հանգեցնել նշված միջազգային պարտավորությունների ուղղակի խախտման։
Ավելին, 1969 թվականի Վիեննայի կոնվենցիայի 26-րդ և 27-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանը պարտավոր է կատարել իր միջազգային պարտավորությունները և չի կարող նույնիսկ նոր Սահմանադրության ընդունումը վկայակոչել որպես դրանց չկատարման արդարացում։ Հետևաբար, առաջարկվող սահմանադրական դրույթը չի կարող իրավական հիմք հանդիսանալ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները խախտելու համար։
Դատարանի որոշման պահանջը բավարար երաշխիք չէ։ Եթե դատավորների ընտրության նոր մեխանիզմներով մեծանում է իշխանական մեծամասնության ազդեցությունը դատական համակարգի նկատմամբ, ապա մեծանում է նաև քաղաքական պատվերով որոշումների կայացման վտանգը։
Հնարավոր սցենարը պարզ է՝ ընդդիմադիր գործչի նկատմամբ քրեական հետապնդում, քաղաքացիությունից զրկում, ընտրություններին մասնակցելու իրավունքի կորուստ։
Այսպիսով, քաղաքացիությունից զրկելու մեխանիզմը կարող է վերածվել քաղաքական մրցակիցներին ընտրություններից առաջ չեզոքացնելու և իշխանափոխությունը կանխելու գործիքի։
Ինչո՞ւ է վերացվում քաղաքացու սահմանադրական պաշտպանությունը։ Ի՞նչ անհրաժեշտություն կա ստեղծելու քաղաքական չարաշահման նման հնարավորություններ։
Քաղաքացիությունից զրկելու միջոցով քաղաքական մրցակցության սահմանափակումը և Հայաստանի ներկայիս քաղաքական կուրսի պահպանումը կարող են համընկնել նաև Ադրբեջանի իշխանությունների շահերի հետ։
Քաղաքացիությունը իշխանության սեփականությունը չէ։ Այն չի կարող վերածվել քաղաքական հնազանդության դիմաց տրամադրվող արտոնության»։

Նմանատիպ նյութեր

Դատարանը պարտավորեցրել է ՊՆ-ին՝ փոխհատուցել արցախցի զինծառայողի հասանելիք գումարները․ փաստաբան

Դատարանը պարտավորեցրել է ՊՆ-ին՝ փոխհատուցել արցախցի զինծառայողի հասանելիք գումարները․ փաստաբան

Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է․ «Եվս մեկ դատական հաղթանակ՝ ընդդեմ Պաշտպանության նախարարության Դատարանը պարտավորեցրել է պաշտպանության նախարարությանը փոխհատուցել արցախցի զինծառայողի շաբաթ և ոչ աշխատանքային այլ օրերին զինվորական ծառայություն իրականացնելու դիմաց...

Վարդենյաց և Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում

Վարդենյաց և Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում

Ժամը 20։00-ի դրությամբ՝ Վարդենյաց և Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական...

Եվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան

Եվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան

Եվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Կլիմայագետ Ջուդա Քոենը՝ «Atmospheric and Environmental Research» (AER) ընկերության սեզոնային...

Ոչ, ոչ և ոչ․ մեր ընտրողներն ասել են՝ թույլ չտաք, որ Սահմանադրությունը փոխվի․ Արթուր Խաչատրյան

Ոչ, ոչ և ոչ․ մեր ընտրողներն ասել են՝ թույլ չտաք, որ Սահմանադրությունը փոխվի․ Արթուր Խաչատրյան

  Նոյեմբերի 23-ին հրապարակվեց իշխանությունների առաջարկած նոր Սահմանադրության նախագիծը։ Ընդդիմությունը շարունակում է դեմ լինել, իսկ Նիկոլ Փաշինյանն ամեն գնով փորձում է ստանալ հանրաքվեի համար պակասող 6 ձայնը։ Թեմայի շուրջ այսօր՝ նոյեմբերի 25-ին, Yerevan.Today-ի...

Կիպրոսի Սահմանադրությունը տարածքային հավակնություններ չուներ, բայց դա չխանգարեց Թուրքիային․ Դանիելյան

Կիպրոսի Սահմանադրությունը տարածքային հավակնություններ չուներ, բայց դա չխանգարեց Թուրքիային․ Դանիելյան

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է․ «Կիպրոսի Սահմանադրությունը ոչ միայն տարածքային հավակնություն չուներ Թուրքիայի նկատմամբ, այլև չկար որևէ դրույթ, որն անգամ վառ երևակայությամբ հնարավոր լիներ մեկնաբանել, որպես այդպիսին։ Բայց դա չխանգարեց, որ...