Երկու տարի առաջ Փաշինյանը Սահմանադրության նախաբանում խնդիր չէր տեսնում. Վարդևանյան

25 Նոյեմբերի, 2026

 

«Սահմանադրության նախագծին ծանոթանալուց հետո իմ գնահատականը որևէ կերպ չի փոխվել։ Սա իսկապես դասական իմաստով արտաքին պարտադրանքի պայմաններում մշակված Սահմանադրություն է։

Ես մի առաջարկ ունեմ, սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ։ Եկեք միասին ուսումնասիրենք ներկայիս Սահմանադրության նախաբանը։ Եթե ժամանակ ունեք, եկեք միասին կարդանք։

Ինձ մոտ տպավորություն է, որ քարոզչական մեքենան որոշակի արդյունքների է հասել, և մեր հայրենակիցներից շատերը լավ չեն պատկերացնում, թե ինչ է հենց այսօր գրված մեր Սահմանադրության նախաբանում։

«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»։

Դուք այստեղ որևէ կոնֆլիկտածին բառ տեսա՞ք։ Սա է, ի դեպ, նախաբանը։

1995 թվականին, արդեն կարելի է ասել՝ հեռավոր այդ ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության իրավաբանական դպրոցի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ Վլադիմիր Նազարյանը, ուղիղ նշել էր, որ նախաբանում Անկախության հռչակագրին հղումը մեկ նպատակ ունի՝ ցույց տալ Հայաստանի Հանրապետության պատմական էվոլյուցիան, նաև՝ սահմանադրության իմաստով։ Այստեղ ոչ թե կատեգորիկ իրավական դատողություններ են եղել, այլ Հայաստանի Հանրապետության պատմական ընթացքն է ներկայացվել»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Հայաստանի ապագան որոշելու իրավունքը պատկանում է միայն Հայաստանի ժողովրդին․ Գառնիկ Դավթյան

Հայաստանի ապագան որոշելու իրավունքը պատկանում է միայն Հայաստանի ժողովրդին․ Գառնիկ Դավթյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի գործող Սահմանադրությունը յուրաքանչյուր հայի իրավունքների պաշտպանության, մեր ազգային ինքնության պահպանման, զարգացման ու պետական կայացման կարևորագույն հիմքերից է: Ալիևյան...

Վաշինգտոնը նախազգուշացրել է Իրանում և տարածաշրջանի այլ երկրներում գտնվող ամերիկացիներին

Վաշինգտոնը նախազգուշացրել է Իրանում և տարածաշրջանի այլ երկրներում գտնվող ամերիկացիներին

Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ զգուշացնելով, որ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները կարող են արագ սրվել։ Համապատասխան նախազգուշացումը տարածել է Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատունը՝ Բահրեյնում և Քուվեյթում ամերիկյան...

Հայաստանում կալանքն օգտագործվում է որպես քաղաքական զենք. Վարդևանյան

«Հանդիպել ենք ավելի քան 20 բարձրաստիճան դիվանագետների հետ։ Խոսքը Եվրամիության անդամ երկրների ներկայացուցիչների մասին է, որոնց մի մասը ռեզիդենտ է Հայաստանի Հանրապետությունում, մյուս մասը՝ ոչ ռեզիդենտ։ Իսկապես կարևորում եմ այդ հանդիպումը։...

Հրդեհ է բռնկվել Դարպաս բնակավայրում․ տուժածներ չկան

Հրդեհ է բռնկվել Դարպաս բնակավայրում․ տուժածներ չկան

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 06։28-ին, ՆԳՆ Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դարպաս բնակավայրում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու...

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հայաստանում նոյեմբերի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Առաջիկա գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 8-10, իսկ հինգշաբթի ցերեկը՝ 4-6 աստիճանով։ «Հայպետհիդրոմետից» հայտնում են, որ Երևանում ևս սպասվում է առանց տեղումների...