Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են․ «Կարճ ասած»

19 Դեկտեմբերի, 2025

Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, ՔՊ-ակաՆ իշխանությունը և նրան դրսից աշխատացնողները հերթական պարտությունը կրեցին, այս անգամ՝ Մայր Աթոռում։ Չգիտեմ, թե էս անգամ ում է հեռացնելու աշխատանքից Նիկոլը՝ այդ խայտառակության համար։ Տեղեկություններ շրջանառվեցին, որ Էջմիածնին մոտ համայնքների դպրոցների, մանկապարտեզների տնօրեններին հրահանգվել էր մասնակցել հակաեկեղեցական 10 եպիսկոպոսների շոուին, որով, իբր, պարտադրելու էին կաթողիկոսին հրաժարական։ Հարյուրավոր ոստիկաններ էին տարել, լավ պատրաստվել էին, երևում է՝ որոշել էին հարցերը լուծել նույն օրը։ Տապալվեցին։ Հավաքել-բերել էր նույն թափառախմբին, այս նրանց կարծես ղեկավարում էր երկրորդ փորձից Թալինի քաղաքապետ ընտրված Տավրոս Սափեյանը, որը, ի դեպ, կանգնեց մի բարձր տեղ ու թքեց ՔՊ-ի վերջերս ընդունված վարքականոնի վրա։ Այդ մարդը հայհոյում էր, վիրավորում էր, չնայած որ իրենց կանոնագրքում գրել են ոչ միայն չհայհոյելու մասին, այլև անգամ հայհոյանքին հայհոյանքով չպատասխանելու մասին։

Նիկոլ Փաշինյանի որևէ քայլ հանրային աջակցություն չի ստանում արդեն վաղուց․ ոչ մի քայլ։ Դա հենց լեգիտիմության բացակայության մասին է։ Մի քայլ կա միայն դրանից, որը կողջունի հանրությունը։ Դրան էլ չի գնում, երևի վախենում է։ Ուղիղ 5 տարի է, որ Փաշինյանի ցանկացած հանրային միջոցառում կազմակերպում է վարչական ռեսուրսով։ Լավ, նրան չի՞ հետաքրքրում իր իրական աջակիցների թիվը, չի՞ ուզում փորձ անել՝ հասկանալու, թե իր հետևում քանի հոգի է մնացել։ Կարող է, էլի, մի օր փորձել, ուղերձով հանդես գա, ասի՝ ժողովուրդ ջան, ով ինձ վստահում է, եկեք այսինչ պուրակում միտինգ անենք․ կատակ չեմ անում, դա շատ կարևոր է, որ իմանաս՝ եթե ասենք վաղը հայտնվի բանտում, ինչը մեկ է՝ վաղ թե ուշ լինելու է, քա՞նի հոգի կարող է գնալ ակցիա անելու իր համար, դատական նիստի մասնակցել։ Էսօրվա վարչական ռեսուրսով հավաքվածները չեն գա, մարզպետարանի աշխատողները չեն գա, ուսուցիչները չեն գա, դեպուտատները չեն գա, նրանք քոնը չեն, Նիկոլ։ Մի երգ ունեիր՝ «դու մենակ չես, մենակ չես, մենակ չես»․ հիմի մի երգ էլ ես ունեմ քեզ համար՝ «դու մենակ ես, մենակ ես, մենակ ես»։

Կան մարդիկ, որոնք մի հարցազրույց են տալիս, տակը լցնում մի 200 հազար դիտում՝ ու իրենց վստահություն ներշնչում, որ հարգված են․ Նիկոլը այ էդ օրին է։ Գոնե ինքդ քեզ համար ճշտիր քո իրական ռեսուրսը։ Նիկոլական մտածողությունը Հայաստանում մարդիկ չի կարողանում հավաքել։

Անգամ էն հոգևորականները, որ մասնակից էին ներսից եկեղեցին քանդելու օպերացիային, ռիսկ չարեցին հայտնվել ժողովրդի առաջ։ Թիկնապահներով եկան, ամոթով գնացին՝ ԱԱԾ-ի գազելով։ Դա էլ էր հետաքրքիր՝ ինչո՞ւ էր նրանց ուղեկցում ԱԱԾ-ն։ Տպավորություն ոստացա, որ նրանց դեմ կոմպրոմատներից բացի՝ պայման կա՝ չհեռացնեք կաթողիկոսին՝ կհայտնվեք ԱԱԾ պադվալում։ Այդ հակաեկեղեցական սրբազանների պահվածքն էլ էր դատապարտելի․ մենք տեսանք հոգևրորականների, որոնք ոչ թե մարդկանց հանդարտեցնում էին, այլ՝ սադրում։ Մի օր հաստատ բացահայտվելու է այդ հոգևորականների՝ նիկոլական խաղալու իրական մոտիվացիան, նույն այդ կոմպրոմատները, ու նույն ամոթը մեկ է՝ ապրելու են։

Մայր Աթոռում հավաքված հավատավոր ժողովուրդը իր կարևոր քայլն արեց․ ցույց տվեց, որ կաթողիկոսին փոխելու՝ Փաշինյանի բռնած ճանապարհը իր ուզած արդյունքը չի տալու։ Ու դա և՛ հավաքված ժողովրդի շնորհիվ էր, և՛ այն հոգևորականների, որ պինդ մնացին։ Եթե Նիկոլ Փաշինյանն ուներ սեփական մի քանի գեներալները բանակում ու նրանց միջոցով համակարգը ծնկի բերեց, ապա 10 հոգևորականներով չկարողացավ ազդել Մայր Աթոռի վրա, որովհետև եկեղեցին, այնուամենայնիվ, ավելի կազմակերպված է, հին ու իմաստուն։ Չեմ բացառում, որ եկեղեցում կա հոգևորականների ինչ-որ թիվ, որ կաթողիկոսին շատ չի հավանում, գուցե կուզենար փոխել, բայց նրանք էնքան չեն իջել, որ իշխանությանը թույլ տան իրենց միջոցով լուծի էդ հարցը ու համարվեն դավաճան։ Դա ՔՊ խմբակցությունը չէ, որին մասնակից դարձնես դավաճանական ծրագրերին․ հոգևորականներն էդ մեղքի տակ չեն մտնում։ Տարբեր զրույցներում ասում են, որ այո, եկեղեցին ունի որոշ խնդիրներ, բայց դրա մասին կարեի է խոսել հետո, երբ երկրում իրավիճակը կայունանա․ Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով՝ երբեք։ Հոգևորականներն էլ գիտեն ու ասում են, որ իրենք աշխարհիկ քույր-եղբայրների հետ մեր հավատն էին պաշտպանում էն թշնամական սխեմայից, որը տասնամյակներ շարունակ պայքարում էր, որ Հայաստանը ընկնի էս օրին։ 2008-ին լիներ այս հեղաշրջումը, շատ ավելի շուտ տեղի կունենար «Կճոյանը՝ կաթողիկոս» օպերացիան։

Շեշտենք՝ այն երկրները, որոնք Հայաստանի այս ղեկավարությանը պարտադրում են հարձակում եկեղեցու վրա, իրենց երկրներում երբեք նման բան չէին անի։ Ու ընդհանրապես, կարող է 1 ձեռքի վրա էլ չկարողանաք հաշվել էն երկրների թիվը, որոնց ղեկավարները ծառայում են օտարի շահերին ու անում են իրենց ղեկավարած պետության հետ այնպիսի բաներ, ինչպիսին արեց սա։

Դրսի երեկվա մամուլն էլ, այսօրվա մամուլն էլ էնպիսի բաներ էին գրում մեր մասին, որ իսկական խայտառակություն էր․ էն որ Լոպես ու Սնուփ դոգ էին բերում, որ Հայաստանի ճանաչելիություն բարձրանա, երեկ ճանաչելության պիկերից մեկն էր․ գլխագրերն այն մասին էին, որ Քրիստոնեությունն առաջինը ընդունած երկրում Մայր եկեղեցու մոտ հավաքվել էին եկեղեցու զավակներնո ւ թշնամիները․ մեկ այլ մամուլ գրել էր, որ ժողովուրդը բաժանվել է երկու բանակների և ուզում էին արյունահեղություն անել․ էն մեկելը գրում է, որ Հայաստանի իշխանությունը համագործակցում է սրբապիղծ հոգևորականների հետ։ Նիկոլի իշխանությանը աշխարհում մատով են ցույց տալիս․ բայց՝ ոչ ցուցամատով։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, հասկացավ, որ այդ մեթոդով չի կարող կաթողիկոսին հեռացնել, բայց վստահաբար՝ չի նահանջի, թեկուզ հենց նրա համար, որ հայկական եկեղեցին ոչնչացնելու իրենց ծրագրից չեն նահանջի Թուրքիան ու Ադրբեջանը։ Դրսից կառավարողների համար խնդիր չկա, փող կտան, պարգևավճարը կբաժան են, ոստիկաններին կզինեն ու կասեն՝ կրկին փորձեք։ Դա է հենց սրանց շատ սիրած «5-րդ շարասյունը»՝ ներսից գրոհող ջոկատը։

Այս մարդը կդադարի քանդել, պղծել, խառնել իրար միայն այն ժամանակ, երբ դադարի աշխատել այդ պաշտոնում։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար ճակատագրական է լինելու. Վահե Դավթյան

Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար ճակատագրական է լինելու. Վահե Դավթյան

Քաղաքագետ Վահե Դավթյանը գրել է.«Մայիսի վերջին Աստանայում նախատեսվում է ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների նիստը, որի ընթացքում, ըստ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի, քննարկվելու է նաև Հայաստանի կարգավիճակի հարցը։ Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար...

Հնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ Վենս

Հնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ Վենս

Իրանը շատ բարդ երկիր է, այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նա նշել է, որ եթե Իրանը ձեռք բերի միջուկային զենք, շատ այլ երկրներ կցանկանան ձեռք բերել իրենց սեփականը։ «Իրանը կլինի միջուկային սպառազինությունների նոր մրցավազքի առաջին նշանը։ Կարծում եմ՝ մենք...

Հրդեհ՝ Մասիսում. երկու զոհ կա

Հրդեհ՝ Մասիսում. երկու զոհ կա

Մայիսի 19-ին, ժամը 20։25-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 4-րդ փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։...

Եթե Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին. Կարապետյան

Եթե Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին. Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը վստահ է՝ եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին։ «2018 թվականին, երբ Փաշինյանն այցելել էր Արցախ, մի մարդ՝ միամիտ հայ, մտածելով, թե լավ մտքով...

Վլադիմիր Պուտինը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Չինաստան

Վլադիմիր Պուտինը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Չինաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան է մեկնել երկօրյա պաշտոնական այցով։ Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պեկինում։ Պուտինին Պեկինի օդանավակայանում դիմավորել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։ Այցը համընկնում է երկու երկրների միջև բարեկամության...