Փաշինյանն իր ամբողջ գործունեության ընթացքում եղել է քաղաքացիական բախումների կողմնակից․ Մանուկյան 

2 Նոյեմբերի, 2026

Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ գործունեության ընթացքում եղել է քաղաքացիական բախումների կողմնակից, նախաձեռնող և ինժեներ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Փաշինյանի հայտարարությունը՝ ընդդիմության նկատմամբ հնարավոր ճնշման վերաբերյալ, քաղաքացիական բախումների կոչ չէ՞։

«Մարտի 1-ից սկսած՝ հետագա տարիներին և իր վարչապետության ամբողջ ընթացքում նա եղել է տոտալ ներհասարակական հակամարտության հրահրողն ու գլխավոր ճարտարապետը։ Դրա համար էլ մեր հասարակության ներհասարակական հակամարտությունն ուղղակի սահմաններ չի ճանաչում։

Երկու օր առաջ զինված ուժերում հերթական զոհը եղավ։ Սա շատ խորքային խնդիր է։ Կառավարությունն, իբր, միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծել։ Իմ ունեցած նախնական տեղեկություններով՝ այն, ինչին հանգել են, ուղղակի խայտառակություն է, բայց քանի դեռ պաշտոնական տեղեկություն չունեմ, չեմ հրապարակի։ Բայց այն, ինչ կատարվում է զինված ուժերում, այդ անհանդուրժողականությունը օդից չի իջել։ Դա միայն զինված ուժերում չէ։ Առավոտից գիշեր իշխանության ատելության խոսքն է հորդում, ներհասարակական պառակտման այդ տոտալ արշավը, որն իր դրսևորումներն է ունենում դպրոցում, զինված ուժերում, փողոցում, ընտանիքներում, հարազատների շրջանում։

Նրա սիրտը փառավորվում է, երբ հասարակության մեջ բախումներ են լինում»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Միկրոձեռնարկատիրության տարեկան շրջանառության շեմը 24 մլն-ից կդառնա 50 մլն դրամ. Hetq.am

Միկրոձեռնարկատիրության տարեկան շրջանառության շեմը 24 մլն-ից կդառնա 50 մլն դրամ. Hetq.am

Կառավարությունն առաջարկում է բարձրացնել միկրոձեռնարկատիրության համակարգում գործելու համար սահմանված տարեկան շրջանառության շեմը՝ գործող 24 մլն դրամից հասցնելով 50 մլն դրամի։ Միաժամանակ նախատեսվում է սահմանափակել հարկային խախտումներ թույլ տված տնտեսավարողների՝ արտոնյալ...

ՀԷՑ-ը շարունակում են ՔՊ-ացնել

ՀԷՑ-ը շարունակում են ՔՊ-ացնել

Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ուղիղ եռամսյա դադարից և հանգստից հետո այսօրվանից, ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրամանով, ստանձնում եմ Գյումրու ցանցի պետի պատասխանատու պաշտոնը։ Այս...

Որևէ մեկը չի կարող մեզ զանգել և ասել՝ այսինչի հետ այսպես վարվեք․ ՊԵԿ նախագահ

Որևէ մեկը չի կարող մեզ զանգել և ասել՝ այսինչի հետ այսպես վարվեք, էնինչի հետ՝ այնպես։ Եթե որևէ տեսուչ ներգրավված կլինի նման հարցերի մեջ, խնդրում եմ՝ անունը ասեք կամ գրավոր դիմեք, մենք այդ հարցով շատ կոշտ...

Աթոռամարտ, կրակոցներ, դանակներ․ երեք օրվա կրիմինալ պատկերը․ «Կարճ ասած»

Երեք միջադեպ՝ վերջին երեք օրերին։ Հոկտեմբերի 29․ Ազգային ժողովում ծեծկռտուք եղավ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև։ Էն մի ՔՊ-ականն աթոռներ էր շպրտում, էն մյուսը աչքերը փակել էր ու հարվածում էր ոնց պատահի, երրորդը...

«Ուժեղ Հայաստան»-ը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է TRIPP-ի և խաղաղության գործընթացի հարցերը

«Ուժեղ Հայաստան»-ը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է TRIPP-ի և խաղաղության գործընթացի հարցերը

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, խմբակցության պատգամավորներ Հարություն Հարությունյանը և Հասմիկ Ենգոյանը նոյեմբերի 2-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի հետ։ Ողջունելով...