Մտաք իմ, վարորդների ու «Յանդեքսի» արանքը, ու տարաք-թաղիք այդ հարցը․ Մեսրոպ Մանուկյան

30 Հոկտեմբերի, 2026

 

«Անցյալ տարի ես շատ եմ զբաղվել այս խնդրով, մասնավորապես՝ վարորդների հարցերով։ Հանդիպում եմ ունեցել «Յանդեքս»-ի ղեկավարության հետ՝ վարորդների խմբերի ղեկավարների մասնակցությամբ։ Այդ ժամանակ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Հիմա կասեմ՝ ինչ պայմանավորվածություններ, և ինչու դրանք այդպես էլ չեն կատարվել։

Վարորդները շուրջ 100 հազար են, հստակ թիվ ասեմ՝ 100 հազարից ավելի, նույնիսկ 120 հազար գրանցված վարորդ կա։ Այս մարդկանց իրավունքների հետ կապված՝ պետական գերատեսչությունների ղեկավարներ են ներգրավվել, այդ թվում՝ ձեր ղեկավարած մարմնի նախագահ Գեղամ Գևորգյանը։ Վերջիններս հանդիպել են վարորդների հետ և ասել. «Եթե Մեսրոպ Մանուկյանը կապ չունենա, այլևս ձեզ հետ չգա, ձեր բողոքների հարցը չբարձրացնի, ձեր խնդիրները կլուծենք»։

Հիմա ասեմ՝ ինչ խնդիրներ են եղել, և հատիկ-հատիկ ներկայացնեմ, թե որոնք չեք լուծել»,- այս մասին ասյօր՝ հոկտեմբերի 30-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն եվրոպացիներին կոչ է արել մեղմել Ռուսաստանի հասցեին հնչեցվող հռետորաբանությունը

ԱՄՆ-ն եվրոպացիներին կոչ է արել մեղմել Ռուսաստանի հասցեին հնչեցվող հռետորաբանությունը

Պենտագոնը ՆԱՏՕ մի քանի երկրների խնդրել է մեղմել Ռուսաստանից բխող սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը, Reuters-ին հայտնել են իրազեկ աղբյուրները։ Մասնավորապես, նման խնդրանքներ են ստացել Էստոնիան, Լատվիան և Լիտվան։ Հարցը քննարկվել է Պենտագոնի քաղաքականության բաժնի...

Ուշակովը բացառել է Եվրոպայի մասնակցությունը Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցություններին

Ուշակովը բացառել է Եվրոպայի մասնակցությունը Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցություններին

Ռուսաստանը, Ուկրաինան և ԱՄՆ-ն պայմանավորվել են վերսկսել եռակողմ բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մեկնաբանելով ԶԼՄ-ների հաղորդումներն այն մասին, թե իբր բանակցություններին կմասնակցի նաև Եվրոպան։ Նշենք, որ ավելի վաղ նա...

Պուճուր-պուճուր հավաքվում ա, քաշքշուկ ա լինում, հանդարտվում ա․ ՔՊ-ականը՝ ծեծկռտուքի մասին

  «Մենք գործընկերներ ենք, տարբեր հայացքներ ունենք։ Դրանք պուճուր-պուճուր հավաքվում ա, քաշքշուկ ա լինում, հետո էլի հանդարտվում ա»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Ռոման Համբարձումյանը։ Մանրամասն՝...

«Ձեզ հատուկ բերել են Ազգային ժողով, որ այդպես ծեծե՞ք մարդկանց»․ լրագրողը՝ ՔՊ-ական պատգամավորին

Ոչ ոք ինձ հրահանգ չի տվել։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ - ական պատգամավոր Նարեկ Բաբայանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ երեկվա ծեծկռտուքի հերոսն ինքն է և աջուձախ հարվածներ էր հասցնում, արդյոք...

ՌԴ բանակը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի քանի օբյեկտների. ՌԴ ՊՆ

ՌԴ բանակը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի քանի օբյեկտների. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում զանգվածային հարված են հասցրել նավերի, նավահանգստային ենթակառուցվածքների, ռազմարդյունաբերական համալիրների և էներգետիկ օբյեկտների։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ «Այսօր գիշերը Ռուսաստանի Դաշնության...