Միկրոձեռնարկատիրության տարեկան շրջանառության շեմը 24 մլն-ից կդառնա 50 մլն դրամ. Hetq.am

2 Նոյեմբերի, 2026

Կառավարությունն առաջարկում է բարձրացնել միկրոձեռնարկատիրության համակարգում գործելու համար սահմանված տարեկան շրջանառության շեմը՝ գործող 24 մլն դրամից հասցնելով 50 մլն դրամի։ Միաժամանակ նախատեսվում է սահմանափակել հարկային խախտումներ թույլ տված տնտեսավարողների՝ արտոնյալ հարկման համակարգերից օգտվելու հնարավորությունը։ Փոփոխությունները նախատեսված են «Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով, որը մշակել է Ֆինանսների նախարարությունը։ Այս մասին գրում է Հետքը։

 

«Նախագծի հեղինակները նշում են, որ գործող կարգավորումները որոշ տնտեսավարողների հնարավորություն են տալիս արհեստականորեն տեղավորվել հարկման արտոնյալ համակարգերում և այդ կերպ խուսափել հարկերի վճարումից։ Խնդիր է համարվում նաև հարկման տարբեր համակարգերում գործող տնտեսավարողների միջև արհեստական գործարքների իրականացմամբ հարկային պարտավորությունների նվազեցումը։

Արտոնյալ համակարգում գործելու համար կսահմանվի 5 տարվա արգելք

Նախագծով առաջարկվում է հարկային օրենսդրության մի շարք էական կամ պարբերական խախտումների դեպքում տնտեսավարողներին 5 տարով զրկել հարկման այլընտրանքային համակարգերում գործելու հնարավորությունից։

Կներդրվեն նաև փոխկապակցվածության օբյեկտիվ չափանիշներ՝ պարզելու համար, թե արդյոք տնտեսավարողները փոխկապակցված են և արդյոք նրանց գործունեությունը կազմակերպվում է հարկային արտոնություններից օգտվելու նպատակով։

Առանձին սահմանափակումներ են նախատեսվում նաև տարբեր հարկման համակարգերում գործող տնտեսավարողների միջև գործարքների համար։ Մասնավորապես, կսահմանափակվի միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից շրջանառության հարկ վճարողներին մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների դիմաց դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով ծախսերի նվազեցումը։ Նույն սահմանափակումը կվերաբերի նաև շրջանառության հարկ վճարողների՝ ընդհանուր հարկման համակարգում գործող տնտեսավարողներին մատուցած ծառայություններին և կատարած աշխատանքներին»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

 

Նմանատիպ նյութեր

Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրшկոցից տուժած Անի Ավտիսյանին. «Փաստինֆո»

Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրшկոցից տուժած Անի Ավտիսյանին. «Փաստինֆո»

Շաքիում ադրբեջանցի զինծառայողից երեխաներին պաշտպանելիս վիրավորում ստացած Անի Ավետիսյանն առաջիկա օրերին կվիրահատվի։ Նրա քույրը՝ Արփի Ավետիսյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ վիրահատությունը լինելու է այս շաբաթվա ընթացքում։ «Անի Ավետիսյանի թոքերի և սրտի...

Փաշինյանը միտումնավոր է Հայաստանը տանում Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման ճանապարհով․ Զատուլին

Փաշինյանը միտումնավոր է Հայաստանը տանում Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման ճանապարհով․ Զատուլին

Ես համաձայն չեմ այն կարծիքի հետ, թե ռուս-հայկական հարաբերությունների վատթարացման համար մեղավոր են երկու կողմերը՝ և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։ «Հայաստանի կառավարության...

Առաջիկայում Իրանի շուրջ սպասվում է որևէ էական զարգացում․ Հակոբ Բադալյան

Առաջիկայում Իրանի շուրջ սպասվում է որևէ էական զարգացում․ Հակոբ Բադալյան

Հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Պուտինի եւ Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ Ռեզայիի միջև։ Ինքնին այս հանգամանքը վկայում է, որ տեղի է ունեցել շատ կարեւոր խոսակցություն եւ ըստ ամենայնի առաջիկայում Իրանի շուրջ սպասվում է որևէ էական զարգացում։...

ՀԷՑ-ը շարունակում են ՔՊ-ացնել

ՀԷՑ-ը շարունակում են ՔՊ-ացնել

Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ուղիղ եռամսյա դադարից և հանգստից հետո այսօրվանից, ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրամանով, ստանձնում եմ Գյումրու ցանցի պետի պատասխանատու պաշտոնը։ Այս...

Որևէ մեկը չի կարող մեզ զանգել և ասել՝ այսինչի հետ այսպես վարվեք․ ՊԵԿ նախագահ

Որևէ մեկը չի կարող մեզ զանգել և ասել՝ այսինչի հետ այսպես վարվեք, էնինչի հետ՝ այնպես։ Եթե որևէ տեսուչ ներգրավված կլինի նման հարցերի մեջ, խնդրում եմ՝ անունը ասեք կամ գրավոր դիմեք, մենք այդ հարցով շատ կոշտ...