«Խորհրդարաններում ծեծկռտուքներ միշտ եղել են, ցավոք սրտի՝ կան և միշտ էլ լինելու են։ Լինի դա ավելի քիչ զարգացած, թե առավել զարգացած երկրում՝ դա իրականություն է։ Լավ իրականությո՞ւն է, իհարկե՝ ոչ։ Բայց լավ իրականություն չեն նաև հիվանդությունը, մահը, ընտանեկան բռնությունը։ Ցավոք սրտի, դրանք նույնպես իրականություն են։
Սակայն Հայաստանի ղեկավարի արձագանքը՝ դա արդեն հաստատված սահմաններից դուրս, իրականությունից կտրված երևույթ էր։
Այստեղ հարց է առաջանում՝ ընդհանրապես ի՞նչ հանգուցալուծում եք պատկերացնում այս ամենի համար։ Երբ հարցնենք, թե ինչպիսի հանգուցալուծում եք պատկերացնում, կհասնենք մեկ այլ հարցի՝ իսկ այդ հանգույցը որտեղի՞ց է առաջացել»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





