«Մեր տնտեսությունը մի մեծ պրոբլեմ ունի, մեծ սահմանափակում ունի․ շուկան շատ փոքր է։ Շուկան շատ փոքր է, հաստատուն ծախսերը մեծ են, չես կարողանում շատ արտադրես, միավոր ապրանքի գինը շատ ավելի բարձր է լինում և մրցունակությունն ընկնում այլ հավասար պայմաններում: Մյուս կողմից էլ հասկանալի է՝ պետք անհրաժեշտ է եկամտաբերության որոշակի մինիմալ շեմ, որպեսզի մարդը երկրում բիզնեսով զբաղվի:
Հիմա այս երկու հակադրությունները պետք է փորձել համադրել՝ ապահովելու համար հանրային շահը: Եվ կարծում եմ այստեղ անհրաժեշտություն կա թերևս արմատական, բայց օրենսդրական փոփոխության գնալ՝ շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերությունների պարտադիր բաժնետիրականացման գնալու համար»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։




