+ 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ

19 Նոյեմբերի, 2026

Հայաստանի կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում, այս անգամ՝ 250 մլն եվրո։

Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) միջև 2026թ. հոկտեմբերի 1-ին ստոորագրվել է 250 մլն եվրո արժողությամբ վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM1038 01 համաձայնագիրը:

Վարկը բյուջեի դեֆիցիտը փակելու համար է։

Որոշումը ներառված է կառավարության նիստում

Պայմանները հետևյալն են․

  • Յուրաքանչյուր մասհանման համար Վարկառուն կարող է ընտրել լողացող կամ ֆիքսված տոկոսադրույք

Լողացող տոկասադրույքը հավասար է 6-ամսյա EURIBOR (կամ դրա անհնարինության դեպքում համապատասխան կողմնորոշիչ տոկոսադրույք) գումարած 2.3% մարժա: Հաշվի առնելով 30.10.2026թ. ձևավորված 6-ամսյա EURIBOR-ի տոկոսադրույքը՝ 2.992%, վարկի լողացող տոկոսադրույքը կկազմի 5.292%,

Ֆիքսված տոկոսադրույքը կարող է ֆիքսվել 3 մլն եվրո և ավելի գումարով մասհանման հայտի դեպքում: Ֆիքսված տոկոսադրույքը հավասար է պայմանագրում ֆիքսված կողմնորոշիչ տոկոսադրույք՝ 5.94% ավելացրած/պակասեցրած ինդեքսային դրույքաչափի տատանում՝ տաս տարի ժամկետայնությամբ ֆրանսիական գանձապետական պարտատոմսերի՝ համաձայնագրում ֆիքսված 4.63% տոկոսադրույքի և Վարկատուի կողմից մասհանման հայտի ստացման ամսաթվին ձևավորված տոկոսադրույքի միջև: Ֆիքսված տոկոսադրույքը չի կարող պակաս լինել 0.25%-ից:

Միաժամանակ, յուրաքանչյուր մասհանման հայտում Վարկառուն կարող է նշել իր համար ընդունելի առավելագույն տոկոսադրույքի չափը, և եթե տոկոսադրույքի սահմանման ամսաթվին հաշվարկված տոկոսադրույքը գերազանցում է հայտում նշված առավելագույն տոկսադրույքը, ապա հայտը համարվում է չեղյալ,

  • Վարկառուն կարող է ցանկացած պահի լողացող տոկոսադրույքը վերափոխել ֆիքսվածի՝ առանց որևէ լրացուցիչ վճարի, որը կդառնա անփոփոխ մինչը համաձայնագրի ավարտը,
  • միանվագ գնահատման վճար (appraisal fee)` վարկի գումարի 0.5%, ենթակա է վճարման պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 15 օրվա ընթացքում,
  • պարտավորության վճար` տարեկան 0.5%, որը հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ` սկսած վարկի ստորագրման ամսաթվից 6 ամիս հետո,
  • չեղարկման վճար` վարկի չեղարկված գումարի 2.5%, վճարվում է, եթե վարկային միջոցները չեղարկվել են Վարկառուի կողմից, իսկ Վարկատուի կողմից չեղարկման դեպքում՝ եթե մասհանումը չի իրականացվել մինչև մասհանման վերջնաժամկետը,
  • տույժ ժամկետանց վճարումների գծով` տվյալ ժամանակահատվածի համար կիրառելի տոկոսադրույքին գումարած 3.5% սպրեդ` հաշվարկվում է վճարման ենթակա օրվանից մինչև փաստացի վճարման ամսաթիվը,
  • Վարկատուի կողմից կրած մի շարք ծախսերի փոխհատուցում կամ ուղղակի վճարում, այդ թվում` սույն Համաձայնագրի կամ սույն Համաձայնագրին առնչվող ցանկացած այլ փաստաթղթի բանակցությունների, նախապատրաստման և ստորագրման (ներառյալ` ցանկացած իրավաբանական կարծիք) և ստորագրման ամսաթվից հետո ցանկացած այլ Ֆինանսական փաստաթղթի առնչությամբ,
  • մայր գումարը ենթակա է մարման 30 հավասարաչափ կիսամյակային վճարումներով,
  • վարկի ժամկետ՝ 20 տարի, որից արտոնյալ ժամկետ՝ 5 տարի,
  • վարկի սպասարկման գծով վճարումները կատարվում են կիսամյակային կտրվածքով,
  • Վարկի սպասարկման և մայր գումարի մարման ամսաթվեր՝ հունիսի 15 և դեկտեմբերի 15:

 

Նմանատիպ նյութեր

Ֆրանսիայի Ազգային ժողովում «Արցախ․ հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողով է կազմակերպվել

Ֆրանսիայի Ազգային ժողովում «Արցախ․ հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողով է կազմակերպվել

2026 թվականի նոյեմբերի 16-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի է ունեցել «Արցախ․ հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողովը։ Այն կազմակերպվել էր Լուար դեպարտամենտից ընտրված պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Էմանուել Մանդոնի...

Հայաստանում ցերեկվա տևողությունը հունիսի 21-ի համեմատ կրճատվել է 5 ժամ 11 րոպեով

Հայաստանում ցերեկվա տևողությունը հունիսի 21-ի համեմատ կրճատվել է 5 ժամ 11 րոպեով

Այսօրվա դրությամբ Հայաստանում ցերեկվա տևողությունը հունիսի 21-ի համեմատ կրճատվել է 5 ժամ 11 րոպեով։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի ներկայացրած տվյալներով՝ Հունիսի 21-ին՝ 15 ժամ 02 րոպե։ Նոյեմբերի 19-ին՝ 9 ժամ 51 րոպե...

Պուտինն ու Թրամփը տրամադրված են ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը. Կիրիլ Դմիտրիև

Պուտինն ու Թրամփը տրամադրված են ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը. Կիրիլ Դմիտրիև

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը տրամադրված են ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈՒՆՀ) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը՝ Չինաստանի...