«Մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանում Սահմանադրությունը Ադրբեջանի, Ալիևի պահանջով չպետք է փոխվի։
Ինչ վերաբերում է ժողովրդին հարցնելուն, ժողովրդին հարցրել են հունիսի 7-ին, և ժողովուրդը տվել է իր պատասխանը՝ չնայած ընտրախախտումների և բռնաճնշումների մեծ ալիքին, որն արձանագրվել է նաև ԵԽՎ զեկույցում։ Ըստ զեկույցի՝ ընտրատեղամասերի 44 տոկոսում ընտրախախտումներ են եղել, բռնաճնշումներ են եղել, կիրառվել է ընտրովի արդարադատություն։ Չնայած այդ ամենին՝ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել ստանալ սահմանադրական մեծամասնություն։ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիրը» 50 տոկոս քվե չեն ստացել, իսկ ընդդիմությունը, ընդհակառակը, նախորդ ընտրությունների համեմատ իր ձայներն ավելացրել է 80 տոկոսով։ Ժողովուրդը ընդդիմությանը մանդատ է տվել՝ դեմ լինելու «ալիևյան Սահմանադրությանը»»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






