Տափերականի առաջին դասարանի ուսուցչուհին կպչուն ժապավենով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում

20 Նոյեմբերի, 2026

Արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Տափերական գյուղում, միջնակարգ դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհուհու նկատմամաբ խափանման մի քանի միջոց է ընտրվել, նա ազատվել է աշխատանքից։ Այս մասին Panorama.am-ին պատմեցին դասարանի ծնողները։

«Արդեն մեկ շաբաթ այս դպրոցում լարված իրավիճակ է, գրեթե ամեն օր դպրոց են գալիս ոստիկանները, հարցեր են տալիս ուսուցիչներին, դասարանի աշակերտներին, ծնողներին, նաև տարրական մյուս դասարանների աշակերտներին։

Panorama.am-ի սոցցանցերի միջոցով ստացած տեղեկատվության համաձայն,  դասարանում երեխաներին լուռ պահելու նպատակով ուսուցչուհին՝ Վարդանյանը, կպչուն ժապավենով (սկոտչով) փակել է 10–15 երեխայի բերանները։ Ծնողի խոսքով՝ հայտնի չէ, թե որքան ժամանակ են երեխաները մնացել այդ վիճակում։

«Տանը հանկարծ չպատմեք, դա կլինի խաբարբզիկություն, հետո էլ չեմ թողնի ինձ գրկեք»,-երեխաներին ասել է ուսուցչուհին, որը նրանց լռեցնելու նպատակով իրականացրած բռնությունը խաղ է ներկայացրել՝ ըստ երևույթին ավելի ուշ գիտակցելով արարքը։

Դեպքի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ երեխաներից մեկի դեմքը կպչուն ժապավենը հեռացնելիս վնասվել է։

Դպրոցի տնօրեն Նաիրա Սարգսյանը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ հայտնելով, որ դեպքից հետո ուսուցչուհին ազատվել է աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն։

«Ուսուցչուհին ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն։ Հանդիպում եմ ունեցել ես ծնողների հետ, որից հետո ուսուցչուհին եկավ և հրաժարվեց իր աշխատանքից, գնաց։ Բնականաբար, այս ամեն ինչը չէր կարող անաղմուկ և անհետևանք մնալ։ Մասնակից եղան նաև ոստիկանները»,- պատմեց նա։

Panorama.am-ի տեղեկություններով, ուսուցչուհին ազատման դիմում գրել է դպրոց եկած ծնողների բողոքների ճնշման ներքո։ Ավելի ուշ նա սկսել է զանգահարել ծնողներին, ներողություն խնդրել, շնորհակալություն հայտնել, ապա տեղեկացրել, որ իրեն 72 ժամով ձերբակելու որոշում կա։

Տնօրենի խոսքով՝ դասվարն այսուհետ դպրոցում չի աշխատելու, նաև ոչ ոք նրան չի պարտադրել դիմում գրել»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր

Արթիկի ՔԿՀ-ում դատապարտյալը բարձր երաժշտությամբ և հայհոյանքներով իրարանցում է հրահրել

Արթիկի ՔԿՀ-ում դատապարտյալը բարձր երաժշտությամբ և հայհոյանքներով իրարանցում է հրահրել

Նոյեմբերի 7-ին դատապարտյալներից մեկը մեծ իրարանցում է սկսել Արթիկ քրեակատարողական հիմնարկում։ Դեպքի մասին հայտնում է Aravot.am-ը։ Կարանտինային բաժանմունքում գտնվող 60-ամյա դատապարտյալներից մեկը, որը դատապարտվել է ՀՀ Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ գողության (177...

Փաշինյանը ստում է․ որքա՞ն է եղել պետական պարտքը ՀՀ 4 ղեկավարների օրոք․ ինֆոգրաֆիկա

Փաշինյանը ստում է․ որքա՞ն է եղել պետական պարտքը ՀՀ 4 ղեկավարների օրոք․ ինֆոգրաֆիկա

  Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հերթական անգամ սուտ է ասել և դարձյալ՝ իրեն նախորդած ժամանակների վերաբերյալ։ Այս անգամ՝ կեղծիքը վերաբերել է ՀՀ պետական պարտքին։ Նա, մասնավորապես, ասել է․ «Մեզ մեղադրում են, որ 2018 թվականից Հայաստանի պետական պարտքը կրկնապատկվել է։...

Արամ Ա կաթողիկոսն այցելել է Լիբանանի նախագահին

Արամ Ա կաթողիկոսն այցելել է Լիբանանի նախագահին

Արամ Ա կաթողիկոսն այցելել է Լիբանանի նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունին: Արամ Ա կաթողիկոսը վերահաստատել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը՝ իր աշխարհասփյուռ թեմերով ու համայնքներով, Լիբանանի և սփյուռքի հայությունը զորակցում են Լիբանանի անկախության, տարածքային...

Տեր-Պետրոսյան-Փաշինյան հեռակա բանավեճը թեժանում է

Տեր-Պետրոսյան-Փաշինյան հեռակա բանավեճը թեժանում է

Լևոն Տեր-Պետրոսյանը իր երբեմնի դաշնակից Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն է անդրադարձել․ «Մեծ գոհունակությամբ ընթերցեցի Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի հայհոյախառն խոսույթի վերաբերյալ։ Հայաստանի ոչ մի ղեկավար երբեւէ իրեն թույլ չի տվել...

Ովքե՞ր են իրոք բարերարներն ու չարագործները․ «Կարճ ասած»

Բարերարներին անվանարկելուց, նրանց արածը ուրանալուց, անուններ կպցնելուց, բանտարկելուց հետո Նիկոլ Փաշինյանը մի թեզ է դրել շրջանառության մեջ՝ «ՀՀ թիվ 1 բարերարը կառավարությունն ու քաղաքական մեծամասնությունն...