«Ի դեպ»․ Եռաբլուրի մասին խոսելը, ըստ Փաշինյանի՝ եղկելի է․ իսկ այն եռապատկե՞լը 

19 Նոյեմբերի, 2026

Ի դեպ, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուրը հիշատակելը եղկելի է, դրա մասին խոսելը՝ այն մանրադրամ դարձնել։

Է՞լ ինչն է, ըստ նրա, եղկելի, և ի՞նչը՝ ոչ։ Օրինակ, 12000 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող Արցախը մաս-մաս հանձնելը, հազարավոր զոհերը, սպանություններն ու բռնի տեղահանումը եղկելի չէ՞։ Դրա մասին խոսե՞լն է եղկելի։

150 հազար արցախցու հայրենազրկելը, նրանց սեփական տներում ապրելու իրավունքից զրկելը եղկելի չէ՞, այդ մարդկանց ճակատագրի մասին բարձրաձայնե՞լն է եղկելի։

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվի բանտերում թողնելը եղկելի չէ՞։ Նրանց ազատ արձակման պահանջ ներկայացնե՞լն է եղկելի։

Արցախի բնակչությանը հողից, հայրենիքից կտրելը եղկելի չէ, վերադարձի իրավունքի մասին խոսե՞լն է եղկելի։

Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիան եղկելի չէ, դրա մասին հարցադրում-պաահանջնե՞րն են եղկելի։

Ալիևի պահանջով Հայաստանի Սահմանադրությունը փոխելը եղկելի չէ, դրա դեմ ընդվզե՞լն է եղկելի։

Փաստորեն, չափանիշներն այսպիսին են. կարելի է հանձնել, կարելի է կորցնել, կարելի է զիջել, կարելի է մարդկանց հայրենիքից զրկել, բայց չի կարելի այդ մասին խոսել։ Որովհետև խոսելը, պահանջելը, ընդվզելը ենթադրում է պատասխանատվություն, իսկ հակառակը՝ մոռաացություն ու ի վերջո՝ պաատասխանատվությունից ու պատժից խուսափում։

 

Նմանատիպ նյութեր

Ամենամեծ զայրույթը այն է, որ ընդդիմությունն իրենցից առաջ է անցել․ Քրիստինե Վարդանյան

  «Ինչի՞ են իրենք զայրացած ընդդիմության իրազեկման ակցիաներից, որովհետև գիտեն, որ հանրության տեսակետը այս հարցում իրենց կողմը չէ։ Մարիա Կարապետյանը ամբիոնից ասում է՝ բա որ մենք գնանք իրազեկում անենք։ Գնացեք, ու՞մ եք սպասում, ինչու՞ չեք...

8 միլիարդ դոլարի պարտք եք վերցրել, բայց մեկ պարկինգ չեք կառուցել․ Մեսրոպ Մանուկյան 

«Լավ կլիներ, որ այստեղ կառավարության ներկայացուցիչ լիներ, որովհետև բազմաթիվ հարցերի պատասխաններն անմիջապես իրենք պետք է տային։ Տեսե՛ք՝ արդյո՞ք 2027 թվականի բյուջեն թեթևացնելու կամ հեշտացնելու է երևանցիների կյանքը։ Եվ արդյո՞ք այն խնդիրների...

44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4005 nսկրային նմուշ

44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4005 nսկրային նմուշ

Երևանում տեղի ունեցավ «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ հումանիտար երկխոսություն և համագործակցություն» խորագրով երևանյան միջազգային համաժողովը, գրել է «Արմենպրեսս»-ը: ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Պետրոսյանը հանդես եկավ զեկույցով և...

2027-ի բյուջեում կենսաթոշակի բարձրացման կետ կա՞․ Արամ Վարդևանյանը՝ ԿԲ նախագահին

  «Ֆինանսների նախարարը երեկ ասաց, որ կենսաթոշակ է բարձրանում, դուք՝ որպես հարակից զեկուցող, նաև կարող եք ասել՝ այդպիսի կետ կա՞ 2027-ի բյուջեում, որ կենսաթոշակը բարձրանում է, թե՝ ոչ»,- այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Ուժեղ...

Մայր Աթոռում քահանայական ձեռնադրություն տեղի կունենա

Մայր Աթոռում քահանայական ձեռնադրություն տեղի կունենա

Նոյեմբերի 22-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում՝ ձեռամբ Գերաշնորհ Տ․ Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանի։ Քահանայական կոչման կարժանանան եկեղեցական...