+ 19 մլն 600 հազար եվրո․ Երկրորդ վարկը՝ մեկ օրում

19 Նոյեմբերի, 2026

Հայաստանի կառավարությունը այսօրվա՝ նոյեմբերի 19-ի նիստում հավանություն տվեց ևս մեկ վարկի՝ 19 մլն 600 հազար եվրո արժողությամբ։

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև նախատեսվում է ՊԵԿ ահմանային անցակետերի արդիականացման ծրագրի իրականացման նպատակով նոր վարկային համաձայնագրի կնքում:

Ծրագրի հիմնական նպատակն է աջակցություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետությանը սահմանային անցման կետերում առաջադեմ սահմանային վերահսկողության սարքավորումների ձեռքբերման և տեղադրման, առկա ենթակառուցվածքների արդիականացման, ինչպես նաև նոր մաքսային լաբորատորիայի ստեղծման սահմանային և մաքսային կառավարման կարողությունների զարգացման նպատակով ֆինանսավորման հարցում։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 19,600,000 եվրո վարկ և 543,000 եվրո տեխնիկական աջակցության դրամաշնորհ: Վարկը բաղկացած է 2 տրանշներից՝

  • Տրանշ I (սարքավորումներ)՝ 15,600,000 եվրո,
  • Տրանշ II (լաբորատորիա)՝ 4,000,000 եվրո (որը նախնական է և սահմանվելու է իրագործելիության ուսումնասիրության (Feasibility Study) արդյունքում):

Հիշեցնենք, որ կառավարությունն այսօրվա նիստում ևս մեկ վարկ էր հաստատել՝ 250 մլն եվրո արժողությամբ։

Նմանատիպ նյութեր

Հայաստանը և Ադրբեջանը հրավիրված են մասնակցելու Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին

Հայաստանը և Ադրբեջանը հրավիրված են մասնակցելու Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին

Հայաստանը և Ադրբեջանը հրավիրված են մասնակցելու դեկտեմբերի 14-15-ին Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին։ Այս մասին տեղեկանում ենք G20-ի  կայքից: «G20» գագաթնաժողովն աշխարհի խոշորագույն տնտեսությունների առաջնորդների ամենամյա հանդիպումն է, որտեղ քննարկվում և...

Ասում եք՝ 300 հազար աշխատատեղ է ստեղծվել, բայց աղքատությունը չի նվազել․ Մեսրոպ Մանուկյան 

«Խոսք եք տվել, որ 2018-2019 թվականներին մեր երկրում ծայրահեղ աղքատներ չեն լինելու, բայց 2023 թվականի արդյունքները ցույց են տալիս, որ շուրջ մեկ միլիոն ծայրահեղ աղքատներ կան մեր երկրում։ Դուք նորից խոսք եք տվել, որ աղքատության մակարդակը պետք...

Գեներալ Մանվելին դավաճանածները և «մոռացածները»՝ Նիկոլի լավագույն թիմակիցներ. Գագիկ Համբարյան

Գեներալ Մանվելին դավաճանածները և «մոռացածները»՝ Նիկոլի լավագույն թիմակիցներ. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է. «Երեկ ԱԺ-ում Նիկոլն իր հերթական հիստերիկ նոպայի ժամանակ կրկին անդրադարձավ գեներալ Մանվել Գրիգորյանին, իր թիմակիցների կողմից պատրաստված էժանագին և կեղծ «տուշոնկա-շոու» ժանրին համապատասխան մեղադրնաքներ հնչեցրեց և թիրախավորեց գեներալի...

+ 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ

+ 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ

Հայաստանի կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում, այս անգամ՝ 250 մլն եվրո։ Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) միջև 2026թ. հոկտեմբերի 1-ին ստոորագրվել է 250 մլն եվրո արժողությամբ վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM1038 01...