Փաշինյանը փսիխոյի թեստը պրավալ տվեց․ «Կարճ ասած»

18 Մայիսի, 2026

 

Քաղաքացիների հետ Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր հանդիպում ավելի շատ հիշեցնում է հոգեբուժական կլինիկա․ պարզ քննադատությունը վերածվում է անհավասարակշիռ գոռգոռոցների, ջղաձգումների։ Այդ պատկերը տագնապեցնող է՝ թե՛ քաղաքականապես, թե՛ հոգեբանորեն։ Հոգեբանորեն տագնապեցնող է, որովհետև երկրի ղեկավարի մոտ հոգեկան անադեկվատություն է նկատվում անզեն աչքով։ Քաղաքականապես վատ է, որովհետև սա երկիրը ղեկավարողն է։ Եթե մեր երկրում ամեն կառույց իր տեղում լիներ, կասեինք՝ ջհանդամ, թող մի հոգին էլ անադեկվատ լինի (մեղմ բառ եմ ասում․ իրավիճակի ավելի դիպուկ բնորոշում կա, բայց եթերային չէ)․ բայց մեր երկրում անադեկվատ է մեկը, որ այդ բոլոր կառույցների փոխարեն է հանդես գալիս։ Այդ մարդը հոգեբանական կոպափսի մեջ է․ միայն ես չեմ այդպես կարծում։ Մի հասարակ քաղաքացի կարողանում է հունից հանելպետության ղեկավարի։ Բայց այդպիսի քաղաքացիները Հայաստանում 3 մլն են, երկրից դուրս՝ քանի անգամ ավելի։

Լավ, իսկ այդ կինը ի՞նչն է սխալ ասում։ Մարդամեկը գնացել է Արաբկիր համայնք քարոզարշավի, համայնքի բնակիչներից մեկը, ում եղբայրը Նիկոլի բերած ու պարտված պատերազմում անհետ կորել է, նայում է աչքերի մեջ ու ասում՝ «Դուք գողացել եք իմ հայրենիքը, շարունակում եք գողանալ իմ հայրենիքը: Մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել: Գողացել եք իմ եղբորը, իմ ուրախությունը»: Կինը, որ բժիշկ է, կյանքեր է փրկում, երեխաներ է լույս աշխարհ բերում, հանդիպել է 5 հազար կյանք կորստի տարածին, էս բոլոր աղետների պատճառին, բա ի՞նչ պետք է ասի։ Բերել է պատերազմ, պարտվել է, զոհ է տվել, բռնագաղթ կազմակերպել, հարցնում են՝ ինչի՞ արեցիր, ասում է՝ մեր ինքնիշխանությունը․․․ Ի՞նչ ինքնիշխանություն․ քաղաքացին հարցնում է իմ տունը ի՞նչ կապ ուներ քո ինքնիշխանության հյետ որ հանձնեցիր, իմ որդին ինչո՞վ էր խանգարում քո խաղաղությանը, որ զոհեցիր։ Փաշինյանին մեղադրողները, դավաճան ասողները չեն հայտնում իրենց սուբյեկտիվ կարծիքը․ դա հայ ժողովրդի ու ոչ միայն հայ ժողովրդի հստակ դիրքորոշումն է։ Մարդկանց, երկրի անվտանգության երաշխավորն էր, զոհեց, հանձնեց, ինչ ուզեն՝ կարող են ասել ու ճիշտ կասեն։ Կալանավորես, հիստերիկանաս, թռնես երկինք, իջնես ցած՝ քո ու թիմիդ ճակատին փորագրված է։ Այդ կինը եղբայր է անհետ կորցրել քո մեղքով, պետք է ծնկի գայիր նրա առաջ, անձամբ դու ես մեղավորը։

Պետության ղեկավարի ամենակարևոր հատկանիշներից է սառնասրտությունը։ Ճգնաժամի պահին ժողովուրդը պետք է տեսնի հավասարակշռված, վստահ ղեկավարի, ոչ թե․․․ չասեմ ինչ։Լ Երբ հասարակության հետ շփումները վերածվում են նյարդային պոռթկումների, ուրեմն այդ մարդու համար իշխանությունը հոգեբանական ծանր բեռ է, իր համար անտանելի բեռ։ Իր արածը էմոցիոնալություն չէ, ժողովուրդ, դիագնոզ է։

Սա հիստերիայի պատմություն չէ․ հիստերիաների շարք է մի մարդու, որը տնօրինում է բոլորիս ճակատագիրը, բանակը, արտաքին քաղաքականությունն ու ողջ պետապարատը։ Պատկերացնում ե՞ք ինչի մեջ ենք։ Այս մարդն ազգային անվտանգության ուղիղ սպառնալիք է։ Հայաստանի Հանրապետության անունից աշխարհի հետ, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բանակցում է մի մարդ, որն ակնհայտորեն անհավասարակշիռ, տագնապային վիճակում է։ Այս  տեսանյութերը ոչ միայն մենք ենք տեսնում, այլև բոլոր նրանք, ում հետ սեղան է նստում բանակցային, ժողովուրդ։ Բանակցություններում էլ այս անադեկվատությունը չէ՞ պատճառը, որ Արցախը, որ ընդամենը մի 10 տարի հետո պետք է հասներ անկախության ճանաչման, հանձնվեց։ Այդ անադեկվատությունը չէ՞ պատճառը, որ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը ջարդվեց։ Այդ անադեկվատությունը չէ՞ պատճառը, որ ռազմավարական դաշնակցի փոխարեն հեսա-հեսա ստանում ենք հակառակորդ գերտերություն․ այդ անադեկվատության պատճառով չէ՞ հենց այսօր թշնամին մեր տարածքում ու հիմա խոսում է Արևմտյան Ադրբեջանի մասին։ Եթե շարքային մի քաղաքացի դրան կարողանում է հոգեբանական նոկաուտի ենթարկել, պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես են փակ դռների հետևում, նրա վրա խաղում Ալիևն ու Էրդողանը։ Թշնամու հատուկ ծառայություններն ու ղեկավարները հրաշալի տեսնում են նրա այս հոգեկան տագնապներն ու թուլությունները և հեշտությամբ կորզում են այն ամենը, ինչ ուզում են։ Ինքնատիրապետում չունեցող, հիստերիկայի մեջ ընկնող բանակցողն արդեն պարտված է։ Որովհետև այստեղ կարողանում է հիստերիկանալ ու ուղարկել ոստիկանություն, էնտեղ ինքն էլ, իր ԱԱԾ-ն էլ հարց լուծող չեն։ Ասում են՝ հիստերիկացար-պրծա՞ր, դե պառկի սեղանին։ Այ այսպես հասանք այնտեղ, որ դա բանակցային սեղանի շուրջ չէ այլևս, այլ՝ սեղանի վրա։ Այսօր ևս Հայաստանի ընկած իմիջը պոլով տրվեց․ բացեք ցանկացած երկրի լրատվական կայքերը, էն երկրները, որ Հայաստանի տեղն էլ չգիտեն, այ էս ֆոտոն է գլխավոր լուրերում։ Սա մեր պետությունը ղեկավարողն է, սա մեր պետության մեջ որոշումներ կայացնողն է, սա մեր անվտանգության երաշխավորն է, սա մեր իրավունքների երաշխավորն է։

Ժողովուրդ ջան, չեմ խոսում Արցախ հանձնելու, տնտեսական վիճակի, պարտքի, գնաճի, էս 8 տարվա արած-չարածի մասին․ խոսում եմ մեկ տեսանյութի մասին։ Էս մաարդը պետք է որոշի մեր, մեր երեխեքի ճակատագիրը, մեր ապագան։ Ամենավտանգավորն այն է, որ մարդիկ արդեն սովոր են էս պատկերին, էս իրավիճակին, ջղաձիգ ելույթ-արձագանքներին․ մեմեր են սարքում, ձեռք են առնում, հրճվում են, ղժում են։ Լացելու է ժողովուրդ, իմ մեղքը գալիս ենք մենք, իմ սիրտը մրմռում է մեզ վրա, ես մեզ խղճում եմ։ Ես իմ տան աղբը չեմ վստահի, որ նա տանի-թափի, որովհետև մինչև աղբաման հասնելը կարող է թափել փողոցներում, հարևանի ավտոմեքենայի վրա, տեղ չի հասցնի հաստատ․ բայց նրան 680 հազար հոգի վստահել է երկիր։

Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, հիմա ՔՊ-ն մեզ առաջարկում է հունիսի 7-ին ընտրել էս էկրանի մարդուն։ Սա իրական դեմքն է, պլակատի ֆոտոշոփով նկարը չէ։ Հիմա յուրաքանչյուր ընտրող, մտնելով քվեախցիկ, պետք է իրեն տա ամենագլխավոր հարցը՝ սրա՞ն եմ նորից ձայն տալու․ որ ի՞նչ լինի։ Սրա՞ն եմ վստահելու մեր պետության ղեկը ևս հինգ տարի։ Սրան ընտրելը նույն է, թե մանդատ տալ հավերժ ցնցումների, հավերժական ներքին թշնամանքի և կորուստների։ Հունիսի 7-ին այս հիստերիային պետք է վերջ տալ քվեատուփերի մոտ։ Այսօրվա դեպքն այն դեպքերից է, որ իրոք իրավիճակը ավելի է փոխում։ Հայաստանին այսօր, քան երբևէ, պետք է սառնասիրտ, հաստատակամ, ուժեղ և հավասարակշռված ղեկավար։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Թուրքիայում անհայտ անձը կրակ է բացել ռեստորանում․ կա 4 զոհ, 8 վիրավոր

Թուրքիայում անհայտ անձը կրակ է բացել ռեստորանում․ կա 4 զոհ, 8 վիրավոր

Թուրքիայում անհայտ անձը կրակ է բացել ռեստորանում․ կա 4 զոհ, ևս 8 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Մերսինի Տարսուս շրջանում 17-ամյա հարձակվողը, որը զինված էր որսորդական հրացանով, սպանել է չորս մարդու և վիրավորել ութին, ինչը հանգեցրել է...

Փաշինյանը սկսել է 2021-ի նույն տինտիրիտները, տեղը նեղն է. Մարուքյան

Փաշինյանը սկսել է 2021-ի նույն տինտիրիտները, տեղը նեղն է. Մարուքյան

Փորձում են նորից սեպ խրել մեր ժողովրդի տարբեր հատվածների մեջ, այդ բևեռացումը միայն իրենց է ձեռնտու։ Այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին ու Փաշինյանի արձագանքին։ Ինչ վերաբերում է...

Արման Թաթոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն

Արման Թաթոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը դատախազություն հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց՝ մայիսի 15-ին հրապարակված ձայնագրության վերաբերյալ, որտեղ լսվում է, թե ինչպես Արմավիրի  տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսներից մեկն...

Մայրիկիս եղել են հորդորներ սեփական դիմումի հիման վրա ազատվել․ Տաթև Սողոյան

Ես չեմ հերքում, որ մայրիկիս եղել են հորդորներ սեփական դիմումի հիման վրա ազատվել։ Ես չեմ ուզում թիրախավորել կամ քննարկման առարկա դարձնել, թե ում միջոցով և այլն։ Ամեն ինչ իր պատասխանը կստանա, երբ որ ունենա իրավական հստակ...

Ձերբակալվել է այսօր Փաշինյանի հետ վիճաբանած արցախցի Արթուր Օսիպյանը

Ձերբակալվել է այսօր Փաշինյանի հետ վիճաբանած արցախցի Արթուր Օսիպյանը

Ձերբակալվել է այսօր Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանած արցախցի Արթուր Օսիպյանը, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։ «Նրա հեռախոսները անջատված են, իսկ ֆեյսբուքայն էջը, որտեղ նա վերջերս ակտիվորեն քննադատել է Նիկոլ Փաշինյանին, հեռացված է։ Նրա գտնվելու վայրի մասին հարազատները...