Վիճակագրություն, որից սարսափում է իշխանությունը. «Կարճ ասած»

13 Մայիսի, 2026

 

Կրթության և գիտության նախարար Ժաննա Անդրեասյանը երեկ գրել էր՝ «Կրթական հաստատությունները կրթության համար են։ Ով չի հասկացել՝ կհասկացնենք»։ Ասելիքն էն էր, որ ուսումնակսան հաստատություններում քարոզ ու հակաքարոզ է եղել, դիմել է դատախազություն։ Այսօր պարզվեց, որ տիկին Ժաննան Նիկոլ Փաշինյանին հասկացնելու շատ բան ունի։ Այսօր մարդամեկն Արագածոտնի մարզում էր․ տեսնում ենք, որ Թալինի շրջակա գյուղերից, Ապարանի շրջակա գյուղերից ուսուցիչներին ցուցակներով նստեցրել են հուսահատության գազելները և բերել Նիկոլի հետ հանդիպման՝ դասի ժամին։ Ուսուցչուհին ասում է՝ դասերը կես ժամ կարճ ենք արել, հանուն Փաշինյանի, որ գանքմասնակցենք քարոզարշավին: Նիկոլն է կոկորդ պատռում, թե՝ կրթությունը պետք է կապ չունենա քաղաքականության հետ և այլն։ ՔՊ-ներն ասում են՝ մենք կապ չուեննք դրա հետ։ Չեմ զարմանա, որ ասենք՝ Քոչարյանն է ուսուցիչներին նստեցրել գազել, տարել ՔՊ քարոզարշավին, որ խախտում ցույց տա։ Էս գլխից Փաշինյանենք ընտրախախտում են անում։ Ընտրախախտումը մենակ այն չէ, որ տեղամասում լույսերն անջատեն ու լցոնում անեն։ Սա՛ էլ է ընտրախախտում։

Գիտե՞ք, 5 տարի առաջ էլի ընտրություն էր ու նույն Թալին գնացած մարդամեկը գիտե՞ք ինչեր է՝ր ասում․ «Այսօր ավելի շատ հնարավորություն կա Արցախի հարցը մեր պատկերացումներով լուծելու»։ Իր պատկերացումով լուծեց՝ հանձնեց։ Հիմա էլի գնացել է այնտեղ ու քանի որ գիտեն՝ երեսներին նայող չկա, հիասթափված են, մասովկայի համար հավաքում են ամենախոցելի վարչական ռեսուրսին՝ ուսուցիչներին, դաստիարակներին ու քշում հանդիպման։

2021 թվականին Թալինում ասում էր՝ «Չհավատաք, երբ ձեզ կանեսն թե մենք ինչ-ժոր բան ուզում ենք ինչ-որ մեկին տանք չենք կարող»։ Երկու տարի անց պարզվեց՝ այլ պայմանավորվածություն ունեն, լավ էլ կարող են ու տվեց։ 2018-ին էլ ասում էր՝ չհավատաք, թե եկել եմ Ղարաբաղ հանձնելու, բայց հանձնեց։ Ու հիմա ասում է՝ չհավատաք, թե 300 հազար ադրբեջանցի ենք բերելու ապրեն։ Ո՞նց չհավատանք։ Ինչը ասել ես չհավատաք, երկու տարի հետո արել ես։ 2021 թվականին Թալինում ասում էր՝ «Պետք է ադրբեջանական զորքերը դուրս բերվեն մեր տարածքից, առաջարկել եմ հայելային հետքաշում Սոթք-խոզնավար հատվածից»։ Քա՞նի մետր են հետ քաշվել․ ոչ մի․ իսկ քա՞նի կիլոմետր են առաջ եկել։

Երեկ թափառախումբը Երևանում Հայաստանի փոքրացված քարտեզն էր բաժանում, ով էլ չէր վերցնում, ընդդիմանում էր՝ հետը վիճում էր։ Քաղաքացին Փաշինյանին ասում է՝ «Դուք հանձնել եք Արցախը, 5000 տղաների մահվան առաջին պատասխանատուն եք»։ Սա կատաղում է՝ «5000 թիվը որտեղի՞ց…. դուք էդ ստահակների բառապաշարն եք վերցնում: Ձեզ քիչ ա՞ զոհերի թիվը»։ Ու շարունակում է, թե՝ էդ զոհողությունների արդյունքում մենք պետություն ու անկախություն ենք ստացել: Նախ ուզում եմ հարցնել՝ զոհողությունների, զոհերի արդյունքում ի՞նչ պետություն ենք ստացել, էն, որ ըստ քեզ, մի հոգուց է կախված ու կարող ա էլի սեպտեմբերին պատերազմ տեսնի, ու պարտվե՞նք։ Է՞դ ա ձեր թողած պետությունը։ Բայց հիմա եկեք հասկանանք, թե ովքեր են Փաշինյանի ասած ստահակները։ Զոհերի թիվը անընդհատ ՔՊ-ն շահարկում է․ չի հրապարակում, բայց երբ խոսում ենք 5 հազար մեր եղբայրներին զոհելու մասին, ասում են՝ ինչի՞ եք թիվը շատացնում, ուզում էիւք շա՞տ զոհվեին, դժգո՞հ եք, որ 5 հազար չէ։ Գիտե՞ք, անցնող տարիները եկան ցույց տալու, որ զոհերի շատ լինելը Նիկոլին էր ձեռնտու։ Նա հնարավորություն է ունեցել պատերազմ կասեցնելու, չի արել։ Պատերազմի ժամանակ երկու անգամ հնարավորությւոն է ունեցել կանգնեցնելու, դարձյալ չի արել, ու ամեն րոպե զոհ ենք ունեցել։ Եթե հնարավորություն է ունեցել դադարեցնելու ու չի արել, ուրեմն ցանկացել է զոհ տալ։

Ու հիմա հրաժարվում է հրապարակել զոհերի անունները։ Ինչո՞ւ չեն հրապարակում։ Մեկ պարզ պատճառ ենք տեսնում․ որովհետև իրենց հրապարակած թիվը ու էն ցինիկ ձևակերպումը՝ «պլյուս-մինուս 50», իրական թիվը չէ։ Մեր տղերքին տարել-զոհել եք ձեր հրահրած պատերազմում, արժանի չե՞ն այբբենական ցանկով հրապարակելու։ Անուններն եք, չէ՞, կարդացելնստեցրել ավտոբուս վայենկոմատների մոտից։ Տարել եք, զոհել եք, բա անունները հրապարակեք՝ տեսնենք՝ ովքե՞ր նահատակվեցին, որ քեզ չասեն դավաճան։ Բայց մեկ է՝ ասում են ամեն օր։ Երեկ էլ մի արժանապատիվ քաղաքացի ասաց ու մոր աչքի առաջ լիքը պարեկներով լցվեցին վրան, ձեռնաշղթաներով տարան։ Հիմա սրիկայությունը ո՞րն է։ Պատերազմի զոհերի թվի մասին վեճն ունի մեկընդմիշտ լուծելու տարբերակ։ Եթե իշխանությունը ճիշտ է, իսկ ընդդիմությունը՝ սխալ, իշխանությունն ընդամենը պետք է հրապարակի զոհվածների ամբողջական, պաշտոնական անվանական ցուցակը։ Իրենց մոգոնած պատերազմի զոհերը սրանց համար պարզապես թվեր են։ ՔՊ-ի համար տակը չկա ճակատագիր։ Թիվը հեշտ է կուլ տալ, թիվը հեշտ է մանիպուլացնել։ Բայց երբ դու հրապարակում ես անուն, ազգանուն, ծննդյան թիվ… այդ չոր վիճակագրությունը վայրկյանապես վերածվում է կենդանի մարդու։ 4 հազար ասելը հեշտ է, բայց 4 հազար անուն կարդալը ժամեր կտևի, 5 հազար ընտանիք դժբախտացել է, դեմոգրաֆիական մեծ աղետ է կրել մեր պետությունը, որը զգացնել կտա։ Երբ մարդիկ տեսնեն այդ անվերջանալի ցուցակը, երբ տեսնեն 18, 19, 20 տարեկան տղաների անունների այդ ահռելի շարասյունը, հասարակությունը նորից, իր ողջ խորությամբ կզգա աղետի մասշտաբը, թե ինչ եք բերել մեր երկրի ու ժողովրդի գլխին։ Նիկոլենք սա լավ են հասկանում ու վախենում։ Նրանք թաքցնում են անունները, որովհետև գիտեն՝ այդ անունների տակ թաքնված է իրենց աններելի հանցագործությունը, վախենում են ձեր դատից։

Ամեն օր քարոզարշավի ժամանակ բեմ է բարձրանում ու ասում՝ ժողովուրդ, եկել եմ ասելու, որ սիրում եմ։ Քո սերը մարդկանց սպանում է, աղքատացնում է, թալանում է, անտունէ  թողնում, դարձնում է փախստական, չենք ուզում սիրես։ Երեկ դա խոսում էր ինչ-որ եռագլուխ դևերի մասին։ Երեկ հանրահավաքի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն էլ պատմում էր մարդակերների մասին, որոնք սիրում են մարդ ուտել։ Նիկոլի սերն էլ է մարդկանց խժռում։ Գիտե՞ք, դևերի մասին շատ ենք կարդացել, հատկապես՝ փոքր ժամանակ, հեքիաթներում, ինչպես են մարդիկ գնում ինչ-որ առաքելության, դևը ուտում է, հետո հայտնվում է խիզախ հերոսը և հերթով կտրում երեք գլուխները։ Բայց ասեմ ձեզ, չկա մի գիրչք, մի հեքիաթ, որտեղ դևը իր երեք գլուխներով, ուտի այնքան ճակատագիր, ինչքան Նիկոլ Փաշինյանը։ Ոչ մի դև 5 հազար մարդ չի կերել։ Հենց դրա համար է, որ երբ ասում են եռագլուխ դևը Էրդողանն է՝ իր բարյաքթարներով, Ալիևն է ու Նիկոլը, հնչում է, կարծում եմ, շատ տեղին։ Իզուր ջանք մի թափեք՝ հորինելու, թե սիրում եք երկիրն ու ժողովրդին․ երկիրը սիրողը էսքան չէր թուլացնի երկիրը, ժողովրդին սիրողը ժողովրդին զոհ չէր տա։ Ինչպես նախագահ Քոչարյանն է ասում, Նիկոլի սերը մարդակերի սեր է։ Այս ժողովուրդը խանգարում է դրան

Կարճ ասած՝ այսօր մի քանի տեղում նկատեցինք Նիկոլ Փաշինյանի պլակատը, «տեր կանգնիր խաղաղությանը» խորագրով։ Շատ խորհրդանշական էին, ավերակ շենքեր՝ քարուքանդ եղած, ջարդած պատուհաններով, վաղուց բնակչի ոտք չտեսած։ Նկարներից մեկը էկրանին տեղադրել եմ։ Այդ նկարը բոլոր բառերից ավելի լավ նկարագրում է, թե ինչպիսի խաղաղություն է խոստանում Նիկոլ Փաշինյանը։ Ու ասեմ՝ իր կառավարման 8 տարիներին իր հետևից հենց այդպիսի հետագիծ էլ թողել է, ամենոյւր՝ ավերակներ։ Եթե մնաց, հաջորդ 5 տարին է՛լ ավելի վատին սպասեք։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Թուրքիան ու Ադրբեջանը փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու հայտ են ներկայացրել

Թուրքիան ու Ադրբեջանը փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու հայտ են ներկայացրել

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ հայտ են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համար՝ «baklava» և «pakhlava» անվանումներով, հայտնում է Turkiye-ն։ Վերջնական որոշումը հայտի վերաբերյալ կընդունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական...

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 1719-ի

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 1719-ի

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1,719-ի։ Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը հայտնել է, որ վիրավորվել է ավելի քան 5,000 մարդ։ Հիշեցնենք, որ չորեքշաբթի երեկոյան Վենեսուելայում 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի...

Առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ մակարդակով բանակցություններ չեն նախատեսվում․ Բաղայի

Առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ մակարդակով բանակցություններ չեն նախատեսվում․ Բաղայի

Առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ մակարդակով բանակցություններ չեն նախատեսվում, հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Իրանի առաջնահերթությունը հուշագրի դրույթների իրականացումն ապահովելն է, և Թեհրանը հետևողականորեն առաջ է տանում իր պահանջները»,-նշել է...

Տարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 և Թուրքիայի մի քանի հազար քաղաքացի

Տարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 և Թուրքիայի մի քանի հազար քաղաքացի

Տարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 քաղաքացի։ Դրա մասին հայտնել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից՝ ի պատասխան NEWS.am-ի հարցման։ «2026 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 17-ը Հայաստան է այցելել Ադրբեջանի Հանրապետության 44 և Թուրքիայի 8179...

Իրանի հետ պшտերազմը կարող է վերսկսվել․ Իսրայել Կաց

Իրանի հետ պшտերազմը կարող է վերսկսվել․ Իսրայել Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կարող է վերսկսվել: «Իրանի հետ ռազմական գործողությունները կվերսկսվեն կամ այն պատճառով, որ Թրամփը որոշի, որ բանակցությունները սպառվել են, կամ այն պատճառով, որ Իրանը հարձակվում է Իսրայելի...