Կոկորդ պատռելն էլ չի փրկի․ «Կարճ ասած»

14 Մայիսի, 2026

Այսօր տեղեկացանք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկել է «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակը: Իրենց պարզաբանումը չեմ կարդացել, չի հետաքրքրում։ Ինձ համար պարզ է՝ խուզարկել են, ձերբակալել են, որովհետև արմատական ընդդիմություն է։ Ուրիշ բացատրություն չունեմ։ Այլապես Հակակոռուպցիոն կոմիտեն ինչո՞ւ չի խուզարկել ՔՊ գրասենյակները՝ տեսնելու համար, թե որ շտաբների չհրկիզվող պահարաններում են պահվում ուսուցիչներին Նիկոլի հավաքներին բերման ենթարկելու ցուցակները։ Կազմվել են, չէ՞, ցուցակներ, գլխաքանակ լրացվել, ու ըստ գլխաքանակի՝ պատվիրվել գազելներ․ սա իմ բանասիրական կրթությամբ գլխի եմ ընկնում, հակակոռուպցիոնը՝ ո՞չ։

Տեսնում ենք, որ Փաշինյանն այս օրերին հանդես է գալիս զրպարտությունների, վիրավորանք, ստերի շարքով։ Երբեք չի էլ դադարեցրել, ուղղակի ավելացրել է չափաբաժինը։ Հարցեր են հնչում, թե ինչի՞ Փաշինյանը հանկարծ որոշեց բեմերից էլի սպառնալիքներ հնչեցնել՝ էթիկայի նորմերի կոպիտ խախտումներով։ Սո՞ւնկ է կերել։ Փորձենք հասկանալ պահվածքի պատճառը։

Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է մարդամեկը ընդդիմադիր հատվածից տոկոս խլել։ Վստահ եմ՝ ոչ։ Հա, կա մի պատգամավոր, որին իր կողմն է քաշել, մի երկու համայնքապետի․ չգիտեմ՝ ինչ հաշվարկով դավանափոխ են եղել։ Բայց դրանք մի քանի անձ են, տոկոս չէ։ Պարզ է, որ նա ազգային-հայրենասիրական, պետականամետ հատվածից ձայն չունի։ Այդ հատվածը գնալու է ընտրության՝ հատուկ Փաշինյանին իշխանազրկելու։

Կա մեկ այլ հատված, որն ամենամեծն է, որից ևս ձայն չի կարող տանել․ անտարբերներն են և հիասթափվածները։ Մինչև 50 տոկոս են կազմում։ Նրանք չեն գնում ընտրության, իրենց համար մեկ է։ Մի մասը գուցե մտքափոխվի, բայց հաստատ՝ ոչ ի օգուտ Նիկոլի։ Եթե որոշեն ընտրել, 19 թեկնածուներից հաստատ չեն ընտրի Նիկոլին։ Ընտրության չգնացողների համար էլ մեկ է՝ ամեն ինչ ու անգամ մեկ է՝ Հայաստանո՞ւմ կապրեն, թե՞ «Արևմտյան Ադրբեջանում», թուրքական վիլայեթում կամ այլ երկրում, մտովի ճամպրուկները կապած մարդիկ են։

Նիկոլին քվեները չեն հերիքում, ու փորձում է ընտրատեղամաս տանել մարդկանց, որ 2018-ին ու 2021-ին իրեն են ընտրել, բայց հիմա շատ հարցերում հիասթափվել են և թեկուզ հոգով-սրտով մնացել են նիկոլական, բայց հնարավոր է՝ չգնան ընտրության․ եթե գնան՝ իրեն են ընտրելու, բայց խոստումները չի կատարել, իրենց սրտի ուզածով չէ, երկմտում են։ Ու հիմա սրել է բառապաշարը, անիրականանալի ու անհեռանկար խոստումներ է տալիս՝ այդ փոքրաթիվ տոկոսին գոհացնելու համար։

Օրինակ՝ այսօր կոկորդ էր պատռում, թե՝ «Մարտի 1-ն ամբողջությամբ բացահայտված է, Ռոբերտ Քոչարյանն է կազմակերպել և պետք է նստի»։ Չկա փաստ, չկա հիմնավորում, երբեք չի եղել։ Մարտի 1-ի սպանությունները բացահայտված չեն, իսկ բախումների հրահրումը բացահայտվել է, և մարդիկ կան, որ իրոք նստել են, որոնցից մեկն էլ հենց Նիկոլն է։ Ու դրան արդարացրել է իր նշանակած Վճռաբեկ դատարանը՝ «կա՞ տենց մի դատավոր, որ իմ ասածը չանի» ելույթից հետո։ Եվ իշխանափոխությունից հետո պետք է բացահայտվի, թե այդ ինչպես եղավ, որ արդարացրեց։

Մարտի 1-ով Նիկոլը որ գոռում է արդարության վերականգնում՝ ժողովրդի անունից, չեմ հասկանում՝ ինչ արդարության մասին է խոսքը։ Վստահեցնում եմ, մեր ժողովուրդն այսօր միլիոն անգամ ավելի շահագրգռված է 44-օրյա պատերազմի ողջ դրվագների բացահայտմամբ, ջերմուկյան դեպքերի, 2023-ի բռնագաղթի բացահայտմամբ. Արցախի հանձնման բացահայտմամբ։ Ամբողջ ժողովուրդն է շահառու, որովհետև մեզ բոլորիս է վերաբերում։ Մարտի 1-ի դեպքերով շահագրգռված են հաշված թվով մարդիկ ու մի քանդված կուսակցություն։ Ողջ ժողովուրդն է շահագրգռված 5 հազար մեր տղերքին բայրաքթարների երախը գցելու դեպքերի բացահայտմամբ։ Ամբողջ ազգն է շահառու արդարության վերականգնմամբ։

Մարտի 1-ի մասին կոկորդ պատռելը կոնկրետ նպատակ ունի՝ ընտրատեղամաս տանել էն փոքրաթիվ, 1 տոկոսից պակաս մարդկանց, որ ո՛չ վերլուծում են, ո՛չ իրականությունն ու փաստերն են հասկանում, ուղղակի ուզում են, որ Քոչարյանը նստի ու Նիկոլին մեղադրում են, որ խոստումը չի կատարել։ Ավելին, պարզվել է՝ գործը հակասահմանադրական է, Քոչարյանը մեղավոր չէր, ու գործը կարճվել է։ Այդ մարդկանց ձայները կրկին տանելու համար սա դարձյալ մի տեղը ճղում է, թե՝ Քոչարյանը պետք է նստի, և վերջ։ Բնականաբար՝ էլի խաբում է, որովհետև եթե Քոչարյանի նստելու օպերացիան լիներ օրինական, ծանրակշիռ հիմքեր ունենար՝ կնստեր։

Նիկոլին ընտրածների մի մասն էլ հիասթափվել է, որովհետև խոստանում էր թալան հետ բերել, 50/50, Սաշիկ և այլն։ Հիմա բողոքում են՝ կա՛մ թալան չի եղել, կա՛մ վերադարձրել եք ու ձեզ եք վերցրել, կամ էլ դուք եք թալանում։ Ու այդ մարդկանց համոզելու, էլի ընտրատեղամաս տանելու համար, սա էլի թալանից է խոսում։ Ինչ ասես՝ կխոստանա, մենակ թե տանի տեղամաս, որովհետև այդ հոգով-սրտով նիկոլականները, թեկուզ հիասթափված, եթե գնան՝ իրեն կընտրեն։

Հայաստանում կա, չէ՞, մարդկանց թիվ, ասենք՝ մի տոկոս, որն ասում է՝ Արցախը մերը չէր կամ եթե մերն էր, ապա գլխացավանք էր, տվել ենք, որ հանգիստ ապրենք։ Հիմա այդ մարդիկ, որ էլի հանգիստ չեն ապրում, հարցեր ունեն Նիկոլին․ բա տվել ենք, ինչի՞ լավ չենք ապրում։ Ու Նիկոլն այդ՝ ոչինչ չմտածող, չվերլուծող փոքր մասսային ընտրության տանելու համար էլ հիմա ստիպված է արդարանալ, խոստումներ տալ, մոգոնել։ Նույնը՝ թուրքերի հետ առևտուր անողների մասսան է, «Արևմտյան Ադրբեջանում» ապրելուց գոհ մասսան։ Պարզ է, չէ՞, որ ով կողմ է հայ-ռուսական հարաբերությունների խորացմանը և տունը պահում է Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների հաշվին և, կարևորը, ունի գիտակցություն, հասկանում է վտանգները՝ ձայն չի տա․ բայց Նիկոլը փորձում է տեղամաս տանել էն քաղաքացիներին, որոնք փոքրաթիվ են, բայց ասում են՝ ինչ լավ պատասխանեցիր Պուտինին։

Այ էս տեսակներին է ուղղված Նիկոլի խոսքը, ժողովուրդ ջան, կոկորդ պատռելը․ մեզ ուղղված չէ, ոչ էլ նբրանց է ուղղված, ում անունը տալիս է․ այդ փոքրաթիվ զանգվածն է, որին ուզում է գումարել վարչական ռեսուրս կոչվածը։ Բայց դա, վստահաբար, քիչ է՝ ընտրվելու համար։ Իսկ վարչական ռեսուրսը դժվար է ասել, թե Նիկոլինն է։ Վարչական ռեսուրսը եթե համոզվեց, որ իր ձայնով հնարավոր է տապալել այս իշխանությանը, դա կանի առանց աչքը թարթելու։

Կարճ ասած՝ Ժողովուրդ ջան, այս մարդու միակ ցանկությունը, երազանքն իշխանությունը պահելն է, որի համար պատրաստ է ամեն ինչի։ Բայց ընտրությունը դրա մասին չէ, չէ՞։ Հա, Նիկոլի համար դրա մասին է, բայց հայ ժողովրդի համար այս ընտրությունը նրա մասին է՝ Հայաստանը փոխե՞լ, փրկե՞լ, թե՞ հանձնել այլ պետության և մասնավորապես՝ Թուրքիայի ու Ադրբեջանի տնօրինմանը։ Սա անգամ Արևմուտք գնալու ընտրություն չէ, Արևմուտքին չենք էլ հետաքրքրում։ Այս ընտրությունը նրա մասին է, թե ինչ է լինելու մեր ժողովրդի էթն 70-80 ըտոկոսի հետ, որ որևէ թելով կապված է ՌԴ հետ։ Այս ընտրությունը սրա մասին է։ Նրա մասին է՝ մենք մնալո՞ւ ենք Հայաստանում, թե՞ արցախցիների պես դառնալու ենք փախստական։ Նրանք գոնե Մայր Հայաստան ունեին, մե՞նք ում ունենք։ Ու հիմա այս ընտրությունը նրա մասին է՝ մենք մնալո՞ւ ենք Հայաստանում, թե՞ Արևմտյան Ադրբեջան ենք դառնում, մեր պատմությունը շարունակելո՞ւ ենք, թե՞ փոխելու ենք, շարունակելո՞ւ ենք եկեղեցիներ կառուցել, թե՞ քանդելու ենք։ Այս ընտրությունը դրա մասին է։

Նիկոլի համար սաղ մեկ է, կարևորը՝ ինքը մնա։ Բայց մեզ համար մեկ չէ, չէ՞։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Թուրքիան ու Ադրբեջանը փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու հայտ են ներկայացրել

Թուրքիան ու Ադրբեջանը փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու հայտ են ներկայացրել

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ հայտ են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համար՝ «baklava» և «pakhlava» անվանումներով, հայտնում է Turkiye-ն։ Վերջնական որոշումը հայտի վերաբերյալ կընդունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական...

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 1719-ի

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 1719-ի

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1,719-ի։ Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը հայտնել է, որ վիրավորվել է ավելի քան 5,000 մարդ։ Հիշեցնենք, որ չորեքշաբթի երեկոյան Վենեսուելայում 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի...

Առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ մակարդակով բանակցություններ չեն նախատեսվում․ Բաղայի

Առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ մակարդակով բանակցություններ չեն նախատեսվում․ Բաղայի

Առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ մակարդակով բանակցություններ չեն նախատեսվում, հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Իրանի առաջնահերթությունը հուշագրի դրույթների իրականացումն ապահովելն է, և Թեհրանը հետևողականորեն առաջ է տանում իր պահանջները»,-նշել է...

Տարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 և Թուրքիայի մի քանի հազար քաղաքացի

Տարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 և Թուրքիայի մի քանի հազար քաղաքացի

Տարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 քաղաքացի։ Դրա մասին հայտնել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից՝ ի պատասխան NEWS.am-ի հարցման։ «2026 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 17-ը Հայաստան է այցելել Ադրբեջանի Հանրապետության 44 և Թուրքիայի 8179...

Իրանի հետ պшտերազմը կարող է վերսկսվել․ Իսրայել Կաց

Իրանի հետ պшտերազմը կարող է վերսկսվել․ Իսրայել Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կարող է վերսկսվել: «Իրանի հետ ռազմական գործողությունները կվերսկսվեն կամ այն պատճառով, որ Թրամփը որոշի, որ բանակցությունները սպառվել են, կամ այն պատճառով, որ Իրանը հարձակվում է Իսրայելի...