Հիմա սրանք ընտրախախտում չե՞ն․ «Կարճ ասած»

12 Մայիսի, 2026

 

Ժողովրդավարական և իրավական պետությունում ընտրությունների գլխավոր նախապայմանը բոլոր թեկնածուների և քաղաքական ուժերի համար հավասար, արդար մրցակցային պայմանների ստեղծումն է։ Սա ոչ թե իշխանության բարի կամքն է, այլ՝ օրենսգրքի խիստ պահանջ։ Մեզ մոտ այսօր իշխանությունը ցույց է տալիս, որ օրենքն իր ՔՊ-ին չի վերաբերում։ Ու չգիտեմ՝ դա՞ է ավելի վատ, թե՞՝ որ իրավապահները չտեսնելու են տալիս։ 

Կարո՞ղ եք բերել մի օրենսդրական կարգավորում, որով ընտրությանը մասնակից բոլոր ուժերից միայն իշխող ուժի քարոզարշավի ժամանակ պետք է ամեն մետրի վրա տեղադրվեն ոստիկաններ, տարածքը մաքրեն ավտոմեքենաներից, որպեսզի Փաշինյանը քարոզարշավ անի, ոստիկանապետն էլ պետք է քաղաքացիական համազգեստ հագնի ու մասնակցի։ Այսօր Երևանում նման ահազանգ կար։ Եթե մյուսների քարոզարշավին իրավապահներից, հատուկ ծառայողներից մասնակից կան, ապա միայն անձանց դեմքերը ֆիքսելու համար, որ այցելեն տները։ Սա մի քանի տասնյակ միլիոն դրամ է ծախսում, որ պետական ապարատը տեղափոխի քարոզարշավի, գնում է մի 5-10 միլիոնի խոստում տալիս հետ գալիս։ Հենա էդ այցի գումարը ծախսիր մի լավ գործ անելու համար, մարդկանց էլ կազատես քեզ տեսնելու դժբախտությունից։

Կամ․ ընտրական օրենսգիրքը հստակ արգելում է քարոզարշավի ժամանակ որևէ տեսակի բարեգործություն անել, ապրանք-ծառայություններ մատուցել, որովհետև դա ուղղակիորեն դիտարկվում է որպես ընտրողի կամքի վրա ազդելու փորձ, այսինքն՝ ընտրակաշառք։ Բայց ՔՊ-ականները հանկարծ, ընտրություններից առաջ, հիշել են, որ իրենք հոգատար են, պետբյուջեի հաշվին։ Վերջերս, հիշում եք, ձերբակեցին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամին, թե՝ բարեգործության արգելք է խախտել, խոստացել է հեռուստացույց տալ։ Դրանից հետո, բառացորեն երկու օր առաջ ահազանգ հնչեցվեց, որ Թալինի ՔՊ-ական քաղաքապետը խախտել է բարեգործության արգելքը և 30-100 հազար դրամ բաժանել քաղաքի բնակիչներին՝ որպես սոցաջակցություն, փոխանցել է տարբեր քաղաքացիների սպառած էլեկտրաէներգիայի, ջրի գումարը, դեղորայքի գումար։ Բարեգործության արգելքի խախտումը քրեական հոդված է։ Հիմա էն հակակոռուպցիոնը, որ ընդդիմադիր կնոջը բռնել էր հեռուստացույց խոստանալու համար, Թալինի քաղաքապետի պարագայում ասում է՝ դե որպես կուսակցական չի բաժանել, որպես համայնքապետ է բաժանել, իր գործն է արել ու զուտ պատահաբար դա արել է ընտրության շեմին։ Տավրոս Սափեյանը կուսակցական է, ավելին՝ պատգամավորի թեկնածու է։ Էն թալինցին, որ վաղը պետք է գնա ընտրության, էսօր ՔՊ-ականից փող է ստացել, նրա կամքի վրա ազդեցություն չի՞ գործադրվում։

Կամ ՔՊ ցուցակի թեկնածուներից մեկը՝ ԵՐևանի քաղաքապետը, մամուլը գրեց, որ քաղաքացուն ֆոտոխցիկ է նվիրել։ Հակակոռուպցիոնը կասի՝ դա էլ է ի պաշտոնե նվիրել։ Հակակոտռուպցիոնի ասաածխն այն է, որ սիրելի ժողովուրդ, էդ բարեգործության արգելքը ընդդիմությհան համար է, գործող ու ամենակարևորը՝ ՔՊ-ական պաշտոնյայի համար չէ։ Ստացվում է՝ ՔՊ-ականները, որ բողոքում էին նախկինում ենթադրյալ 5 հազարների բաժանումից, ոչ թե փաստից էին դժգոհ, այլ գումարի չափից։

Մամուլը գրեց, որ ՔՊ-ի բարեգործական հիմնադրամը ևրս խախտում է արգելքը, կամ ՔՊ ցուցակի անդամներից մեկը իր բարեործական  հիմնադրամոբվ բարեգործություն է անում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, դատախազությունը, հակակոռուպցիոնը խլացել են, երևի սպասում են Փաշինյանի ՍՄՍ-ին, որ արշավեն ընդդիմադիրների վրա։

Լրագրողը Նիկոլին ասում է՝ դուք նյութապես շահագրգռելու խոստումներ եք տալիս ձեր հանդիպումների ժամանակ, Աշտարակում երիտասարդին օրը 14 հազար դրամով աշխատանք եք առաջարկում, արդարանում է։ Չեմ հասկանում՝ ինչու է արդարանում․ էդ ե՞րբ հակակոռուպցիոնը հետևից գնաց, որ ինքն էլ արդարանում է։ Եքա երկիր հանձնեց՝ քրգործ չհարուցեցին, ինչի՜ց ենք խոսում։

Դպրոցւ պետք է ապաքաղաքական լինի, դա էլ է օրենքի պահանջ․ ՔՊ-ի հանրահավաքները չեն անցնում առանց ուսուցիչների ու աշակերտների, մենք մի անգամ տեսանք նաև, որ անգամ ցուցակներով, ներկա-բացակայով են տանում։ Կրթության ՔՊ-ական նախարարն ասում է՝ ստացել է երեք ահազանգ դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին և ուզում է դիմել դատախազություն։ Ժաննա Անդրեասյանը, վատահեցնում եմ, որ ՔՊ-ի մասին չի ասում․ ինքը հաստատ չի տեսել Նիկոլի քարոզչական շոուներում երեխաներին։ Ու սա էլ հենց ՔՊ-ական իշխանության երկակի ստանդարտներն են։ Մի կողմից ուսուցչին գործից հանում են ոչ աշխատանքային ժամի ԲՀԿ շտաբ մտնելու համար, մյուս կողմից կրթահամալիրի տնօրենին մտցնում են ՔՊ ցուցակ։

Ահազանգեր հնչեցին մամուլում, որ պետական գերատեսչություններում, անգամ պետական ծառայողներին են պարտադրում մասնակցել քարոզչական աշխատանքներին: Հրապարակվեց, որ մարդամեկը նաև երեխաներին է մասնակից դարձնում քարոզարշավին՝ հարցնելով, թե ում օգտին է քվեարկելու, հետո ասում է՝ մի 65 տոկոսը պետք է իրեն ընտրեն։ Ընտրական և քաղաքական գործընթացների մեջ երեխաների ներգրավումն արգելված է։ Ահազանգեր հնչեցին, որ ընդդիմադիրներին հրաժարվում են շտաբի համար տարածք հատկացնել, վախեցնում են սեփականատերերին, որ տարածք չտան կամ հրաժարվբուըմ են դահլիճ տրամադրել քարոզարշավի համար, ինչը ևս օրենքի խախտում է։ Այսինքն՝ ոնց կարողանում են՝ փորձում են իրենք օգտագործել վարչական, պետական ռեսուրսը, ընդդիմադիրների համար էլ ստեղծել դժվարություններ։

Ընդամենը մեկ օրինակ բերեմ, սրանց մանրության մասին․ պարեկները կլանգնեցնում են «Հայաստան» դաշինքի քարոզչական խմբի ավտոմեքենան և տուգանում՝ վրան պաստառ փակցրած լինելու համար։ «Ուժեղ Հայաստան»-ին էլ են հաճախ տուգանում։ Նույն բանն անում է նաև ՔՊ-ն։ Խնդրում եմ ոստիկանապետն ասի՝ քա՞նի անգամ են ՔՊ ավտոները տուգանել։ Ի՞նչ եք խոսում, ի՞նչ տուգանք։ Ոստիկաններն իրենք են ուղեկցում ՔՊ-ի նկարազարդված ավտոմեքենաները։ Ավելին, այդ ավտոբուսները երբեմն պարկովկա են անում ՔՊ-ի շտաբ դարձած կառավարության շենքի դիմաց։

Կարճ ասած՝ տարիներ առաջ կարդացի լուր, որ Պապուա Նոր Գվինեայում նախագահական ընտրությունները չեղարկվել են, որովհետև իշխանական կողմի մարդակերները կերել են ընդդիմադիր թեկնածուին։ Մտածում եմ՝ ինչ լավ է, որ մենք ժողովրդավարության բաստիոն են։ Ես հիմա չգիտեմ՝ իշխանականների այսպիսի գործունեությունը որքան ազդեցություն կունենա ընտրությունների ելքի վրա, բայց որ այս ընտրական գործընթացը մեկնարկել է խախտումներով ՝ ոչ մի խոսք։ Ու սա դեռ ընդամենը քարոզարշավի սկիզբն է, որքան կրքերը թեժանան, իսկ դա անպայման կլինի, սրանք պարզապես, վստահ եմ, կանցնեն է՛լ ընտրական, է՛լ քրեական օրենսգրքերի, է՛լ սահմանադրության վրայով։ Նպատակը մեկն է՝ պահել աթոռը։ Երբ ուժը խախտում է բոլոր օրենքները ընտրվելու համար, պատկերացրեք, թե ինչպես է այն ոտնատակ տալու ձեր իրավունքներն ընտրվելուց հետո։  

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Փամբակ գետում հայտնաբերվել է մեքենա, որից 700 մետր հեռավորության վրա՝ տղամարդու դի

Փամբակ գետում հայտնաբերվել է մեքենա, որից 700 մետր հեռավորության վրա՝ տղամարդու դի

Հունիսի 27-ին՝ ժամը 10։56-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, գետի մեջ դի է նկատվում։ Ժամը 12։03-ին, ևս մեկ ահազանգ է ստացվել, որ Փամբակ գետում ավտոմեքենա կա․ դուրս բերելու համար...

Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել. Armlur

Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել. Armlur

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել երեկ մահացած պայմանագրային զինծառայողի դեպքից։ Մասնավորապես՝ քրեական վարույթը նախաձեռնվել է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Զինծառայող Ռ.Խ.-ն բանակ է զորակոչվել որպես ժամկետային զինծառայող, իսկ ահա 6 ամիս անց...

Մեյմունի նման էն զնաչոկը կպցրել ա, ասում ա՝ Արարատը մոռացեք․ սարսափելի թուրքամետ ա․ Հարցում

  «Ձեզ համար է՞լ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարող բերել, քանի որ Ազգային Ժողովում այս անգամ այդքան պատգամավոր չունի, որ խաղաղության պայմանագրի օգտին քվեարկեն»,- այս հարցն է տրվել Լոռվա բնակիչներին։ Կարծիքները՝...

Գազը կթանկանա, հացը կթանկանա․ Եվրոպայից բան դուրս չի գա, խաբեբա են․ Հարցում

  «Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները, գյուղմթերքը։ Ասել են՝ գազն էլ այլևս արտոնյալ գնով չեն տալու։ Քաղաքացին հույս ուներ, որ գոնե իշխանափոխությամբ ռուսների հետ...

«Հիմա շտապում եմ հաց ուտելու»․ Սրբուհի Գալյանը պատասխանեց ընդամենը 1 հարցի

  «Ասում եք՝ ի՞նչ գիտեք, որ «Քաղաքացիական պայմանագրին» չեն գաղտնալսել։ Եթե այդպես է, ինչո՞ւ հրապարակում չեղավ, և բոլոր հրապարակումներն ընդդիմությանն են վերաբերում»,- արդարադատության նախարարին հարց ուղղեց լրագրողը։...