Ահա ինչպես հեղափոխական «չքավորները» դարձան միլիոնատեր․ «Կարճ ասած»

15 Մայիսի, 2026

2019թ․ կարծեմ Գերմանիայի հայ համայնքի հետ հանդիպմանը մարդամեկն ասում էր՝ մեր թիմում՝ մեր կառավարության մեջ, Ազգային ժողովի խմբակցությունում, չկան մեծահարուստներ։ Էն ժամանակ իրոք չկար, միակ դեպքն էր, որ չէր ստում։ Մեկը կար, որին նախարար էր նշանակել, մետրոյով էր իբր գործի գնում ու 500 հազար դրամ էր ամբողջ տարվա աշխատավարձը․ մեկը կար՝ կարծեմ ԱԽ քարտուղար էր նշանակվել ու հպարտանում էր, որ հայտարարագրում զրո է, նույնը՝ վերահսկողական ծառայության պետը և այլն․ հպարտանում էին, որ գրպաններում մկներ են ֆռում։ 8 տարի անց նույն թիմն էլի ձեր դուռն է եկել, ժողովուրդ ջան, ձայն մուրալու, բայց՝ սոցիալական մի այլ կարգավիճակում․ բան չեմ ասում, պերաշկի-կարտոլ են ուտում, եգիպտացորեն են կրծում, բայց տա՞կն ինչ կա։ Ա՛յ դրանից խոսենք։

ՔՊ ընտրական ցուցակի 6-րդ համարը զբաղեցնող արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ էն որ ասում էր՝ 200 հազար դոլարանոց տունն ի՞նչ է, որ 10 տարի հետո չունենամ, հիմա արդեն հայտարարագրել է 5 անշարժ գույք։ Ապօրինի գույքի բռնագանձման վարչության պետն էր, ունի 5 անշարժ գույք։ Այսպես ասած՝ «աղքատների» իշխանության մեջ իր 5 անշարժ գույքով տիկին Սրբուհին չի առանձնանում, ու թիմին ոչ էլ կզարմացնի․ միակը չէ։ Պաշտպանության նախարար Պապիկյանն էլ հայտարարագրել է 6 անշարժ գույք, տարեկան 30 մլն եկամուտ․ պատմության դասատու էր, չատեստավորված։ Ասում ենք՝ իշխանությունից պոկ չեն գալիս․ բա մի քանի տարում սենց բաներ հետ գցածները կուզենա՞ն գնալ։

Ժողովուրդ ջան, սրանք ձեզ համար են ոնց-որ իշխանության եկել․ նախարարը մեկ տարում հայտարարագրել է 45 մլն դրամ եկամուտ, ձեզնից քանի՞սն են հայտարարագրել դրա կեսի կեսի կեսի չափ։ Երեկ էլի կոկորդ էր պատռում, թե՝ ձեզ սիրում է․ կարևոր չէ, որ թալանչի սեր է, կարևորը՝ սեր կա։ Փոխվարչապետ Խաչատրյանը 2024թ․ ուներ 6 անշարժ գույք, հիմա՝ չգիտեմ։ ՔՊ խմբակցության ղեկավարն առանձնատուն է գնել՝ շուկայականից էժան, քաղաքապետ Ավինյանի մայրը, գրվեց, եռահարկ առանձնատուն, հայրը Սևանում դղյակ է կառուցում։ Էն, որ «Օպել» քշողներին անվանում էր համբալ․ Նախարար Թորոսյանը Ծաղկաձորում բավական թանկարժեք տուն է կառուցում։ Մարդիկ սաղ կյանք աշխատում են՝ մի տուն չեն կարողանում գնել, Ֆինանսների ՔՊ-ական նախարարն ասում է պատահաբար է իմացել, որ տուն ունի։ Ու դա թիմակիցների դղյակների ֆոնին հայտարարում է՝ «մեր կառուցած դղյակներն ու պալատները դպրոցներն ու մանկապարտեզներն են»։ Ա՛յ դու դեմագոգ․․․ ստացվեց՝ դղյակատեր ՔՊ-ականները մանկապարտեզներո՞ւմ են ապրում՝ Միրզոյանը, Ալենը, Սանոսյանը, Կոնջորյան-բան։

Արարատ Միրզոյանը վարկով հեռուստացույց չէր կարողանում գնել, հիմա դղյակ ունի։ Ու գիտե՞ք երբ է գնել․ 2022թ․ դեկտեմբերին, երբ Լաչինի միջանցքը նոր էր փակվել էր ու պետք է տեղի ունենային բանակցություններ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ, վերջին պահին Միրզոյանը հրաժարվեց գնալ․ Նիկոլն ասաց՝ կենսական անհրաժեշտություն է, որ նա լինի Հայաստանում։ Պարզվեց՝ Քասախ գյուղում դղյակ էր գնում:

Նախարար-պատգամավորներից անցնեմ, նույն բանն է բոլորի մոտ․ մամուլը հրապարակեց Տավուշի փոխմարզպետի հայտարարագիրը․ 5 անշարժ գույք․ մյուս փոխմարզպետը՝ 7 անշարժ գույք։ Սրանց ղեկավարը, որ Նիկոլի քավորն է՝ 4 անշարժ գույք և 49 մլն դրամ եկամուտ։ Ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը՝ 4 անշարժ գույք։ Սյունիքի մարզպետի տեղակալը՝ 10 անշարժ գույք, Շուկայի վերահսկողության մարմնի ղեկավարի տեղակալը՝ 6 անշարժ գույք։ Քաղաքաշինության և այլ տեսչական մարմնի ղեկավարը՝ 9 անշարժ գույք։ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը՝ 4 անշարժ գույք, որը ձեռք է բերել երկու տարում։ Մի էդքան էլ Կոմիտեի ղեկավարը, որը ՔՊ ցուցակում է։ Հարցնում են՝ Նորքում առանձնատունը ո՞նց ես ձեռք բերել, ասում է՝ դասախոսել եմ։ 10 հազար դասախոսից քա՞նիսն են դղյակ առել աշխատավարձով։ Արմավիրի մարզպետի տեղակալը՝ 4 անշարժ գույք, Շիրակինը՝ 8 անշարժ գույք, ՍԱՏՄ ղեկավարը՝ դարձյալ 8 անշարժ գույք, Լոռու մարզպետի տեղակալը՝ 12 անշարժ գույք։ Չեմ հարցնում՝ ոնց են ձեռք բերել, կոռուպցիա՞ է, արդար քրտինք է, թե ինչ․ արձանագրում եմ։ Հպարտանում էր 2018-ին, որ աղքատ մեռնում են․ բա հիմա։ Սոցապնախարարի տեղակալը 8 անշարժ գույք է հայտարարագրել։ Հազար հատ պաշտոնյա կա, բոլորին չթվարկեմ։

Մարդիկ, որ 8 տարի առաջ իսկի Ավինյանի հոր ասած համբալական ավտոյից չունեին, այսօր՝ սուպերքարեր, բնակարան-դղյակներ, տասնյակ միլիոնների հաշիվներ։ Ժողովուրդ, բա սրանք կուզենա՞ն զրկվել իշխանությունից։ Հլը պատկերացրեք՝ գնան ու եկողը ասի՝ հլը բերեք տեսնեմ՝ էդ ո՞նց է ԱԺ նախագահ աշխատողն իր աշխատավարձով ապրում է դղյակում, էլիտար շենքում էլ տուն է ձեռք բերել։ Ո՞ր արժանիքի համար է բանջարաբոստանային մականուն ունեցողը տարեկան 60 հազար դոլար աշխատավարձ ստանում։ Էդ ո՞նց անորակ ասֆալտի նախարարի ընտանիքը 230 հազար դոլարանոց դղյակ կառուցեց կամ էն մեկելը Բյուրեղ թաղամասում մի հարկի սաղ տներն առավ։ Նիկոլի աներձագը ոնց 7 տարում 8 տան տեր դարձավ և մյուսները։ Ու դա երևացողն է․ չերևացողների, բիթքոիններով հաշիվների մասին հետո կխոսենք։

Որ հարցնում ես՝ էդ որտեղի՞ց, ասում են՝ մենք էն վախտ ավելի լավ էինք վաստակում։ Բա որ էն վախտ ավելի լավ էիք ապրում, հեղափոխություն ինչի՞ եք արել, ո՞ւմ համար, ժողովրդի՞։ Բա ո՞ւր ա, ժողովուրդը, ինչի՞ է հասել։ Ֆինանսների ՔՊ-ական նախարարն ասում է՝ կառավարության աշխատանքի արդյունքը ոչ թե նրանց ընտանիքների բարեկեցությունն է, այլ հայաստանցիների։ Ժողովուրդ ջան, հիմա ուզում եմ մի շատ պարզ, տրամաբանական հարց տալ ձեզ․ սրանք 8 տարում մի քանի հատ տուն են մարդա, դո՞ւք ինչ եք առել։ Ուսուցիչը, բժիշկը, ինժեներն ու վարորդը կարողացե՞լ են իրենց աշխատավարձով 3 հատ տուն առնել Երևանում ու դարձնել վարձով տալու բիզնես, իբր ձեզ համար եկածները կարողացել են։ Պատմության դասատուներ, Սուրեն Պապիկյանի չափ հետ գցե՞լ եք. դասախոսներ, Կադաստրի պետի պես դղյակ գնե՞լ եք։ Իհարկե՝ ոչ։ Թալանի դեմ խոսելով եկան իշխանության, պարզվեց ընդամենը նախանձում էին։ 20-30 տարում դղյակատեր դարձած նախկին պաշտոնյաներին կանչեք, թող գան ՔՊ-ի մոտ դասընթացների, թե ո՞նց է դա հնարավոր անել 3 տարում։

8 մլրդ դոլար պարտք են արել, ո՞ւմ գրպանն է գնացել. զենք չեք առել, աղետի գոտի չեք սարքել, ասֆալտն արագ քանդվում է, կամուրջ-թունել-մետրո չեք սարքել։ Բա ի՞նչ եղավ 8 մլրդը։ Այ հենց գնան, շվեյցարական հաշիվները, դրսի տները, այլ անձանց անուններով ամեն ինչը կպարզվի, ու վախենամ՝ հոգեբանի կարիք ունենան ձեզ վստահած և հիմարացված խեղճ մարդիկ։

Կարճ ասած՝ Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ իշխանափոխությունից հետո լավ սերիալ է լինելու, պոպկորնն առնելու եք, նայեք, թե ինչպես են թալանել բյուջեի փողերը, արտաքին պարտքը։ Ժողովուրդ ջան, սրանք հիմա ձեզնից ձայն են մուրում ոչ թե ձեր կյանքը լավացնելու համար, այլ իրենց նորակառույց դղյակներն ու բանկային միլիոնները պաշտպանելու համար։ Այսինքն՝ եթե ընտրեք, 5 տարում ամեն մեկը 3 տուն էլ կառնի։ Հա, հարց ենք տալիս՝ ո՞ւմ համար են այսքան շենքերը սարքում Երևանում։ Ո՞նց ում համար, ՔՊ-ի. մի քանի հարյուր պետական պաշտոնյա կա, հլը ամեն մեկին 5 հատ տուն հաշվեք։ Ընտրությունները սրանց համար կենաց-մահու պայքար են, ունեցվածքը փրկելու սրբազան պայքար։

 

Սևակ Հակոբյան

 

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան. Պեսկով

Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան. Պեսկով

Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պուտինն այսօր այցելել է զորքերի միացյալ խմբավորման օժանդակ հրամանատարական կետերից մեկը։ Նա նշել է, որ մարտադաշտում ռազմավարական նախաձեռնությունը...

Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար

Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական...

Հայ-թուրքական գործընթացի բանագնացներ կդառնան Ֆոն Դեր Լայենը, կամ՝ Մարթա Կոսը. քաղաքագետ

Հայ-թուրքական գործընթացի բանագնացներ կդառնան Ֆոն Դեր Լայենը, կամ՝ Մարթա Կոսը. քաղաքագետ

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, արձագանքելով այսօր ԱԺ-ում Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, գրում է. «Ռուբեն Ռուբինյանն ասում է, որ ԱԺ նախագահ դառնալուց հետո ինքն այլեւս չի լինելու հայ-թուրքական հարաբերության կարգավորման հատուկ բանագնաց, ու նշում է, որ դրանով...

Թրամփը և Նեթանյահուն պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպել ԱՄՆ-ում

Թրամփը և Նեթանյահուն պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպել ԱՄՆ-ում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այս մասին հաղորդում է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։ Նրա խոսքով՝ կողմերը համաձայնել են մոտ ապագայում հանդիպել Միացյալ...

Իսրայելը պլանավորել էր uպանել Իրանի բանակցողներին. Արաղչի

Իսրայելը պլանավորել էր uպանել Իրանի բանակցողներին. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է լրատվամիջոցների հաղորդագրությունները, որոնց համաձայն՝ ԱՄՆ պաշտոնյաների տվյալներով՝ Իսրայելը, հնարավոր է, փորձել է սպանել իրանցի հիմնական բանակցողներին՝ արտգործնախարար Աբբաս Արաղչիին կամ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ...