Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը․ «Կարճ ասած»

6 Մայիսի, 2026

Եվրագագաթնաժողովն ավարտվեց, եվրահյուրերը լքեցին Հայաստանը, մնացինք մենք՝ մեր խնդիրներով։ Այդ խնդիրներից առաջնայինը, իհարկե, անվտանգայինն է, որն այդ հավաքն ավելի խորացրեց, թեպետ հակառակի հույսն էին տվել ժողովրդին։ Մարդամեկը երեկ շնորհավորում էր ժողովրդին՝ Հայաստանի աշխարհագրական դիրքը իբր փոխելու համար։ Հայաստանը ոչ մի տեղ չի տեղափոխվել, անշուշտ, նույն դիրքով մնացել է, բայց՝ պատերազմին ավելի մոտ։

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին թեև ֆիզիկական ներկայություն չունեցավ Ադրբեջանի նախագահը, չնայած հրավերին, բայց տեսակապով կոշտ ելույթ ունեցավ՝ կրկին ապացուցելով, որ Հայաստանն ապահովագրված չէ պատերազմից, որը խիստ հնարավոր է։ Դա խաղաղության գնացող երկրի ղեկավարի ելույթ չէր բոլորովին։ Ալիևը արցախցիներին անվանեց սեպարատիստներ, Արցախի ղեկավարությանը՝ ռազմական հանցագործներ։

Փաշինյանի միակ քարոզչական թեզը խաղաղությունն է, թե՝ բացի իրենից ով էլ ընտրվի՝ պատերազմ կլինի։ Իհարկե, սա ժողովրդին ուղղված շանտաժ է, բայց համարձակվենք հարցնել՝ իսկ ի՞նչ կլինի Հայաստանի հետ, եթե ընտրվի ինքը՝ երաշխավորված պատերազմներ ու երաշխավորված պարտություններ բերող Նիկոլ Փաշինյանը։ Ալիևը հա՛մ սպառնում է, հա՛մ «փշի-փշի» է անում. թույլ է տալիս իր տարածքով բենզին, պարարտանյութ ու այլ բաներ բերեն, ոգևորում է, որ մի հրաշքով ընտրվի իրեն երաշխավորված հաղթանակ բերող Նիկոլը։ Որովհետև դրանից հետո նա ունենալու է 5 տարի՝ հաղթանակ ու զիջումներ կորզելու համար։

Եթե ընտրվի Նիկոլը՝ ոստիկանությամբ, քննչականով, դատախազով-բանով, ամեն ինչով, ներառյալ՝ եղունգներով ու ատամներով կփորձի պահել աթոռը, ու Ալիևը երբ ուզի՝ կհարձակվի, ինչ ուզի կպոկի․ բոլոր պահանջները կատարվելու են։ Ու հաջորդ պատերազմը, չի բացառվում, Երևանի ու Սևանի համար լինի։ Հազարամյա հայկական Արցախն էլ էր ասում իմն է։ Ասում է ու զինվում։ Նիկոլի ընտրվելու դեպքում Ալիևը սկսելու է պատերազմ անվտանգային գործընկեր ու երաշխավոր կորցրած երկրի դեմ։ Ալիևի ելույթը այդ մասին էր՝ խաղաղության մասին մոռացեք։

Արտաքին հետախուզության ծառայություն կոչված մարմնի ղեկավար աշխատողը քաղաքական հայտարարություն է անում, թե՝ «Հայաստան» դաշինքը եթե գա իշխանության և անի ինչ խոստանում է, լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը կմեծանա։ «Կզած խաղաղության» թիմի ներկայացուցիչը սա ասում է առանց առանց հիմնավորման, անշուշտ։ Ի գիտություն տիկին Քրիստինեի՝ եթե Քոչարյանը գա իշխանության ու անի ինչ խոստանում է, մեր երկիրը կունենա երաշխիք երկարատև, կայուն խաղաղության․ մի բան, որին ՔՊ-ն անընդունակ է։ Տիկնոջը հարցնենք՝ իսկ եթե մնա Նիկոլը, ինքն էլ մնա արտաքին հետախուզության պետ, ու Նիկոլը ամեն ինչ զիջի, ու հասնի էն պահին, որ էլ զիջել անհնար է, օրինակ՝ Երևանը, պատերազմի հավանականությունը կմեծանա՞, թե՝ ոչ։

Մի ՔՊ-ական ԱԺ ամբիոնից իրեն ճղում էր, թե՝ «ուրիշների որդիների կյանքի գնով գնալու եք Ղարաբաղը հետ բերելու»։ ՔՊ-ն 2020-ից մինչև այսօր ո՞ւմ երեխեքի կյանքի գնով է հանձնել։ ՔՊ-ի գլխից մազ չի պակասել, բայց քա՞նի հազարին են Եռաբլուր բերել՝ հանուն հանձնելու։ Հանձնելու մեջ ի՞նչ կար, տալիս էիք՝ վերցնում էին․ բայց դուք դա կազմակերպեցիք հանձնումներով։ Ուրիշների երեխաների կյանքի հաշվին կայացրել եք պատերազմի ու պարտվելու որոշում։

Լավ, որ Նիկոլի ընտրվելու պարագայում մեզ հերթական պատերազմներն են սպասում՝ անկասկած․ բայց դրանց պատրա՞ստ ենք, ո՞ւմից ինչ աջակցություն կարող ենք ակնկալել։ 2020թ․ կար դաշնակից պետություն, որը մի քանի անգամ առաջարկել է կանգնեցնել պատերազմը։ Հիմա կա՞ մեր կողքին այդ պետությունը կամ մեկ այլ պետություն։

Հայաստանում կազմակերպված, իմ գնահատականով՝ սադրանքի՝ ԵՄ հավաքի արդյունքով ընդունվել է հռչակագիր՝ 44 կետով։ Կարդում-համոզվում ես, որ մենք լրիվ մենակ ենք։ Այդ կառույցը Մակրոնների հավաքածու է, որոնցից ամեն մեկը ունի գրեթե Մակրոնի չափ հեղինակություն իր երկրում, այսինքն՝ գրեթե չունի, գիտի միայն գրկախառնվել, մեկ-մեկ էլ՝ երգել։ Վատ չի երգում, բայց մենակ երգում է։ Ասենք՝ սկսել է պատերազմ, ի՞նչ ակնկալենք ԵՄ-ից, ի՞նչ անվտանգային բարձիկ է տալիս։

Հայաստան-ԵՄ փաստաթղթի 6-րդ կետում գրել են՝ «Վերահաստատում ենք ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքները»։ Հայաստանի ինքնիշխան տարածքից 200 քառակուսի կմ օկուպացված է։ ԵՄ-ն անգամ դուրս գալու կոչ չի անում։ 7-րդ կետում խոսում են հարաբերությունների կարգավորումից, բայց բառ անգամ չկա օկուպացիայի, գերիների, Ադրբեջանի նախապայմանների, Արցախի էթնիկ զտման, Ադրբեջանի սպառնալիքների մասին։ ԵՄ-ն պահպանում է կատարյալ դիվանագիտական չեզոքություն, ինչը նշանակում է ադրբեջանական օրակարգի լեգիտիմացում։

Մեզ համոզում են, թե Եվրոպան Հայաստանին կպաշտպանի։ Այդ պայմանագրում ընդամենը գրել են 30 մլն եվրոյի «ոչ մահաբեր» զենք ձեռք բերելու համար աջակցությունը։ Մեր իշխանությունը Հայաստանին թշնամացնում է ՌԴ-ի հետ՝ մերկացնելով Ադրբեջանի ու Թուրքիայի առաջ, ու Եվրոպան մեր անվտանգության համար տրամադրում է ընդամենը 30 միլիոն եվրոյի՝ «ՈՉ ՄԱՀԱԲԵՐ» աջակցություն։ Այսինքն՝ զրահաբաճկոն, հեռադիտակ, միգուցե վրան ու դեղատուփ։ Ու սա այն դեպքում, երբ թշնամին միլիարդների հարձակողական զենք է գնում։

Ալիևը հարձակվելուց առաջ ուսումնասիրելու է, բնականաբար ու հիմք է ընդունելու, որ Հայաստանը կրճատել է բանակի բյուջեն, որ երկրի ներսում սաղին իրար է խառնել, որ գլխավոր դաշնակիցը էլ հետը չէ։ ԵՄ-ն, այո, կդատապարտի պատերազմը, կոչ կանի դադարեցնել, բայց այդքանը։ Ալիևն ինքը տեսակապով խիստ քննադատեց եվրոպական ինստիտուտներին, ցույց տվեց, որ անլուրջւէ  վերաբերում նրանց։ Նա էլ է հասկանում, որ Եվրոպան Հայաստանին աջակցող չէ։ Պրահայում էլ էր Եվրամիությունը, ու ի՞նչ արեց․ օգնեցին Նիկոլին Արցախը հանձնել։

Ու այս անվտանգային խարխուլ իրավիճակում անգամ Հայաստանի իշխանությունը գագաթնաժողովում փայլատակեց հակառուսականությամբ։ Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի 35-րդ կետով Հայաստանը լիովին միանում է Ուկրաինայի հարցով ԵՄ դիրքորոշմանը և հանձնառություն է վերցնում կանխել և խափանել ՌԴ դեմ պատժամիջոցների շրջանցումը։ Սա ուղիղ հարված է հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերություններին, որոնք ՀՀ տնտեսության շարժիչն են: Եթե ՌԴ-ն պատասխան քայլեր ձեռնարկի, մեր տնտեսությունը մեկ ամսից ավել չի դիմանա ու կփլուզվի։ Եվրոպան Հայաստան է եկել ոչ թե Հայաստանի սիրուց դրդված, այլ հակառուսական ելույթների, քայլերի ու որոշումների «բագաժով»։ Մեր իշխանությունն էլ, նախընտրական PR-ի համար, պետությունը դրեց հարվածի տակ։

Նիկոլ Փաշինյանի ընտրությունը, ժողովուրդ ջան, պատերազմի ուղիղ ազդանշան է։ Նոր պատերազմը ավելի ծանր է լինելու, որովհետև, կրկնում եմ, կանգնեցնողը չկա։ Մնալու է ճգնաժամի մեջ գտնվող ԵՄ-ն է, որն ինքն իրեն անգամ չի կարող պաշտպանել, գրկելուց, ժպտալուց, երգելուց ու կենացից բացի՝ այլ ընդունակություն չունի։ Մակրոնը ստացավ շքանշան ու գնաց իր ապահով մայրաքաղաքը, մյուսները հեռացան իրենց ապահով մայրաքաղաքները, թեկուզ՝ առանց մեդալի, իսկ մենք այստեղ ենք մնացել մեր անվտանգային պրոբլեմների, Ադրբեջանի ու Թուրքիայի սպառնալիքի դեմ՝ մենակ։ Թե բա՝ Ֆրանսիայի հետ ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ենք ստորագրել։ Հա՛, 1916 թվականին էլ Կիլիկիայի անվտանգության երաշխավորն էր Ֆրանսիան, ու տեսաք՝ ինչ ողբերգական ավարտ ունեցավ։

Կարճ ասած՝ արձանագրում ենք, որ այս թվարկածս ամեն ինչի համար Հայաստանի թշնամիները պետք է երախտապարտ լինեն Նիկոլ Փաշինյանին, նրա արձանները կանգնեցնեն Ադրբեջանում։ Այս իշխանությունը, բացի այն, որ բերել է պատերազմներ ու պարտվել, Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական որբ։ Այն, ինչ ՔՊ-ն անվանում է խաղաղություն, իրականում նոր պատերազմի նախապատրաստական դադար է։ Ընտրել Նիկոլին՝ նշանակում է ընտրել անխուսափելի, առանց դիմադրության և երաշխավորված պարտությամբ պատերազմ։

Մերժել Նիկոլին, նշանակում է պետությունը փրկել պատերազմից։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Հորդառատ անձրեւների պատճառով Գյուրջյան փողոցը կրկին վերածվել է «Վենետիկի»

Հորդառատ անձրեւների պատճառով Գյուրջյան փողոցը կրկին վերածվել է «Վենետիկի»

Այսօր՝ օգոստոսի 30-ին, եղանակի անձրևային լինելու հետևանքով կրկին անանցանելի է դարձել Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցը։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիտահորերի խցանման պատճառով ավտոմեքենաներ են մնացել ջրի մեջ, մի քանիսն էլ...

Փաշինյանի հետ յուրաքանչյուր շփում կարևոր է, բայց մենք չենք կարող հայ լինել ավելի, քան իրենք․ Պեսկով

Փաշինյանի հետ յուրաքանչյուր շփում կարևոր է, բայց մենք չենք կարող հայ լինել ավելի, քան իրենք․ Պեսկով

Փաշինյանի հետ յուրաքանչյուր բարձր մակարդակի շփում կարևոր է։ Պուտինը հանդիպման ժամանակ կփոխանցի Ռուսաստանի դիրքորոշումը, բայց մենք չենք կարող ավելի հայ լինել, քան հայերն իրենք։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պոսկոցը, հաղորդում  է ՏԱՍՍ...

Հայաստանին շատ մեծ փորձությունների ու ողբերգությունների են պատրաստում. Մեսրոպ Մանուկյան

Հայաստանին շատ մեծ փորձությունների ու ողբերգությունների են պատրաստում. Մեսրոպ Մանուկյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանրային հեռուստաընկերություն, Դո՛ւք պարտավոր եք ծառայել հանրային շահին, այլ ոչ թե դառնալ ՔՊ-ի էժանագին պրոպագանդայի մաս… Քոչարյանի կալանավորումից հետո իմ մոտ համոզմունք է ձևավորվում, որ...

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ։ Այդ մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից «Օգոստոսի 30-ին Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մատուցվեց...

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ կողաշրջվել է ավելի քան 270 մարդ տեղափոխող ուղևորատար նավ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։ Kibris Postati-ն հաղորդում է, որ Filo Denizcilik նավի վրա կա 259 ուղևոր և անձնակազմի ութ անդամ։ Միջադեպը տեղի է ունեցել...