Նիկոլը սպառնում է դառնալ ամեն մեկի տան պրոբլեմը․ «Կարճ ասած»

17 Ապրիլի, 2026

«Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան եղել են»․ սա քաղաքական անեկդոտ չէ․ Փաշինյանի գնահատականն է։ Մարդամեկի չափանիշներով բարձր մակարդակը սա՛ է։ Հայ-ռուսական հարաբերություններում տեղի ունեցողն անգամ ցածր մակարդակ չէ, դրանից էլ ցածր է։ Ասում է՝ փորձում են ՌԴ հետ հրահրել կոնֆլիկտ․ Տեսնես ովքե՞ր են այդ դավաճանները, որ հրահրում են կոնֆլիկտ։

Իշխանությունը ուրախացել է, մայիսի 4-5-ին Երևանում կայանալու է Եվրոպական քաղաքական համաժողովը և Հայաստան-ԵՄ գագաթաժողով։ Փաշինյանն է խնդրել Հայաստանում անցկացնել, ուզում էր, ըստ երևույթին, ընտրություններից առաջ ցույց տալ, իբր մեծ աջակցություն ունի Արևմուտքից։ Հայաստան են գալու այսպես կոչված «ցանկացողների դաշինքի» անդամները։ Դրանք այն երկրներն են, որոնք ինքնակամ և մեծածավալ ռազմական օգնություն են ցուցաբերում Ուկրաինային։ Ոչ պաշտոնական դաշինք է, որի ակտիվ դերակատարներն են Լեհաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Իտալիան և այլն։ Ուկրաինային տալիս են ծանր սպառազինություն, տանկեր, ՀՕՊ համակարգեր, ուսուցում, ակտիվորեն առաջ են մղում Ուկրաինային աջակցող նախաձեռնություններ։ Ահա այդ դաշինքը հավաքվում է Հայաստանում, որը, ըստ Նիկոլի, այսօր ՌԴ հետ ամենաբարձր մակարդակի հարաբերություններն ունի։ Սրան գործնական արձագանք լինելու է, չէ՞, Մոսկվայից։ Արդեն հայտարարել են՝ «Հայաստանը միացել է մեր թշնամիների համաժողովին»։

Համաժողովը տեղի կունենա, բայց ՌԴ-ն ինչ քայլեր կանի՝ կարծում եմ կախված է ընտրության արդյունքներից։ Տուժելու ենք մենք․ ոչ թե Նիկոլը, այլ մենք՝ ժողովուրդը։ Նիկոլը Ռուսաստանի վրա ազդեցության որևէ լծակ չունի, ՌԴ-ն ունի հազար լծակ։ Արդեն հայտարարվել է հայկական կոնյակի խոշորագույն գործարաններից մեկի արտադրանքի ներմուծումը Ռուսաստան դադարեցնելու մասին, նույն խնդիրն ունի հանքային ջուրը։ Վաղը սահմանափակումներ լինեն միրգ-բանջարեղենի ոլորտում։ Երբ Վերին Լարսը վերջնականապես փակվի հայկական բեռնատարների առաջ, դաշտում փտի գյուղացու բերքը, հազարավոր աշխատատեղեր փակվեն, ի՞նչ ենք անելու։ Հո չեն ասելու՝ հայկական է, դրա համար արգելում ենք․ խիստ վերահսկողությւոն են անելու ու ասեն՝ ստանդարտներին համապատասխան չէ։ Սրանք ասում են՝ կարտահանենք այլ երկիր։ Ո՞ւր։ Ադրբեջա՞ն։ Ադրբեջանն ու Հայաստանը նույն բանն են արտադրում, մրցակցային տնտեսություններ են, որտեղ շահում է Ադրբեջանը՝ էժան ինքնարժեքի պատճառով։ Իհարկե՝ եթե պետք լինի՝ Ադրբեջանի իշխանությունը կկազմակերպի և Հայաստանից կներմուծի ամեն ինչ, մեզ կսիրաշահի և կներմուծի անգամ այն ամենը, ինչ իրենց պետք չէ։ Իսկ երբ արդեն կտրված կլինես հիմնական շուկաներից ու լինես կախվածության մեջ, միանգամից կփակի ուղիները ու կպահանջի զիջումներ։ Հիմա ո՞նց է Նիկոլն ասում՝ սենց անեմ, էս հանձնեմ, թե չէ պատերազմ կլինի․ էն ժամանակ ասելու է՝ եթե չանենք՝ սոված ենք մնալու։

Ժողովուրդ ջան, կապ չունի՝ որ ճամբարում եք, ամեն մեկի տուն մտնելու է հայ-ռուսական հարաբերությունների խզումը, անգամ նրանց, ովքեր Արևմուտքից գրանտների կամ այլ պատճառներով ոգևորվել են։ Գազը որ թանկանա՝ ի՞նչ եք անելու, Ադրբեջանից ե՞ք բերելու, 20 տարի նստելու ենք, մինչև ենթակառուցվածք սարքե՞ք։ Ու հենց մի հատ ոտքներդ սխալ դնեք՝ գազը փակի, ցորենի ներկրումը դադարեցնի, բենզինի ներկրումը կդադարեցնի։ Էդ Ռուսաստանը չէ, որ 8 տարի հակաքարոզ անեք՝ ձայն չհանի, ասի՝ դե լավ, հայ-ռուս ժողովուրդները բարեկամ են, թքած անպատասխանատու իշխանավորների վրա, դանակը ծակի ոսկորը նոր մի բան սկսեն։

Ասում են՝ Եվրոպան կսուբսիդավորի գազի գինը։ Տարբեր հաշվարկներով՝ տարեկան պետք է 700 մլն դոլար սուբսիդավորեն, որպեսզի մենք գազի գնի թանկացումը չզգանք։ Ոչ թե էժան գազ վառենք, այլ՝ այսօրվա գնին։ Դա կարժենա 700 մլն դոլար հավելյալ գումար։ Կտա՞ն։ Ասենք տվեցին․․ իսկ ցորեն է՞լ կտան։ Սրանք ցորենի դաշտերը հանձնել են թշնամուն, Հայաստանն ինքնաբավության ցածր մակարդակում է, իսկ ներկրվող ցորենը 100 տոկոսով ՌԴ-ից է։ Ներկրումը որ դադարի, ի՞նչ ենք անելու, ալյուրով պատրաստվող ոչինչ չե՞նք ուտելու․ բրինձ ե՞նք ուտելու, ԱԽ սորոսական քարտուղարն է՞ բերել։ Ասենք հացն էլ Եվրամիությունը իր բերանից կտրեց՝ ուղարկեց մեր սիրուն աչքերի համար․ իսկ կոնյակը որից հբրաժարվի Ռուսաստանը, Եվրամիություն ե՞նք արտահանելու, ծիրանն ու դեղձն է՞լ։ Իսկ ի՞նչ են անելու արտագնա աշխատանքի մեկնողները, ՌԴ-ի փոխարեն Ավստրիա են գնալո՞ւ։ Չկա Հայաստանում մեկը, որի ընտանիքի անդամ կամ շատ մոտ ազգական չապրի-չաշխատի ՌԴ-ում։ Ի՞նչ է լինելու, եթե Ռուսաստանը խստացնի հայերի նկատմամբ միգրացիոն քաղաքականությունը։ ՌԴ-ն որ Հայաստանի համար վիզային ռեժիմ մտցնի, ի՞նչ ենք անելու։ Եվրոպայի հետ որ վիզային ռեժիմ է, ո՞նց եք անում, 100 դիմումից մեկն է բավարարվում, այն էլ՝ հսկայական քաշքշուկներից, ծախսերից հետո։ ՌԴ-ում ապրող գործարար հայերը, որ հարյուր հազարավոր ընտանիքներ են կերակրում, ի՞նչ են անելու։ Այստեղից քա՞նի հարյուր հազար հոգի է գնում այնտեղ աշխատում հայկական բիզնեսներում։ Եթե Հայաստանի հետ բանկային փոխանցումները դադարեցվեն, ի՞նչ են անելու էն մարդիկ, որ մասնավոր տրանսֆերտներով են ապրում։

ՌԴ փոխվարչապետն ասում է՝ եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, Ռուսաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա, ինչպես որ չունեն ԵՄ անդամ մյուս երկրները։ Բայց այստեղ հարցն այն է, որ դեպի Արևմուտք ու Եվրոպա էլ չեն կարող թռչել, որովհետև արդեն քանի տարի է՝ ՔՊ-ի շնորհիվ հայկական ավիացիան շարունակում է մնալ ԵՄ սև ցուցակում։

Ուզում եմ հասկանալ՝ մենք մասշտաբները պատկերացնում ե՞նք մեր գլխին կախված աղետի։ ՔՊ-ից իբր հանգստացնում են՝ բան էլ չեն անի, մենք էլ ռուսներին ենք պետք։ Հարաբերությունների խզումից, այո, երկու կողմն էլ վնաս կրելու են։ Բայց դրանց բնույթն ու ծանրությունը էականորեն տարբերվում են։ Ռուսաստանը կհանի Գյումրու 102-րդ ռազմաբազան, Էրեբունի ավիաբազան։ Ե՞վ։ Ի՞նչ է դրանից լինելու ՌԴ-ին։ Հեղինակազրկվելո՞ւ է։ Հետո՞։ Չի՞ ստանա հայկական մթերք։ Ուրիշ տեղից կստանա։ Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով պատժամիջոցների տակ է և Հայաստանո՞վ է վերաարտահանում անում։ Ուրիշ երկրներով կանի։ Հայաստանի հետ ՌԴ առևտրաշրջանառությունը ՌԴ-ի ողջ առևտրաշրջանառության մեջ 0,5 տոկոս է, առանց դրա էլ կդիմանան։ Նրա հսկայական շուկան դժվար թե զգա հայկական կոնյակի կամ ծիրանի բացակայությունը։

Համադրելի՞ են Հայաստանի վնասն ու Ռուսաստանինը։ Ռուսաստանի համար Հայաստանի հետ կապերի խզումը աշխարհաքաղաքական վնաս է, հարված է նրանց ամբիցիաներին Հարավային Կովկասում։ Բայց իր համար դա գոյութենական խնդիր չէ։ Հայաստանի համար Ռուսաստանի հետ կապերի կտրուկ խզումը կենսական և գոյութենական վնաս է։ Շոկ ենք ապրելու տնտեսական։ Ու էս ամենը տեղի է ունենում ինքնիշխանության քարոզներով. «գազը լինի 1000 դրամ, բայց ինքնիշխան լինենք» անիմաստ լոզունգներով մեզ բերելու են կոլապսի՝ հայ գյուղացին կմնա անվճարունակ, աշխատողը անգործ, Եվրոպայի դիտորդներն իրենց հեռադիտակներով նրանց ընտանիքները չեն կերակրելու։

Կարճ ասած՝ 2018 թվից սկսած՝ սրանք մեռան փորձության ենթարկելով հայ-ռուսական հարաբերությունները։ Ու հունիսի 7-ին կերևա՝ մե՞նք՝ ժողովո՞ւրդն է պատասխանը տալու, թե՞ հարաբերությունը փչացնողները, սադրիչներն ու արկածախնդիրները։ Բացի սրտիկներից, ի՞նչ ունեն սրանք առաջարկելու ժողովրդին։ Վաղը, վախենամ, էսքան աղետը բերեն մեր գլխին ու ասեն՝ այլ տարբերակ չկա, հույսը Թուրքիան ու Ադրբեջանն են, զիջենք, որ սոված չմնանք։ Նիկոլի իշխանությունը ոչ միայն անվտանգային, քաղաքական, աշխարհաքաղաքական պրոբլեմ է, այլև դառնում է ամեն մեկի, ամեն մեկի տան պրոբլեմը։

Իշխանափոխությունը պետք է օդ ու ջրի պես։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Սյունիքում 869 ընտանիք  զրկվել է ընտանեկան նպաստից. իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան

Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան

​«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ընդամենը մեկ տարում իշխանությունը 869 ընտանիքի (նպաստառուների 71%-ին՝ 1219-ից հասցնելով 350-ի) զրկել է ապրուստի նվազագույն միջոցից։ Սա կոչվում է «Անապահովության գնահատման նոր համակարգ»,...

Ավագ դպրոցների ընդունելության հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու փուլով

Ավագ դպրոցների ընդունելության հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու փուլով

2026-2027 ուսումնական տարում ՀՀ պետական ավագ դպրոցներում 10-րդ դասարանի ընդունելությունն առաջին անգամ իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ հայտագրման միջոցով:  Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու քայլով. Քայլ 1 –...

ՊՊԾ աշխատակիցները պարգևատրվել են Ալեն Սիմոնյանի կողմից. «Փաստինֆո»

ՊՊԾ աշխատակիցները պարգևատրվել են Ալեն Սիմոնյանի կողմից. «Փաստինֆո»

ՀՀ ՊՊԾ աշխատակիցները պարգևատրվել են պետական պահպանության ծառայության կազմավորման տոնի առթիվ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրություններից։ «ՀՀ պետական պահպանության ծառայության կազմավորման տոնի առթիվ, ծառայողական...

Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կփոխանակեն գաղտնի տեղեկություններ

Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կփոխանակեն գաղտնի տեղեկություններ

Ադրբեջանը բաց է աշխարհի համար անհայտ կորած անձանց հարցում և հաստատում է այս ոլորտում հայկական կողմի հետ համագործակցելու պատրաստակամությունը: Այս մասին «Անհայտ կորածների խնդրի լուծման ժամանակակից մոտեցումները և համագործակցության ամրապնդումը» խորագրով միջազգային...

Անձնագրերի մասով 79 215 դեպք է եղել․ բնական, նորմալ երևույթ է․ ՆԳ փոխնախարար

  «Դիմողները բարձրացրել են ընտրական տեղամասերում սարքերի հետ կապված անձնագրի ընթերցելու հարցը տեխնիկական սարքի միջոցով։ Խոսքը 79215 դեպքի մասին է, երբ ընտրատեղամասի աշխատակիցը տեղեկատվությունը մուտքագրել է ձեռքով, ոչ թե մեքենան...