Ո՞ւր են գնացել COP 17-ի փողերը․ Բարձր մակարդակի թալան․ «Կարճ ասած»

19 Հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 19-ն է՝ 44-օրյա պատերազմի 23-րդ օրը, որն առանձնահատուկ արժանի է հիշատակման։ Սա այն օրն է, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատերազմը դադարեցնելու առաջարկով դիմում է Ալիևին ու Փաշինյանին։

Տեսանյութ․ Պուտին․ «Ինձ հաջողվեց համոզել Ալիևին, որ պետք է դադարեցնել ռազմական գործողությունները։ Պայմանն այն էր, որ փախստականները պետք է վերադառնան, այդ թվում՝ Շուշի, ռուս խաղաղապահների առկայության պայմաններում։ Սակայն, ինձ համար անհասկանալիորեն, Փաշինյանը հրաժարվեց»։

Ալիևը, որ փաստացի հաղթում էր, համաձայնում է դադարեցնել պատերազմը, Փաշինյանը՝ ոչ։ Պուտինը նշում է, որ այդ փուլում մարտական գործողությունների դադարեցումը կհանգեցներ Հայաստանի համար ոչ էական տարածքային կորուստների։ Նույն օրը Փաշինյանը ԱԽ նիստ է հրավիրում։ Նիստին մասնակցած ԱԱԾ պետը պատմում է, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը զեկուցում է, որ պարտվում ենք․ նույնը հաստատում է պաշտպանության նախարարը։  Փաշինյանը, որ ստացած է լինում դադարեցնելու առաջարկը, այդ մասին թաքցնում է։ Դա այն ժամանակ էր, երբ Շուշին մերն էր, տարածքային կորուստների թիվը դեռ քիչ էր, զոհերն էլ։ Պատերազմից հետո արդարանում է, թե․ «Եթե ասեի՝ պետք է հանձնենք, մարդիկ պիտի ասեին՝ «Նիկոլ, դավաճա՛ն», ու էլի պատերազմ պիտի սկսեր»։

Կարծում եմ՝ պետք է արձանագրվի, որ այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է դադարեցնել պատերազմը, բոլոր կորուստների՝ թե՛ տարածքային, թե՛ մարդկային, միակ պատասխանատուն անձամբ ինքն է։

Այժմ՝ օրվա թեմայի մասին․ Երևանում տեղի է ունենում ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, մասնակցությամբ՝ 196 երկրի պատվիրակությունների։

Էկոնոմիկայի նախարար ունեք, ասում է՝ Լեոնարդո Դի Կապրիոյի ուշադրությունը Հայաստանի վրա է։ Նիկոլն էլ ասում է՝ Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպող երկիր։ Որ բարձր մակարդակի միջոցառում է՝ համաձայն ենք, բայց բազմամիլիոնանոց դոլարներով բարձր մակարդակի միջոցառմանը, տարբեր բացահայտումներով, նաև բարձր կարգի կոռուպցիա է արձանագրվել։

Հայաստանը COP17-ի հյուրընկալող երկիր է ընտրվել 2024 թվականի հոկտեմբերին, այսինքն՝ երկու տարի ունեցել են պաատրաստվելու համար, ու ի՞նչ են արել։ Եվ այսպես, COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդում նախնական նախատեսվել է 18.5 մլրդ դրամ։ Հետագայում այս գումարը բավականին ավելացվել է։ Վերջերս պատգամավորները բացահայտեցին, որ միայն կահույքի ձեռքբերման համար պետությունը նախատեսել է 371 միլիոն 130 հազար դրամ։ Եվ 36,3 մլն դրամ՝ բերել-տեղադրելու, հատակի ծածկույթի համար։ Այսինքն՝ միայն 1 մլն 100 հազար դոլարից ավելին գնացել է այդ կահույքի վրա։

ՔՊ-ական պաատգամավորներն ամբիոնից ասում էին՝ «բա հո իշաոտնուկի՞ն չէին նստելու հյուրերը»։ Այսինքն՝ այդ գումարին աթոռ են առել։ Կարո՞ղ եք ասել Հայաստանում ո՞ր կոնֆերանս սրահում է 16 հաազար դրամանոց աթոռ դրված։ Պետական բազմաթիվ գնումներ Հայաստանում, զանազան բացահայտումներով, սրանց օրոք շուկայական գնից թանկ են 20-ից մինչև մի քանի հարյուր տոկոսով։ Անգամ քրգործ կա կարճված, թե ինչպես են ՔՊ-ական պաշտոնյաները գնումներից դուրս թողնում մրցակիցներին, որ իրենց ուզածը շահի։ Բայց թվեը գոնե մի քիչ խելքին մոտ պետք է լինեն։ բացահայտվեց, որ 800 հազար դոլարից ավելի ծախսել են նվերների վրա։ Ուսումնասիրել-բացահայտել են, որ ջրամանը, որ հնարավոր էր գնել 2 հազար դրամով, գնել են՝ 7800 դրամով, այն էլ՝ 16 500 հատ։ Այսինքն՝ միայն ջրամանների վրա ծախսել են 129 մլն դրամ, այնինչ կարող էին ծախսել 35 մլն դրամ․ 94 մլն դրամ ավելի են ծախսել։ Իսկ այնքա՜ն խնդիր կար, որ կարելի էր լուծել 94 մլն դրամով։

Ինչքան չարչարկվեց հայտնի բեյջի թելը․ 19 700 հատ բեյջի թել են պատվիրել, հատը՝ 1 248 դրամ, այնինչ շուկայում 55 դրամ է։ Այսինքն՝ կարող էին ծախսել 1 մլն 100 հազար դրամ, ծախսել են 24 մլն 600 հազար դրամ, որպեսզի թել գնեն ու բեյջը ամրացնեն վզին։

Բայց հարցը կայանում է նրանում՝ իրոք թանկ գնում են արե՞լ, թե՞ փող են դուրս գրել։ Դա հետո կպարզվի, թե  ՔՊ-ականների բարեկամ-հարազատները էս համաժողովից առաջ քանի ընկերություն են բացել հատուկ տենդերներին մասնակցելու ու թանկ գին առաջարկել-շահելու համար։

Վերջերս կարդում էի, որ «Դոպինգ Սփեյս» ընկերությունը, որը ԿԳՄՍ նախարարությանը դեռևս չի վերադարձրել Ջենիֆեր Լոպեսի չկայացած համերգից խնայված շուրջ 1,5 մլն դոլարը, այս ընկերության հետ կնքվել COP17-ի կազմակերպման համար 3 միլիարդ 514 միլիոն դրամի պայմանագիր։ Կառավարությանը պարտը, չի վերադարձրել, նորն են տալիս․ տեսնես ինչո՞ւ։

Մեր աչքին, ամենաաբսուրդը տարածքի վճարն է։ Մի հատ 3 միլիարդ դրամ՝ էքսպոկենտրոնի տարածքի վերակառուցման, բարեկարգման, COP17-ի պահանջներին համապատասխանեցման համար։ Մի հատ 4 միլիարդ 775 միլիոն դրամ՝ COP17-ի ավարտից հետո՝ հաջորդող ութ տարիների ընթացքում լրացուցիչ 400 օր տարածք տրամադրելու համար։ Այսինքն՝ 7 մլրդ 775 մլն դրամ, այսինքն, շուրջ 21 մլն 600 հազար դոլար։ 21 մլն 600 հազար դոլարով կառավարությունը քանի՞ հատ «Մերիդիան»-ի շենք կսարքեր իր ուզած տեղում, որ երբ ուզեր՝ միջոցառում աներ, ոչ թե վարձակալեր։ Կամ ի՞նչ է նշանակում 13 մլն դոլար տալիս են, որ 8 տարում, երբ ուզեն, 400 օր միջոցառում անեն։ Ասենք 8 տարում ընդամենը 100 օր վարձակալեցիք, բա մնացա՞ծը։ Կամ ստացվում է՝ 1 օրվա վարձակալումը 32 հազար դոլար է։ Դա որքանո՞վէ  խելքին մոտ։

Մոտ 1 մլն 300 հազար դոլարից ավելի տրվել է COP17-ի գովազդային արշավի համար․ 452 միլիոն դրամի պայմանագիր են կնքել մեկ կազմակերպության հետ՝ առանց մրցույթի։ Դա արդեն ռիսկեր է պարունակում․ դուք երկու տարի ունեցել եք գնում անելու, այսինքն՝ հապճեպ գնում չի եղել․ այդ դեպքում, մեկ անձից գնում, ենթադրում եմ, պետք է կատարվի այն դեպքում, եթե նա միակն է։

Կամ 16 500 հատ էկո պայուսակ են գնել՝ յուրաքանչյուրը՝ 3 432 դրամով ու մսխվել է 56 մլն 600 հազար դրամ․ վստահաբար՝՝ էկոպայուսակները՝ բավականին գեղեցիկ և որակով, կարելի է գնել շատ ավելի էժան։ Գիտեք, 1 հատ, 10 հատ, նույնիսկ 100 հատ գնելու դեպքում կարող ես ասել, «Դե լավ, մի քիչ էս կողմ, մի քիչ այն կողմ՝ հեչ», բայց խոսքը գնում է 16,500 գնման ու միլիարդավոր դրամների մասին։ Մինչև 55 մլն դրամ տվել են կրծքանշանների համար, այնինչ ուսումնասիրել-պարզել են, որ լավագույն որակի կրծքանշանների համար կարող էին հատկացնել 34 մլն դրամ։

Դրա համար, երբ սրանք խոսում են լավագույնս կազմակերպելուց, հարց էէ առաջանում՝ միջոցառո՞ւմը, թե՞ կոռուպցիան։ Չեմ հավատում, թե պատահական մարդիկ են եղել տենդեր շահողները կամ այն մեկ անձը, որոնցից առանց մրցույթի գնում է արվել․ պաատահաական մարդիկ լինեին՝ հազար ձևի կստուգվեր։ Սա ավելի շատ կազմակերպված սխեմայի է նմանվում։

Մի դեպքում թաղման նպաստ են կտրում, որովհետև փող չկա, հաշմանդամություն ունեցողների կարգն են փոխում, որ փողից զրկեն, որովհետև փող չկա, սոցիալական նպաստից են զրկում, որովհետև փող չկա, մյուս կողմից՝ պարզվում է՝ լավ էլ փող կա գրպանելու համար։

Կարճ ասած՝ Նիկոլն ինքն ասում է՝ «որտեղ փող է ծախսվում, այնտեղ կա կոռուպցիոն ռիսկ»։ Բայց դրանից առաջ էլ՝ դեռ 2018-ին, ասում էր՝ ձեր ոչ մի կոպեկը ափեղ-ցփեղ չենք ծախսի։ Բայց հիմա ինչ լինում է իրենց հետ կապված, սկանդալով է ավարտվում։ ԱՆԻՖ-ը, հայտնի չկայացած 6 մլն դոլարանոց համերգը, պետական 14 մլրդ դոլար պարտքը, արտահանումները․ բացահայտեցինք, որ արտահանման թիվ ու երկիր են նշում, միլիոնավոր դոլարների սուբսիդիա տալիս, հետո պարզվում է՝ այդ երկիր ոչինչ չեն արտահանել։ Բա ո՞նց է լինում, որ որտեղ բյուջեն ծախսում եք, պարզվում է՝ չհիմնավորված բարձր ծախսեր են։

Մարդամեկը անընդհատ ասում է՝ դե ցույց տվեք, ո՞ւր են իմ միլիոնները։ Ես էլ հարցնում եմ՝ հնարավո՞ր է էսքան փող ծախսվի մի միջոցառման վրա, էսքան տեսանելի վատնումները լինեն, ու նա կապ չունենա։

Սևակ Հակոբյան

 

Նմանատիպ նյութեր

Ինֆանտիլ, դիլետանտ, դեմագոգ լինելով՝ երկիր են ղեկավարում․ Դավիթ Կարապետյանը՝ Փաշինյանի և Զելենսկու մասին

Ինֆանտիլ, դիլետանտ, դեմագոգ լինելով՝ երկիր են ղեկավարում․ Դավիթ Կարապետյանը՝ Փաշինյանի և Զելենսկու մասին

Եվրոպան ճգնաժամի մեջ է, Ֆրանսիայում բողոքի ակցիաները վերածվում են քաղաքական պայքարի, իսկ աշխարհաքաղաքական կենտրոնները վերանայում են իրենց առաջնահերթությունները։ Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի հետ YerevanToday-ի տաղավարում զրուցել են Ֆրանսիայի զարգացումների,...

Բռնցքամարտիկ Էրիկ Աֆրիկյանը պարտության է մատնել Թուրքիայի ներկայացուցչին

Բռնցքամարտիկ Էրիկ Աֆրիկյանը պարտության է մատնել Թուրքիայի ներկայացուցչին

Թուրքիայում ընթացող պատանիների Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Աֆրիկյանը պարտության է մատնել Թուրքիայի ներկայացուցչին։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։ Նշվում է, որ 46 կգ քաշային Էրիկ Աֆրիկյանը պարտության...

Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»

Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»

«Տաշիր Կապիտալ» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը։ 2026 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ)...

Ինչպե՞ս Ֆրանսիայում սոցիալական բողոքը վերածվեց քաղաքական ճգնաժամի

Ինչպե՞ս Ֆրանսիայում սոցիալական բողոքը վերածվեց քաղաքական ճգնաժամի

Ֆրանսիայում արդեն մի քանի օր է, ինչ տեղի ունեցող զանգվածային անհնազանդության ակցիաներն ուղեկցվում են թալանով, ավերումներով և ոստիկանության հետ բախումներով։ Միայն հոկտեմբերի 17-ի համազգային ցույցերին, իշխանությունների տվյալներով, մասնակցել է շուրջ 550 հազար մարդ, իսկ...

Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել

Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել

Հոկտեմբերի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այդ օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում Ապարանի բաժին է դիմել գյուղերից մեկի բնակիչ 35-ամյա Ք. Հ.-ն և հայտնել, որ առավոտյան ժամը 10-ից իրենց հարսին բերել են «Ապարան» բժշկական կենտրոն և երեխան մահացած է...