Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

21 Հոկտեմբերի, 2026

Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը։

Թերթը մասնավորապես նշել է. «Խուզարկության ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել, սակայն նրա որդուն՝ Կարեն Լազարյանին բերման են ենթարկել Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։

Հոկտեմբերի 13-ին բերման էին ենթարկել ու կալանավորել նաեւ «Գորիսի պետական քոլեջ» լուծարված ՊՈԱԿ-ի հաշվապահին։

Ըստ նախնական տվյալների՝ լուծարված քոլեջում գրանցվել է դրամական մուտքերի և գանձապետական հաշիվ փոխանցված գումարների տարբերություն։

Խնդիրն այն է սակայն, որ նախաքննական այդ մարմինը համառորեն չի ուսումնասիրում հաշվապահական փաստաթղթերը, որոնցում արտացոլված են բոլոր ծախսերը, որոնց հիման վրա կարելի է ամբողջական ու սպառիչ պատկերացում կազմել ֆինանսական ծախսերի մասին։

Ասել է թե՝ քննչական մարմնի «բացահայտած» գումարը բացառապես հիմնված է մատնիչների հաղորդումների վրա՝ գլխավորությամբ Սյունիքի օրվա մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, նրա տեղակալ Նարե Ղազարյանի և ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի։

Այսինքն՝ իրականացվում է հստակ քաղաքական պատվեր ու հաշվեհարդար։

Նախկին գլխավոր հաշվապահը ձերբակալվել ու կալանավորվել է միայն նրա համար, որ չի կարողացել Կարեն Լազարյանին արատավորող ապացույցներ հորինել, ինչպես նրանից ամիսներ շարունակ պահանջում էր Նարե Ղազարյանի ուղղորդմամբ գործող Արմինե Կոլյանը։

Ի վերջո Կարեն Լազարյանը «Սյունյաց երկրի» խմբագրի որդին է, ինչի համար էլ ամեն գնով պետք է պատժվի։

Ըստ Գորիսում շրջանառվող լուրերի՝ Սամվել Ալեքսանյանը պետք է պատասխան տա այն բաց նամակի համար, որ հղել է ՀՀ վարչապետին՝ ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում, նաև այն բանի համար, որ ամիսներ շարունակ իր գլխավորած լրատվամիջոցում տեղեկատվություններ են հրապարակվել առերևույթ հանցագործությունների մասին՝ կապված Գորիսի նորաստեղծ քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի հետ, ով Աննա Հակոբյանի հովանավորյալն է և ունի վերպետական կարգավիճակ։

Հ․Գ․ Հայտնի է դարձել, որ երեկ՝ հոկտեմբերի 20-ին, անհայտ անուն-ազգանունով մի անձնավորություն, ներկայանալով իբրեւ քննիչ (առանց նրա պաշտպանին տեղեկացնելու), ներխուժել է քոլեջի նախկին հաշվապահի բանտախուց եւ պահանջել Կարեն Լազարյանի մասին՝ հանցավորություն պարունակող տեղեկություններ։

Նմանատիպ նյութեր

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ին անձրևները առանձին շրջաններում կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 23-ի...

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)՝ պահանջելով չեղարկել իրենց աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Այս մասին տեղեկությունները հայտնի են դառնում Datalex դատական տեղեկատվական...

«Որտե՞ղ են ռիսկերի գնահատումները»․ Արեգա Հովսեփյանը՝ ԱԳՆ եզրակացության մասին

«Քննարկվում է կարևոր հարց, իսկ մեզ ուղարկված ԱԳՆ եզրակացությունը ընդամենը մեկուկես էջ է կազմում։ Տեղեկանքը երեք պարբերությունից է բաղկացած։ Ընդ որում՝ եզրակացության մեջ, եթե չեմ սխալվում, մյուս գերատեսչությունների մոտեցումները գրեթե...

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

75 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆեյսբուքյան...

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև Իրանի շուրջ...