«Փաստաթղթում հնարավորինս հստակ, պարզ ներկայացված է՝ «անխոչընդոտ» ինչ է նշանակում։ Այսինքն՝ դրա դիմաց, դուք էլ նշեցիք, որ Հայաստանը ստանում է փոխադարձ առավելություններ։ Այս փոխադարձ առավելությունների նկարագրությունը որևէ տեղ՝ ձեր ստորագրած որևէ փաստաթղթում, եթե ոչ այս փաստաթղթում, կա՞ նույնքան դետալային, որքան «անխոչընդոտի» նկարագրությունն է։
Սրանից բխող երկրորդ հարցը՝ TRIPP-ը, ըստ էության, միայն Հայաստանի տարածքով այդ 42 կմ ճանապարհն է, չէ՞։ Սա Երասխով անցնող ճանապարհն էլ է, թե՞ ոչ։ Եթե այո, նույն ռեժիմը, որը գործում է Հայաստանում անցնող ճանապարհի վրա, լրիվ նույնական՝ back office/front office, ինչ նկարագրված է Երասխով անցնող ճանապարհի վրա, գործում է՞, այդ նույն ռեժի՞մն է, թե՞ ոչ»,- այս հարցերն է ուղղել ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




