Մերձիշխանական մարդուն գաղտնի ռեժիմով տրամադրվել է 550 000 դոլար․ Աննա Գրիգորյան

4 Դեկտեմբերի, 2025

 

«Այն մարդիկ, ովքեր 2018 թվականին եկան իշխանության այն հայտարարություններով, որ պետք է կոռուպցիայի դեմ պայքարել, հովանավորչության դեմ պայքարել, հիմա ամեն քայլափոխի կարող ես առերեսվել մի իրականության, որտեղ տեղի է ունենում կոռուպցիա, հովանավորչություն, գումարների խոշոր մսխում: Ես հիմա կփորձեմ փաստերով ներկայացնել մի քանի դրվագներ, պարզապես: Օրինակ, Ստեփանավանի ՔՊ-ական համայնքապետ Արմեն Գրիգորյանը, ով կազմակերպություն էր հիմնադրել 2018 թվականին և հետո քաղաքապետ դառնալուց հետո իր կազմակերպությունը սկզբում փոխանցել է իր դստերը և հետո կնոջը, 468 միլիոն դրամի պայմանագիր է կնքել քաղաքապետարանի հետ։ Փաստացի իր կառավարման օրոք 468 միլիոն դրամի պայմանագիր է կնքվել իր իսկ կողմից ձևավորված և հետո կնոջը փոխանցված կազմակերպության հետ․ հովանավորչությունն ուրիշ ձև, կամ կոռուպցիան ուրիշ ձև ինչպե՞ս պետք է դրսևորվի: Հաջորդը․ վերջերս հայտնի դարձավ, կարծես թե, Factor-ի որոշակի վերլուծությունների արդյունքում, որ 207 միլիոն դրամ կամ 550 000 դոlար գաղտնի ընթացակարգով մեկ անձից գնումների տրամաբանությամբ փոխանցվել է մի կազմակերպության, որը հիմնականում կապվում է Վարդան Ազատյան անուն-ազգանուն ունեցող մարդու հետ, ինչ-որ վերլուծություններ կատարելու մասով: Այսինքն գաղտնի ընթացակարգով, մեր քաղաքացիների գրպանից 550 000 դոlար տրամադրվում է մի մարդու ինչ-որ վերլուծություններ կատարելու մասով: Ես ուզում եմ հիշեցնել, որ տվյալ անձը, օրինակ, հեղինակել է «Ովքեր արեցին հեղափոխությունը» ստեղծագործությունը, այսինքն մերձիշխանական մարդուն գաղտնի ռեժիմով, մեկ ընթացակարգով տրամադրվել է 550 000 դոլար: Հովանավորչությո՞ւն,  չէ, չենք լսել նման բան»,- այս մասին ԱԺ իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ազատումներ և նոր նշանակումներ՝ ՆԳՆ-ում

Ազատումներ և նոր նշանակումներ՝ ՆԳՆ-ում

 Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով ՆԳ նախարարությունում և ենթակա ծառայություններում մայիս-սեպտեմբեր ամիսներին կատարվել են կադրային փոփոխություններ և նշանակումներ։ Այս մասին հայտնում է նախարարությունը։ Նախարարի հրամաններով․ ՆԳ նախարարությունում՝ Արման...

33-ամյա վարորդը տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր

33-ամյա վարորդը տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր

Սեպտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Մհեր Գ․-ն իր վարած «Բելառուս» մակնիշի տրակտորով Սարալանջ բնակավայրում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս կորցրել է կառավարումը և...

ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից. Հակոբ Բադալյան

ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից. Հակոբ Բադալյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը արձանագրել է, որ խորհրդարանի մեծամասնություն կազմող ուժի եւ ոչ մի պատգամավոր չի համարձակվել խորհրդարանի ամբիոնից դատապարտել հաջիևյան արարքը։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ...

Արցախցիներն արժանանում են 32.4%-ի խտրական վերաբերմունքին․ «Հրապարակ»

Արցախցիներն արժանանում են 32.4%-ի խտրական վերաբերմունքին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ի՞նչ պատկեր ունի խտրականությունը Հայաստանում, եւ ի՞նչ են ցույց տալիս համապետական ուսումնասիրության արդյունքները» թեմայով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ Մարդու իրավունքների դանիական ինստիտուտի համագործակցությամբ Հայաստանում առաջին անգամ...