«Արդեն նկատեցիք, որ այսօր երկու դատերն էլ հետաձգվել են, և երկու դեպքում էլ պետք է քննարկվի կալանքը՝ որպես խափանման միջոց, շարունակելու կամ չշարունակելու հարցը։ Մենք խորապես համոզված ենք, որ ի սկզբանե որևէ անհրաժեշտություն չի եղել նախագահին և Սեդրակ Քոչարյանին կալանավորելու։ Ավելին՝ Սեդրակ Քոչարյանի կալանավորումը, մեծ հաշվով, մեկ նպատակ է ունեցել՝ ճնշում գործադրել նախագահի վրա՝ նրա հետագա քաղաքական գործունեության համատեքստում։ Բայց ինչո՞ւ ենք ասում, որ կալանավորումն անհիմն է։ Նախ՝ ընդամենը փորձել են ինչ-որ սովորական տնտեսական հանցագործություն կարել, բայց նույնիսկ այդ պարագայում կալանքը՝ որպես խափանման միջոց, որևէ կերպ ընկալելի չէ։ Այսինքն՝ նույնիսկ եթե խոսքը միայն այդ գործի մասին է, կալանավորումն արդարացված չէ։ Ընդ որում, մենք հիմնականում խոսում ենք փաստացի վաղեմության ժամկետն անցած գործերի մասին»,- այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




