«Դուք նախընտրական շրջանում գնացել եք ժողովրդի մոտ և նման աներկբա տեքստերով հաղորդակցվել եք ժողովրդի հետ, թե՝ մեզ ձայն պիտի տաք, որպեսզի մենք ունենանք սահմանադրական մեծամասնություն։ Սահմանադրական մեծամասնություն՝ ի՞նչ անելու համար. բնականաբար, Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխելու համար չեք ստացել դա։ Եվ երբ որ դուք ասում եք՝ մենք տեքստի հրապարակումից հետո կգնանք, ընդդիմադիրների հետ կխոսենք, կհամոզենք, պարզ տրամաբանությունը չե՞ք ընկալում, որ այդ համոզելու սուբյեկտը ընդդիմադիր պատգամավորը չէ, համոզելու սուբյեկտը ժողովուրդն է եղել, և դուք նրանց չեք համոզել»,- այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




