ՀՀ քաղաքացիներն արդեն միայն տոկոսների վճարման համար օրական վճարում են 1,1 միլիարդ դրամ․ Գրիգորյան 

12 Հոկտեմբերի, 2026

 

«Նախորդ տարի՝ 2025 թվականին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վավերացրել է վարկային համաձայնագիր, որով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է 250 միլիոն դոլարի վարկ։

Դեռևս մեկ տարի չի անցել, ինչ Հայաստանը ստանձնել է 250 միլիոն դոլարի վարկային պարտավորություն՝ կրկին Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային ապահովման հարցը լուծելու համար։ Այս մեկ տարվա ընթացքում այդ գումարը սպառվե՞լ է, ծրագիրը պատշաճ կերպո՞վ է իրականացվել, որ հիմա կրկին գալիս ենք և ուզում ևս 250 միլիոն դոլարի վարկ ձևակերպել։

Ասիական զարգացման բանկի հետ կապված՝ նախորդ տարի արդեն վերցրել ենք վարկը։ Կրկին ուզում եմ շեշտադրել՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այդ 250 միլիոն դոլարի բեռը ստանձնել են դեռևս նախորդ տարի»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ՎԶԵԲ-ը Հայաստանին 19.6 մլն եվրոյի վարկային միջոցներ կտրամադրի

ՎԶԵԲ-ը Հայաստանին 19.6 մլն եվրոյի վարկային միջոցներ կտրամադրի

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կայուն ենթակառուցվածքների խմբի Եվրասիայի գծով տնօրեն Եկատերինա Միրոշնիկի գլխավորած պատվիրակությանը։ Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ Վահե Հովհաննիսյանը...

Խոշոր վթար Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում. կան վիրավորներ

Խոշոր վթար Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում. կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:10-ի սահմաններում Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X6», «BMW 640I» և «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է շենքի պատին։ Ինչպես դեպքի...

ԱԳՄԱ նախարարությունը ցավակցnւթյուն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած nղբերգական հրդեհի կապակցությամբ

ԱԳՄԱ նախարարությունը ցավակցnւթյուն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած nղբերգական հրդեհի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը ցավակցություն է հայտնել Եգիպտոսի Գիզա քաղաքում տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին։ «Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում Գիզայում տեղի ունեցած ողբերգական...

Թրամփն ու Ռյուտեն քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմը

Թրամփն ու Ռյուտեն քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, Իրանի շուրջ հակամարտությունը, դաշինքի երկրների ռազմական ծախսերը և սպառազինության արտադրության ծավալների ավելացումը։ Դրա մասին ասվում է համատեղ...

Քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր

Քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հայեցակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել Սահմանապահ ծառայության գործունեությանը, հաշվի առնելով միջազգային փորձը՝ վերջնիս...