Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանն ամրանում է օկուպացված Սև լճի հատվածում։
Մինչ Նիկոլ Անհողը խաբում է հանրությանը, թե իբր սահմանազատման և սահմանագծման արդյունքում Ադրբեջանի կողմից գրավված Հայաստանի տարածքները հետ են վերադարձվելու, արբանյակային լուսանկարները հակառակն են փաստում. 2024 թ֊ին և հիմա արված լուսանկարները փաստում են, որ Ադրբեջանը նոր ճանապարհներ և ամրություններ է կառուցել Սև լճի հատվածում…
Այսպիսի աշխատանքներ տանողը երբեք այդ տարածքները հետ չի վերադարձնի։ Ասել եմ ու կրկնում եմ` Բաքուն ԵՐԲԵՔ դուրս չի գա Նիկոլի կողմից ապօրինի իրենց նվիրված կամ իրենց կողմից գրավված
որևէ տարածքից»։






