Ադրբեջանի շահերն այս փաստաթղթում ավելի ուղիղ են արտացոլված, քան ՀՀ շահերը․ Աննա Գրիգորյան 

27 Հոկտեմբերի, 2026

«Մեծ հաշվով, պայմանագիրը փաստացի թղթի վրա երկկողմ պայմանագիր է համարվում, այսինքն՝ պայմանագրի երկու կողմերն են Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Բայց իր էությամբ, բովանդակությամբ, այնտեղ առկա է նաև երրորդ կողմը՝ մասնավորապես Ադրբեջանը։ Ավելին՝ Ադրբեջանի շահերն այս փաստաթղթում ավելի ուղիղ են արտացոլված, քան Հայաստանի Հանրապետության շահերը։

Ի՞նչ է ստանում կողմերից մեկը՝ մասնավորապես Միացյալ Նահանգները։ Ստանում է ուղիղ ներկայացվածություն տարածաշրջանում։ Նույնիսկ եթե քաղաքացիական ներկայացվածություն է լինելու, այդ ներկայացվածությունը լինելու է Իրանի հետ սահմանին։ Այսինքն՝ ներկայություն է ունենալու կարևոր ռազմավարական հատվածում։

Տնտեսական բաղադրիչը շատ չեմ նշում, որովհետև Միացյալ Նահանգների համար չափազանց աննշան շահույթ է լինելու։

Ի՞նչ է ստանում Ադրբեջանը։ Ադրբեջանը ստանում է կապ երկու կողմերի միջև, այսինքն՝ Նախիջևանի և Ադրբեջանի միջև։ Մի բան, որը եղել է Ադրբեջանի և Թուրքիայի մշտական երազանքը, ռազմավարական նպատակը, և դրա իրականացումն արտացոլված է այս փաստաթղթում։

Այսինքն՝ ի՞նչ է ստանում Միացյալ Նահանգները՝ բոլորիս համար հասկանալի է։ Ի՞նչ է ստանում Ադրբեջանը՝ նույնպես հասկանալի է։ Իսկ ի՞նչ է ստանում Հայաստանի Հանրապետությունը։

Երբ քաղաքական մեծամասնությունը փորձում է պատասխանել այդ հարցին, սովորաբար առաջին պատասխանը լինում է՝ ապաշրջափակում։ Բայց հողի վրա որևէ կոմունիկացիա չի ապաշրջափակվում, որևէ սահման չի բացվում։ Այսինքն՝ առաջին պատասխանն արդեն իսկ սխալ է։ Չկա որևէ ապաշրջափակում։ Կա Հայաստանի Հանրապետության կոմունիկացիոն ցանց և կա Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհ, որը որևէ կապ չի ունենալու Հայաստանի Հանրապետության որևէ այլ ճանապարհի հետ»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Լրտեսական ուժեր փնտրելով՝ Փաշինյանը դուրս է գալու իր և իր թիմի անդամների վրա․ Սամվել Կարապետյան

Նիկոլ Փաշինյանը ուզում է ազատվել ինքն իրենից, քանի որ եթե սկսի լրտեսական ուժեր փնտրել, ապա դրանք դուրս են գալու իր և իր թիմի անդամների վրա։ Ես շատ ուրախ կլինեմ, եթե նա այդ ուղղությամբ արագ քայլերով շարժվի: Այս մասին...

Սա է՞լ կուլ կտան․ «Կարճ ասած»

2020 թ․ այս օրը՝ հոկտեմբերի 27-ը, 44-օրյա պատերազմի 31-րդ օրն էր։ Այդ օրը ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ վտանգված են Արցախը և Հայաստանը, հնարավոր է բեկում մտցնել պատերազմում, բայց պետք է Փաշինյանի...

Արմավիրում 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս

Արմավիրում 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս

Հոկտեմբերի 11-ին գողության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Հայկավան բնակավայրի տներից...

Բարեկամական խորհուրդս պարոն Սարգսյանին, ավելի լավ ա՝ կոկորդիլոսներով զբաղվիր․ Ագնեսա Խամոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի ելույթը՝ խորհրդարանում․ «Ես, անկեղծ ասած, չէի պատկերացնում, որ հոկտեմբերի 27-ի մասին խոսող ձեր ծանր հրետանին Գարիկ Սարգսյանն է դառնալու, բայց ինչպես...

Փաշինյանի կոչը իրավապահ համակարգի անգործության մասին է վկայում․ Սևակ Խաչատրյան

  Շատ համայնքներում «Քաղաքացիական պայմանագիրը» մասնակցում էր միայնակ։ Մենք ամիսներ շարունակ բարձրաձայնել ենք, որ համայնքներում ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ընդդիմադիր ուժերի և թեկնածուների նկատմամբ...