25 10 2019

ՀՔԾ-ն կենտրոնացել է վարչապետի խախտման վրա․ «Ժողովուրդ»

ՀՔԾ-ն կենտրոնացել է վարչապետի խախտման վրա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը երեկ ուշագրավ հայտարարու­թյուն էր արել. «Ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ. այդտեղ ես թույլ եմ տվել խախ­տում: Ես պաշտոնապես հայտարա­րում եմ, իրավապահները լսեցին, թող ուսումնասիրեն ու գտնեն՝ որտեղ եմ խախտել ու ինչով եմ աջակցել»:

ՀՔԾ-ի մեր աղբյուրները տեղեկացնում են, թե հիմա կենտրոնացել են այն փաստի վրա, որ Նիկոլ Փաշինյանն առանց մանդատից հրաժարվելու է առա­ջադրվել ու վարչապետ դարձել:

Իրա­վապահները «Ժողովուրդ» օրաթեր­թին տեղեկացնում են նաև, որ նույն խախտումով՝ առանց պատգամավո­րության մանդատից հրաժարվելու, Արտակ Զեյնալյանն ու Մանե Թանդիլյանն էլ դարձել են արդարադատու­թյան և աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարարներ, իսկ Արարատ Միրզոյանը՝ ԱԺ նախագահ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ