«Ժամանակ»-ը գրում է․ «Հայաստանի իշխանություններն առաջիկայում խստացնելու են քրեակատարողական հիմնարկների վերահսկողությունը, իսկ այսպես կոչված՝ «զոն նայողների», «օրենքով գողերի» և քրեական հեղինակությունների համար բարդ օրեր են սկսվելու, քանի որ գործի է դրվել ՔԿԾ «ծանր հրետանին»։
Օրեր առաջ Քրեակատարողական ծառայությունը հատուկ գործողություն է իրականացրել՝ «օրենքով գողերին» և «զոն նայողներին» տեղափոխելով ԱԱԾ-ի «պադվալ»՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, իսկ բանտերում քրեական հեղինակություն համարվողների մեծ մասին՝ Գորիսի ՔԿՀ։ Հատուկ գործողությունը ղեկավարել է ՔԿԾ Հատուկ նշանակության բաժնի պետ, «Բոքս» մականունով հայտնի Լևոն Ավետիսյանը, որը քրեական շրջանակներում հայտնի է նաև «Կադիրով» մականունով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, իշխանությունը որոշել է «օրենքով գողերին» մեկուսացնել մյուս կալանավորներից, որպեսզի նրանք չկարողանան ազդեցություն ունենալ կալանավայրերի և կալանավորների վրա: Սա նշանակում է հրաժարում կալանավայրերի կառավարման խորհրդային մոդելից, որը գործում է նաև Ռուսաստանում, և որի դեմ կարծես թե փորձում են պայքարել նաև Ռուսաստանի իշխանությունները»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը