«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նոր ձևավորվելիք խորհրդարանը պատրաստվում է նաև կադրային փոփոխություններ կատարել: Խոսքը այն մասին է, երբ պաշտոնյաների ընտրությունը և հետկանչումը կատարվում է Ազգային ժողովի կողմից: Ըստ այդմ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները չեն բացառում, որ նոր խորհրդարանը բարձրացնի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ետ կանչելու հարցը:
Իսկ մինչ այդ իշխանությունները սպասում են մարտի 1-ի քրեական գործին, որի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը: Մասնավորապես, եթե ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ձախողի Ռոբերտ Քոչարյանի քրեական գործի ընթացքը, ապա նրա ազատման հարցը կլինի նոր խորհրդարանի օրակարգում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը