«Իրավունք» թերթը գրում է. «Թե ինչպիսին կլինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը, դեռեւս հայտնի չէ: Ինտրիգը թողնվել է մինչեւ վերջին պահը:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ առաջնորդը պատրաստվում է լրջորեն վերանայել իր շուրջ գտնվող քաղաքական գործիչներին, հատկապես կանանց:
Գ. Ծառուկյանն, ըստ էության, մտավախություն ունի, որ երկրորդ քաղաքական ուժ այլեւս խորհրդարանում չի լինելու, իսկ ավելի համեստ ներկայացվածություն ունենալու համար, ավելի կազմակերպված պատգամավորներ են պետք:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել Սյունիքից՝ իրեն դուրս դնելով ցուցակում լավ տեղի համար կռիվ տվողների շարքերից:
Իսկ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարինա Մարգարյանն առհասարակ չի պատրաստվում մասնակցել առաջիկա ընտրություններին:
Սակայն այս ամենից, միեւնույն է, թեժ պայքարը չի մեղմվում ու յուրաքանչյուրն անհանգիստ է իր քաղաքական ապագայի համար»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը