29 01 2025

Իշխանությունը չի կարողանում ԲԴԽ գիտնական անդամ ընտրել. «Ժողովուրդ»

Իշխանությունը չի կարողանում ԲԴԽ գիտնական անդամ ընտրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական «Քաղպայմանագրին» մոտ կանգնած` «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ քաղաքական իշխանությունները չեն կարողանում ԲԴԽ գիտնական անդամների գտնել։ ՔՊ-ի շրջապատում ինտելեկտուալ գիտնականներ չկան:

Տեղեկացնենք, որ ԲԴԽ-ում գիտնական անդամի 3 թափուր պաշտոն ամիսներ շարունակ դատարակ է, ու քաղաքական իշխանությունը չի կարողանում գտնել գիտնական անդամների, որ կարողանա ներկայացնել ԱԺ պատգամավորներին, ովքեր կքվեարկեն նրանց օգտին:

Դեռեւս 2024 թվականի հունիսի 24-ին ԲԴԽ գիտնական անդամ Վիգեն Քոչարյանը լքեց պաշտոնը՝ ժամկետը լրանալու հիմքով։ 2024 թվականի հոկտեմբերի 23-ին ԲԴԽ գիտնական անդամ Հայկ Գրիգորյանը ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր՝ հեռանալով ԲԴԽ-ից, իսկ ամենավերջին գիտնական անդամը Նիկոլ Փաշինյանից SMS ստացած ու ԲԴԽ նախագահի «թունավոր պաշտոնից» հեռացած Կարեն Անդրեասյանն էր։

Արդյունքում, ՀՀ ամենակարևոր հաստատության կազմում` Բարձրագույն դատական խորհրդում, 3 գիտնական ադամի պաշտոն դատարակ է, ու քաղաքական իշխանությունները գիտնական անդամի կադրային սովի մեջ են հայտնվել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ