14 01 2025

Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»

Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Թեև Փարաքարում, ինչպես Գյումրիում, ՔՊ-ն անցկացրեց փրայմերիզ, որի արդյունքներով կառավարությունը պետք է նշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, սակայն պարզվում է, որ իշխանությունը «չի նկատել» օրենքում առկա մի կարևոր հանգամանք։

Բանն այն է, որ մեկ ամիս առաջ ՏԻՄ օրենքում արագորեն կատարված փոփոխությունը նախատեսում է, որ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դեպքում, եթե համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր է, և միաժամանակ թափուր է համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը, կամ առկա են համայնքի ղեկավարի տեղակալի կողմից իր լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ, ապա միայն այդ դեպքում նշանակվում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
Բայց, ի տարբերություն Գյումրիի, որտեղ բոլորը հրաժարական տվեցին, Փարաքար համայնքն ունի ղեկավարի տեղակալ՝ Կարապետ Արթենյանը, որն արդեն երկար ժամանակ է՝ կատարում է համայնքի ղեկավարի պարտականությունները։

Փաստորեն, ՔՊ-ն չի կարողանում նույնիսկ իր կողմից և իր համար փոխած օրենքը հասկանալ ու կիրառել, և գնում է ակնհայտ ապօրինության՝ հիմք ստեղծելով ամրապնդելու վարչական ռեսուրսի կիրառման համակարգը ընտրություններից առաջ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ