«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ԱԳՆին՝ ամեն գնով նախապատրաստել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկկողմ հանդիպում՝ ԱՄՆՀՀ հարաբերությունների խորացման համար։ Երեկ նման տեղեկություն է հրապարակել՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ հղում տալով իր աղբյուրներին: Նշվում է, որ հանդիպումը պետք է տեղի ունենա մինչև Թրամփի պաշտոնական երդմնակալությունը, քանի որ դրանից հետո նման հանդիպում կազմակերպելը կլինի ավելի բարդ։ Ի դեպ, այս կոնտեքստում տեղեկություններ էին շրջանառվում, որ դրա համար հիանալի առիթ կարող է լինել այսօր Փարիզում կայանալիք Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությունը։
«ԱՄՆՌԴ հարաբերությունները Թրամփի օրոք կարող են կարգավորվել կամ չկրել այդքան սուր և թշնամական բնույթ, ինչպես այսօր են։ Փաշինյանը հասկանում է, որ իր քաղաքական ապագան որոշվում է Վաշինգտոնում և Մոսկվայում»,գրում են հեղինակները՝ հավելելով, որ Փաշինյանն ընտրություններով վերարտադրվելու շանս չունի, քանի որ Հայաստանում ունի գրեթե զրոյական վարկանիշ։ Այսինքն, «վերընտրվելու» համար Փաշինյանը պետք է ունենա գերտերություններից որևէ մեկի աջակցությունը. «Հաշվի առնելով Փաշինյանի և ՔՊի հակառուսական արտաքին քաղաքականությունը տարիներ շարունակ՝ հասկանալի է, որ այդ «կանաչ լույսը» Փաշինյանը փորձելու է ստանալ Սպիտակ տնից։
Սակայն ուկրաինական պատերազմի ավարտից հետո Հարավային Կովկասը նոր աշխարհաքաղաքական բաժանման արդյունքում փոխանցվելու է ՌԴին, և Փաշինյանի քայլերը Թրամփի ուղղությամբ ռեալ ոչ մի արդյունք չեն տալու։ Փաշինյանն ունի մեկ ելք՝ հրաժարական տալ և թիմով հեռանալ կամ մեկ գիշերում դառնալ ռուսամետ և թիմին SMSներով հրահանգել գովերգել Մոսկվային, Կրեմլին և հայռուսական դաշնակցային կապերը»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը