«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ոստիկանությունում կյանքի կոչվող բարեփոխումներում ակտիվ ներգրավված, այսպես կոչված, «սորոսական» թևը որոշ ժամանակ առաջ խիստ «խռոված» էր իշխանություններից և նույնիսկ նշյալ թեմայի շրջանակներում երբեմն «քլնգում» էր: Հիմա, կարծես, հանդարտվել են, չնայած, մեր տեղեկություններով, դա ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ իրենց ակնկալիքները դեռևս լրիվ մարած չեն համարում: Իսկ ակնկալիքները վերաբերում են ՆԳ նախարարի պաշտոնին:
«Փաստ» թերթի տեղեկություններով, «սորոսականներն» այդ պաշտոնում ցանկանում են տեսնել Արփինե Սարգսյանին, որը դեռևս արդարադատության նախարարի տեղակալ եղած ժամանակ համարվում էր ոստիկանության բարեփոխումների «սորոսական խմբի» համակարգողը: Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ, սակայն, Նիկոլ Փաշինյանը «դաբրո» չի տվել այս թեկնածությանը՝ գտնելով, որ նրա ղեկավարությամբ բարեփոխումները լիարժեք չեն ընթացել և ավելի շատ իմիտացիայի տպավորություն են թողել, իսկ նախարարի պաշտոնում նա, առավել ևս, չի «ձգի»: Մի խոսքով, մեր տեղեկություններով, գոնե առայժմ այս թեման փակված է համարվում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը