05 01 2023

Ամանորյա ձևավորումից հետո բյուջեում փող չկա․ դաստիարակները պարգևավճար չեն ստացել․ «Ժողովուրդ»

Ամանորյա ձևավորումից հետո բյուջեում փող չկա․ դաստիարակները պարգևավճար չեն ստացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

2022 թվականի տարեվերջին մանկապարտեզների դաստիարակներին եւ դայակներին տհաճ անակնկալ էր սպասվում: Բանն այն է, որ յուրաքանչյուր տարի դեկտեմբեր ամսին դաստիարակներն ու դայակները խորհրդանշական գումար էին ստանում որպես ամանորյա պարգեւավճար:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին մանկապարտեզներից ահազանգեցին, որ այս տարի որեւէ գումար չեն ստացել եւ ավելին, տեղում ներքին խոսակցություններ են ծավալվել, թեպատճառը բյուջեի սուղ միջոցներն են, որն էլ ծախսվել է ամանորյա զարդարանքի, Եվրատեսիլ 2022 մրցույթի կազմակերպման հետ կապված հարցերի վրա եւ արդյունքում պարգեւավճարի համար գումար չի մնացել:

Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գեւորգյանը հաստատեց, որ այս տարի պարգեւավճարներ չեն եղել: Սակայն վերջինիս խոսքով, դա պարտադիր բնույթ չի կրել, հետեւաբար որեւէ զարմանալի բան չկա: Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալը նշեց. «Նման որոշում կայացվում է բյուջեի հնարավորոթյուններից ելնելով, այս տարի այդպիսի որոշում է կայացվել: Դա պարտադիր բնույթ չի կրում, օրենքի որեւէ նման պահանջ չկա»: Իհարկե, միշտ էլ բոլոր պարգևավճարները պարտադիր բնույթ չեն կրում, բայց դրաք տրվում են անհրաժեշտաբար՝ հատկապես ամանորին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ