ՔՊ-ն հերթական շռայլ նվերն է մատուցել ՍԴ դատավորներին. տնտեսագետ

1 Հուլիսի, 2026

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԼՈՅԱԼՈՒԹՅՈՒՆԸ
Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրի բյուջետային համակարգում, այլևս հնարավոր չէ անվանել պետական կառավարում։ Սա սեփական իշխանությունը երկարաձգելու և հավատարմություն գնելու բացահայտ, ցինիկ գործընթաց է՝ օրենքի շղարշով քողարկված։ Մինչ երկրում հազարավոր ընտանիքներ բառացիորեն գոյատևման կռիվ են տալիս, մինչ կենսաթոշակների և նպաստների թեմաներով բյուջեում միշտ «փող չկա», իշխող քաղաքական ուժը՝ ՔՊ-ն, Սահմանադրական դատարանում իր ներկայացուցչի՝ Սրբուհի Գալյանի ձեռամբ, հերթական շռայլ նվերն է մատուցում ՍԴ դատավորներին։

Լսե՛ք այս թվերը և ձե՛քզ արեք հետևությունները. միայն 2026 թվականին ՍԴ նախագահի, փոխնախագահի և 7 դատավորների հավելավճարների համար պետական բյուջեից, այսինքն՝ ձեր գրպանից, հատկացվելու է ավելի քան 46 միլիոն դրամ (46,775,040 դրամ)։
Եկեք տեսնենք, թե ինչպես է բաշխվում այս «հռետորական սիրո» արդյունքը.
ՍԴ նախագահին՝ շուրջ 7.7 միլիոն դրամ լրացուցիչ հավելավճար,
ՍԴ փոխնախագահին՝ մոտ 5.8 միլիոն դրամ,
7 դատավորներից յուրաքանչյուրին՝ տարեկան ավելի քան 4.7 միլիոն դրամ։
Սա միայն հավելավճարն է։ Այն հավելավճարը, որի շեմը դարձյալ ՔՊ-ի թեթև ձեռքով 80 տոկոսից դարձավ 100 տոկոս։ Այս մեկ մարդու հավելավճարը գերազանցում է մեր երկրի ուսուցչի, բժշկի կամ գիտնականի ամբողջ տարեկան աշխատավարձը։ Բայց ամենաուշագրավը ժամանակագրությունն է, որը ջրի երես է հանում այս ամբողջ գործարքի իրական դրդապատճառները։ Հետաքրքիր, ավելի ճիշտ՝ ֆանտաստիկ «զուգադիպությամբ», ՍԴ դատավորներն այս բարձրացված աշխատավարձերը ստացել են հունիսի 1-ին՝ ընտրություններից ուղիղ 6 օր առաջ։

Սա պատահականությո՞ւն է։ Իհարկե ո՛չ։ Սա քաղաքական կաշառք է՝ ձևակերպված օրենքի տառով։ Սա ընտրություններից առաջ դատական բարձրագույն ատյանի լոյալությունն ապահովելու ուղղակի գինն է։ Երբ իշխանությունը գիտի, որ կորցրել է ժողովրդի վստահությունը, նա փորձում է գնել համակարգի վստահությունը՝ բյուջեի հաշվին։
Մենք տեսնում ենք մի իրավիճակ, որտեղ պետական միջոցները ծառայում են ոչ թե հանրային շահին, ոչ թե տարածաշրջանային զարգացմանը կամ աղքատության կրճատմանը, այլ իշխանական էլիտայի հարմարավետությանը։
Սա բյուջետային թալան է, որը կատարվում է բոլորիս աչքի առաջ։ Ու քանի դեռ այս համակարգը չի փոխվել, քանի դեռ բյուջեն չի ծառայում քաղաքացուն, մենք ունենալու ենք հարուստ դատավորներ և օրեցօր աղքատացող հասարակություն։
Ենթադրությունները և հաստատուն քայլերը թողնում եմ մեզ և մեր հավաքական արժանապատվությանը»։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 7 հարց՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի օրակարգում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 7 հարց՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի օրակարգում

Տեղի է ունենում ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ։ Օրակարգում 7 հարց է․ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում լրացումներ և...

«Հանքային» շրջադարձ․ Փաշինյանը կրկին իրար հակասող բաներ է ասում

  Հոկտեմբերի 17-ին «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026»-ի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Մեր ռազմավարական ընկալումն այն է, որ հանքարդյունաբերության ոլորտը պետք է դառնա առաջամարտիկը ՀՀ-ում բաց բաժնետիրացման...

Հորմուզի նեղուցը բաց չի լինի բոլորի համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Իրանի պայմանները․ Արաղչի

Հորմուզի նեղուցը բաց չի լինի բոլորի համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Իրանի պայմանները․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է․ Կարմիր ծովում տեղի ունեցող իրադարձությունները որևէ կապ չունեն Իրանի հետ։ Այդ տարածաշրջանն իր խնդիրներն ունի։ Սակայն Հորմուզի նեղուցի վերաբերյալ մեր դիրքորոշումը...

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում, վիրավոր կա

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում, վիրավոր կա

Հոկտեմբերի 18-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին, որ Աբովյան քաղաքում...

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին զեկույցին. Պեսկով

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին զեկույցին. Պեսկով

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցին, որը վերաբերում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքներին։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝  հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, չենք...