Սահմանադրական դատարանին չհաջողվեց նախագահ ընտրել. «Փաստինֆո»

14 Հոկտեմբերի, 2026

Սահմանադրական դատարանին չհաջողվեց նախագահ ընտրել։

Հիշեցնենք, որ, ինչպես ավելի վաղ հայտնել էր  «Փաստինֆո», ՍԴ նախագահի պաշտոնի համար պայքարում էին Վլադիմիր Վարդանյանը և Էդգար Շաթիրյանը։

Նշենք՝ արդեն շուրջ չորս ժամ է, ինչ ՍԴ-ում շարունակվում է նախագահի ընտրությունը։

ՍԴ նախագահ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է հոկտեմբերի 12-ին, վերջինս այդ պաշտոնում ընտրվել էր 2020թ․ -ին։ Մինչ այդ ՍԴ նախագահը Հրայր Թովմասյանն էր։

Գործող օրենքով ՍԴ նախագահը վերընտրվելու իրավունք չունի։ ՍԴ մասին սահմանադրական օրենքի համաձայն՝ ՍԴ կազմից նախագահ կարող է ընտրվել ՍԴ դատավորների առաջադրած կամ ինքնաառաջադրված այն թեկնածուն, որն ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե առաջադրված երկու կամ ավելի թեկնածուներից ոչ ոք քվեարկության արդյունքով չի ստանում անհրաժեշտ թվով ձայներ, ապա հնգօրյա ժամկետում անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Ընտրության երկրորդ փուլի արդյունքով ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությունը։

Անհրաժեշտ թվով ձայներ չստանալու դեպքում ընտրությունը համարվում է չկայացած, և կազմակերպվում է նոր ընտրություն։ ՍԴ նախագահն ընտրվում է վեց տարի ժամկետով։

Նմանատիպ նյութեր

Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ

Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ

ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական...

Ի՞նչ տեսանյութ էր ցուցադրում Բագրատ Միկոյանն այսօրվա ասուլիսում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը այսօրվա՝ հոկտեմբերի 14-ի ասուլիսում ձայնագրություն միացրեց Ռոբերտ Քոչարյանի՝ ԵԽԽՎ-ում 2004թ․ հունիսի 23-ի ելույթից, որտեղ նախագահ Քոչարյանը պատասխանում...

Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները երիտասարդների ու Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների առաջնության 70 կգ քաշային...

Ֆիդանը մեկնել է Բաքու

Ֆիդանը մեկնել է Բաքու

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (ԱՓՎՄԽ) VII գագաթնաժողովին։ Միջոցառմանը նա կներկայացնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։...

Ահա թե ինչու է Ռոբերտ Քոչարյանի գործը համարվում «Աշխարհաքաղաքական N1»․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ պատերազմի 18-րդ օրը, որոշ չափով բացահայտվեց պատերազմի դաշտում մեր կորուստների մասին։ Ուղերձով հանդես եկավ մարդամեկը․ նախ դարձյալ գլուխ գովաց, թե ինչպես հուլիսյան մարտերի ժամանակ է ասել, որ Ադրբեջանը...